Մոտ 12 մլրդ դրամ շուկայական արժեքով ՀԷԿ-ը օտարվել է մոտ 4 անգամ ցածր գնով. հարուցվել է քրեական գործ

Լուրեր

08.10.2026 | 18:28
Այս պահին բանակցային կարգավորման հեռանկար չի երևում․ Ռուբիոն՝ ռուս-ուկրաինական պատերազմի մասին
08.10.2026 | 18:19
Միրզոյանն ու Ղազախստանի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային փոխկապակցվածությունն ու խաղաղության ջանքերը
08.10.2026 | 18:10
ՀՀ-Ադրբեջան քննարկում Գորիսում՝ TRIPP-ի հարցով // «Ռոսիա»-ի շենքի բռնագանձնման պահանջ է դրվել․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 18:02
Փարիզում քննարկվել է ապաստանի գործերով մասնագիտացված դատավորներ ունենալու հնարավորությունը
08.10.2026 | 17:52
Եվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իրանում, Վրաստանում և Ադրբեջանում բռնաճնշումների պատասխանատուների նկատմամբ
08.10.2026 | 17:43
Առուշանյանը ՔՊ կուսակցության անդամ չէ և չի պատրաստվում դառնալ․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:35
Եվրախորհրդարանում կոչ են արել փակել ԵՄ տարածքում գործող բոլոր «Ռուսական տները»
08.10.2026 | 17:30
Կաթողիկոսի եղբայր Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին մեղավոր են ճանաչվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:26
Sportico. Աշխարհի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստները
08.10.2026 | 17:18
Մուրադովն անհետ կորածների ցուցակ ուներ, օգտագործե՛ք ՌԴ-ի ձեր լծակները․ զոհվածի մայր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:09
Թրամփը միջանկյալ ընտրություններից առաջ դիտարկում է Իրանի դեմ հնարավոր հարվածների հարցը․ The Atlantic
08.10.2026 | 17:01
Վարդաձորում 2-րդ դասարանցու նկատմամբ բռնության դեպքով Տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ
08.10.2026 | 16:57
ՀՖՖ. Եղիշե Մելիքյանն ունի ՀՀ քաղաքացիություն
08.10.2026 | 16:52
Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 16:44
Ոչ մի կապ չունի ազգությունը. ՔՊ-ականը` զինված ադրբեջանցու հանցագործության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացնում են, որ պետական շահերի պաշտպանության վարչության կողմից մեծածավալ, համակողմանի ուսումնասիրության է ենթարկվել «ՁորաՀԷԿ» ՓԲԸ գույքի օտարման գործընթացը, ինչի շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարարությունից, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից, ՀՀ պետական գույքի կառավարման վարչությունից պահանջվել և ստացվել են անհրաժեշտ փաստաթղթեր և տեղեկատվություն: Ուսումնասիրության արդյունքներն ուղարկվել են ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական հանցագործությունների հակազդման վարչություն՝ դրանում առկա առանձին տեղեկություններ ստուգման առարկա դարձնելու և ՀՀ քրեական դատավարության կարգով նյութեր նախապատրաստելու հանձնարարությամբ:

 

«Ուսումնասիրության և դրա հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել է, որ ՀՀ կառավարության 2001թ. մայիսի համապատասխան որոշմամբ ՀՀ էներգետիկայի նախարարության «Հայէներգո» ՓԲԸ-ի գույքի կազմից առանձնացված տեղամասի գույքի ներդրմամբ 2 մլրդ. 1 մլն. 840 հազ. դրամ կանոնադրական կապիտալով ստեղծված «ՁորաՀԷԿ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի կառավարման լիազորությունները 2002թ. հունվարին ՀՀ կառավարության որոշմամբ վերապահվել են ՀՀ պաշտպանության նախարարությանը:

 

Ստացված տվյալների համաձայն «ՁորաՀԷԿ» ՓԲԸ-ն գործել է շահույթով՝ 2006-2010թթ. առաքելով շուրջ 251 միլիոն կվտ/ժ էլեկտրաէներգիա, որից ՀՀ պաշտպանության նախարարությանը փոխանցվել է 1 մլրդ. 252 մլն դրամ շահութաբաժին՝ զուտ շահույթից։

 

