Գագիկ Ծառուկյանի մասին ՔՈ-ի հաղորդումն ուղարկվել է ՀՔԾ․ Արթուր Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.11.2026 | 23:35
Էդուարդ Սպերցյանի հերթական գոլային փոխանցումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 21:41
Ուգոչուկվու Իվուն` գոլի ու գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 20:00
Կկորցնի՞ Հայաստանը էներգետիկ անկախությունը՝ Թուրքիայի ու Ադրբեջանի ցանցերին միանալով․ ԱՉՔԻ ՏԱԿ
28.11.2026 | 19:39
Անտարկտիդայի ծովային սառույցի մակերեսը հասել է նոր նվազագույն ցուցանիշի. Ազիզյան
28.11.2026 | 19:00
Նոր Սահմանադրության նախագիծն իշխանությանը թույլ է տալիս մշտապես վերարտադրվել. Վահան Արծրունի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 18:57
Խորեն Ծատուրյանը՝ պարածանրամարտի երիտասարդների աշխարհի չեմպիոն
28.11.2026 | 18:50
Աննա Խաչատրյանը՝ պարածանրամարտի աշխարհի չեմպիոն
28.11.2026 | 18:46
Վթարային ջրանջատում՝ Երևանի Էրեբունի վարչական շրջանում
28.11.2026 | 18:22
Նոյեմբերի 30-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.11.2026 | 17:41
Արտաշատում «Toyota Camry» են հրկիզել․ երկու երիտասարդ ձերբակալվել է
28.11.2026 | 16:50
Ոսկեպարում հրդեհ է բռնկվել․ այրվել է 2.5-3 հեկտար խոտածածկ տարածք
28.11.2026 | 16:28
Կենտրոնում գրեթե ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը
28.11.2026 | 16:00
Ձմռանը մեծանում է շմոլ գազից թունավորման վտանգը․ ինչ է հորդորում Փրկարար ծառայությունը
28.11.2026 | 15:45
Աֆղանստանում դպրոցի մոտ պայթյունի հետևանքով 7 աշակերտ է զոհվել, ավելի քան 90-ը՝ վիրավորվել. Associated Press
28.11.2026 | 15:21
Երևանում որոշ փողոցներ ժամանակավորապես կփակվեն Ամանորի ձևավորման աշխատանքներով պայմանավորված
Բոլորը

Քրեադատավարական օրենքով նախատեսված հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին, հաղորդումը ՀՔԾ ենք ուղարկել, որտեղ հանձնարարվել է Քրեական դատավարության օրենսգրքի 180-րդ օրենքով նախատեսված ընթացակարգեր ձեռնարկել, ստուգողական գործողություններ կատարել, որոնց արդյունքում նախաքննական մարմինը քրեաիրավական գնահատական կտա։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ անդրադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կողմից հանցագործություն կատարելու մասին «Քաղաքացու որոշում» կուսակցության ներկայացրած հաղորդմանը:

Նրա խոսքով՝ սա այն դեպքն է, որ իր կարծիքը նախապես հրապարակելով՝ կկաշկանդի 10-օրյա ժամկետում նյութեր նախապատրաստող պաշտոնատար անձի գործողությունները։

«Քրեադատավարական օրենքը սահմանում է, որ անձին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումը 24 ժամվա ընթացքում ուղարկվում է Դատախազություն։ Այդ պահից սկսած՝ դատախազը ստանձնում է պարտավորություն՝ ստուգելու այդ որոշման օրինականությունը։ Եթե դատախազը գտնի, որ այդ որոշումն անօրինական կամ անհիմն է, կվերացնի այն»,- նշեց Արթուր Դավթյանը։

Ըստ նրա՝ այս փուլում դատախազը կարող է դիրքորոշում ունենալ, բայց դա խոչընդոտ չէ նոր փաստարկների ու նոր վերլուծությունների արդյունքում միջնորդությունը բավարարելու համար։

Մանրամասները՝ տեսանյութում:

Շողիկ Գալստյան