Քաղաքական վերնախավն իր օրինակով պետք է ցույց տա կոռուպցիայի նկատմամբ անհանդուրժողականությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

Հակակոռուպցիոն մարմին ստեղծելուց, դատաիրավական համակարգի անկախությանը հասնելուց հետո մենք կոռուպցիայի դեմ պայքարի հարցում, իհարկե, բարելավում կունենանք, բայց արդյո՞ք մենք հոգեբանական փոփոխություն կունենանք: «Թավշյա հեղափոխությունից մեկ տարի անց. կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետությունը» թեմայով քննարկման ժամանակ նման հարցադրում արեց Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը:

«Կարծում եմ՝ մեր հասարակության գերակշիռ մասի մտածողությունն է կոռուպցիոն: Մեր հասարակության մեջ մտել է ցանկացած գնով ընտանիքը լավ պահելու խնդիրը: Հաջորդը շքեղության ձգտումն է: Եթե մենք նայենք Հայաստանի նման պատերազմող և աղքատ երկրում, եվրոպական զարգացած և բարեկեցիկ շատ երկրներում, երևի, այդքան շքեղ մեքենաներ չես տեսնի, էլ չեմ ասում՝ շքեղ առանձնատներ, ինչպես մեր տարբեր թաղամասերում են: Եվ այս շքեղ ապրելակերպի ձգտումը, ոչ թե համեստությունը, հիմնական ուղղությունն է կոռուպցիոն ճանապարհի»,- կարծիք հայտնեց Ավետիք Իշխանյանը:

Իրավապաշպանն ասաց՝ շատ կցանկանար, որ նոր իշխանություններն իրենց անձնական օրինակով, համեստ ապրելակերպով օրինակ ծառայեին:

«Իշխանություններն իրենց օրինակով պիտի ցույց տային, թե ինչպես կարելի է արտոնություններից չօգտվել և լինել սովորական մարդիկ: Նույն ծառայողական մեքենաները… հիշում եմ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանակին համեմատում էր ծառայողական մեքենաների քանակը Հայաստանի և Դանիայի»,- հավելեց Իշխանյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Աղավնի Սուքիասյան