Առանց շահույթի աշխատող ընկերությունը՝ շուկայական արժեքից ավելի ցածր արժեքով վաճառելու առերևույթ հիմնավորումներ ստեղծելու դիտավորությամբ, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի  2009թ. փետրվարի 27-ին կայացված որոշմամբ վերանայվել է «ՁորաՀԷԿ» ՓԲԸ-ի կողմից թողարկված էլեկտրաէներգիայի միավորի սակագինը և առանց ԱԱՀ-ի 13.92 դրամի փոխարեն 2009թ. ապրիլի 1-ից սահմանվել ակնհայտ էժան՝ 2.745 դրամ սակագին: Դա այն դեպքում, երբ էլեկտրաէներգիայի միավորի ինքնարժեքը այդ պահին կազմել է  4.383 դրամ: Այդ կերպ փաստացի շուրջ մեկ տարի ընկերությունը զրկվել է շահույթ ստանալու հնարավորությունից։

 

Հետագայում, «ՁորաՀԷԿ» ՓԲ ընկերության բաժնետոմսերն օտարելուց անմիջապես հետո, 2011թ. հունվարի 20-ին, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից սակագինը սահմանվել է արդեն 10.5 դրամ առանց ԱԱՀ-ի, իսկ 2012թ. հունվարից՝ 19.551 դրամ:

 

Այնուհետև՝ խախտելով ՀՀ կառավարության 1998թ. մարտի 27-ի որոշումներով սահմանված՝ անկախ գնահատողի կողմից անշարժ գույքը գնահատելու պահանջները՝ պետական մարմնի՝ նյութերի ընթացքով չպարզված պաշտոնատար անձանց կողմից, առանց գույքը գնահատելու, կազմվել և ՀՀ կառավարության քննարկմանն է ներկայացվել որոշման նախագիծ: Դրա հիման վրա կառավարությունը 2010թ. դեկտեմբերի 16-ին ընդունած որոշմամբ ՀՀ պաշտպանության նախարարությանը թույլատրել է 3 մլրդ. 600 մլն. դրամ արժեքով օտարել «ՁորաՀԷԿ» ՓԲԸ պետական սեփականություն հանդիսացող գույքը՝ ընդհամենը երկու ամիս գործող «Ձորագետ Հիդրո» ՍՊ ընկերությանը:

 

Մինչդեռ ուսումնասիրությամբ պարզվել է, որ «Ձորագետ Հիդրո» ՍՊԸ-ն նշված գործարքից հետո’ 2011-2018թթ., առաքել է շուրջ 700 միլիոն կվտ/ժ էլեկտրաէներգիա, որից հասույթը ընդհանուր առմամբ կազմել է շուրջ 14 միլիարդ դրամ: Իսկ «ՁորաՀԷԿ» ՓԲԸ-ի և «Ձորագետ Հիդրո» ՍՊԸ-ի կողմից 2003-2018թթ. առաքված էլեկտրաէներգիայի քանակները յուրաքանչյուր տարի համադրելի են և զգալի փոփոխությունների չեն ենթարկվել։

 

Ըստ այդմ, ՀՀ պետական գույքի կառավարման վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն «Ձորա ՀԷԿ» ՓԲ ընկերության գույքի շուկայական արժեքը 2010թ. դեկտեմբերի դրությամբ կկազմեր շուրջ 8 միլիարդ, իսկ 2018թ. դեկտեմբերի դրությամբ’ շուրջ 12 միլիարդ դրամ:

 

Այսպիսով, ուսումնասիրությամբ պարզվել է, որ պետական սեփականություն հանդիսացող՝ 2010թ. դրությամբ շուրջ 8 միլիարդ, իսկ 2018 թվականի դրությամբ շուրջ 12 միլիարդ դրամ արժեքով, բարձր եկամատաբերությամբ «Ձորա ՀԷԿ» ՓԲԸ գույքն   օտարվել է ընդամենը 3 մլրդ. 600 մլն. դրամ արժեքով, ինչով էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին՝ առաջացնելով ծանր հետևանքներ:

 

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առկա է ՀՀ գործադիր մարմինների մի շարք ղեկավար աշխատողների և պաշտոնատար անձանց կողմից շահադիտական, անձնական և խմբային շահից ելնելով, պաշտոնեական դիրքը ծառայողական շահերին հակառակ օգտագործելով և պարտականությունները չկատարելով պետության օրինական շահերին էական վնաս պատճառելով ծանր հետևանքներ առաջացնելու հանցավոր արարքների հատկանիշներ պարունակող տվյալներ՝ ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով:

 

Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությանը:

 

 

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»,- ասված է հաղորդագրությունում: