Առերևույթ կոռուպցիոն չարաշահումներ Շիրակի Բասեն համայնքում և Ախուրյանի թիվ 1 հիմնական դպրոցում

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

ՀՀ Շիրակի մարզի դատախազությունում քրեական գործեր են հարուցվել «Ախուրյանի թիվ 1 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում և Բասենի համայնքապետարանում առերևույթ կոռուպցիոն չարաշահումների փաստերի առթիվ: Այս մասին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից տարածած հաղորդագրության մեջ ասված է.

«2019 թվականի ապրիլի 19-ին ՀՀ Ոստիկանության Ախուրյանի բաժնի աշխատակիցների կողմից ՀՀ ԱԱԾ Շիրակի մարզային վարչությունից ստացված օպերատիվ տեղեկությունների իրացմամբ պարզվել է, որ Շիրակի մարզի Բասեն համայնքի նախկին ղեկավարը կատարել է չարաշահումներ։ Մասնավորապես, վերջինս հիմնել է համայնքի «Արոտօգտագործողների միավորում» սպառողական կոպերատիվը և «Բասեն համայնքի զարգացման հիմնադրամը», որոնց հաշվեհամարներին ավագանու որոշումների հիման վրա փոխանցել են գումարներ, մինչդեռ նման որոշումներ և հաշվապահական փաստաթղթերում գումարների փոխանցման նպատակների վերաբերյալ տեղեկություններ առկա չեն:

Փաստի առթիվ նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ 2015-2017 թվականների ընթացքում  Բասեն համայնքի ղեկավարը, տարբեր խնդիրներ ունեցող բնակիչներին որպես դրամական օգնություն՝  «այլ նպաստ», հատկացնելու պատրվակով, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, համայնքապետարանի 2 աշխատակիցների անվամբ համայնքի բյուջեից դուրս է գրել ընդհանուր խոշոր չափի 3.523.000 ՀՀ դրամ գումար և յուրացրել այն։

Առերևույթ կոռուպցիոն չարաշահում է պարզվել Շիրակի մարզի «Ախուրյանի թիվ 1 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում։

Մասնավորապես, ՀՀ ոստիկանության Ախուրյանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել այն մասին, որ դպրոցի  տնօրենը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, աշխատանքի է հրամանագրել իր մտերիմներին, որոնք իրականում չեն հաճախել աշխատանքի:

Նյութերի նախապատրաստմամբ պարզվել է, որ ՊՈԱԿ-ի տնօրենը 2015 թվականի  սեպտեմբերի 7-ին նույն դպրոցում որպես հավաքարար է հրամանագրել նախկին հաշվապահին, ով աշխատանքի չի հաճախել, իսկ դպրոցի տնօրենը, վատնել է որպես հավաքարար հրամանագրված աշխատակցի անվամբ դուրս գրված խոշոր չափերի՝ 2.360.000 ՀՀ դրամ աշխատավարձը:

Նկատի ունենալով, որ առերևույթ առկա են հանցավոր արարքների հատկանիշներ և անհրաժեշտ է նշված հանգամանքները պարզել լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ քննությամբ, երկու դեպքերի առթիվ ՀՀ Շիրակի մարզի դատախազության դատախազի կողմից հարուցվել են քրեական գործեր:

«Ախուրյանի թիվ 1 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում առերևույթ չարաշահումների դեպքի առթիվ քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, իսկ Բասեն համայնքի նախկին ղեկավարի կողմից թույլ տված առերևույթ չարաշահումների դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով։

Քրեական գործերի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությանը:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»: