Ցեղասպանության ժխտմամբ Թուրքիան կմնա հետամնաց ու Եվրոպայի մաս դառնալուն անարժան․ թուրք լրագրող

Լուրեր

03.09.2026 | 13:20
41-ամյա Մոդրիչը՝ Իտալիայի Ա Սերիայի խորհրդանշական հավաքականը
03.09.2026 | 13:15
ԱՄՆ դատարանը ՀՀ քաղաքացուն դատապարտել է երկու տարվա ազատազրկման՝ պատժամիջոցները շրջանցելով ամերիկյան սարքավորումները ՌԴ մատակարարելու համար
03.09.2026 | 13:04
Վրեժ Մխիթարյանն ազատվել է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալի պաշտոնից և նշանակվել ՊԵԿ նախագահի տեղակալ
03.09.2026 | 12:54
Ես 102 ռազմաբազայի հարց չեմ բարձրացրել, բայց եթե որոշեն դուրս բերել՝ չենք առարկի. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 12:42
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 989 տոննա դիզվառելիք
03.09.2026 | 12:31
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
03.09.2026 | 12:21
«Մանչեսթեր Սիթին» ու «Չելսին» տրանսֆերային ռեկորդներ են գրանցել
03.09.2026 | 12:12
Կարեն Անդրեասյանը վերանշանակվեց Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի պաշտոնում
03.09.2026 | 12:10
Պապոյանը՝ ՌԴ շուկայից չհրաժարվելու // Լավրովը՝ ՀՀ-ի՝ ԵՄ-ին անդամակցելու ցանկությունը կորցնելու մասին․ ԼՈՒՐԵՐ
03.09.2026 | 12:03
Արտահանման ծավալների խնդիրը լուծված է, մենք դիվերսիֆիկացնում ենք․ Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 11:55
ՌԴ-ն Օդեսայում հարվածել է բազմահարկ շենքի. վիրավորվել է 17 մարդ, այդ թվում՝ 3 երեխա
03.09.2026 | 11:44
Ադրբեջանի և Հայաստանի միջև ռազմական էսկալացիա չկա․ առևտրատնտեսական կապերը զարգանում են․ Ալիևի ներկայացուցիչ
03.09.2026 | 11:33
ՀՀ-ի՝ ԵՄ-ին անդամակցության հարցը Երևանի գործն է․ Օվերչուկ
03.09.2026 | 11:24
Էդուարդ Սպերցյանը Սաուդյան լիգայում առաջատար է առանցքային փոխանցումների ցուցանիշով
03.09.2026 | 11:13
Եթե ՀՀ-ն վիզային ռեժիմ մտցնի ՌԴ քաղաքացիների համար, դա կլինի քայլ Երևանի դեմ․ Զախարովա
Բոլորը

Gatestoneinstitute.org կայքում հրապարակվել է թուրք լրագրող Ուզայ Բուլուտի ՝ «Թուրքիա․ Ցեղասպանության հիշատակման օրը հայերը դեռևս հարձակման թիրախում են» վերնագրով հոդվածը։

«Ապրիլի 24-ին  Օսմանյան Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցն էր: 1915 թ.-ին այս օրը Կոստանդնուպոլսում ձերբակալվեցին ու հետագայում սպանվեցին հայ մտավորականներն ու համայնքի ղեկավարները: Այդ օրը մոտ 1,5 միլիոն հայ է զոհվել: Այդ ժամանակից ի վեր թուրքական իշխանություններն ագրեսիվորեն ժխտում են, որ նույնիսկ տեղի է ունեցել Ցեղասպանությունը, որ թուրքերն են դա արել և պատժում են նրանց, ովքեր համարձակվում են այլ բան ասել»,- նշել է Ուզայ Բուլուտին։

Թուրք լրագրողը նաև անդրադարձել է կառավարության կողմից ֆինանսավորվող Թուրքիայի պատմության ինստիտուտի (TTK) հայտարարությանն այն մասին, թե շուտով 25-հատորյակ կհրապարակվի՝  հերքելու համար Թուրքիայի ներգրավվածությունը Ցեղասպանության մեջ:

«Թուրքիայի պատմության ինստիտուտը  նաև նկարահանել է «Հայերի ապստամբությունն ընդդեմ Օսմանյան պետության, ահաբեկչություն ու քարոզչություն» փաստավավերագրական ֆիլմը՝ պնդելով, որ 1915 թվականին հայերն են սկսել մահմեդականների դեմ «վայրագություններ» կատարել, որոնց թուրքերը  «վերաբնակեցմամբ» են արձագանքել։ Արդյունքում, ըստ նկարահանված նյութի, հայկական սփյուռքը շարունակում է «ստեր տարածել, այսպես կոչված, Հայոց ցեղասպանության» մասին»,-գրել է թուրք լրագրողը։

Ուզայ Բուլուտիի հոդվածում նաև նշվում է  այն մասին, որ ցեղասպանության ժխտումից բացի,  թուրք հասարակության շատ անդամներ փորձեր են անում ջնջել հայկական կրոնն ու մշակույթը՝ հարձակումներ գործելով հայկական եկեղեցիների վրա։

«Օրինակ, փետրվարին Ստամբուլի Բալատ թաղամասում գտնվող Սուրբ Հրեշտակապետ եկեղեցու վրա գրաֆիտիի տեսքով   նախազգուշացում էր հայտնվել՝ «Դուք մեռած եք» գրությամբ: Անցյալ տարի Ստամբուլում գտնվող հայկական Ծնունդ Սբ Աստվածածնի եկեղեցու պատերի վրա ներկանյութերով գրվել էր «Այս հայրենիքը մերն է»»,- նշել է հոդվածագիրը։

Լրագրողն անդրադարձ է կատարել նաև 2016 թ.-ին Մխիթարյան հայկական դպրոցի վրա հայտնված կոչին՝ «խոշտանգել հայերին»:

«Շարունակելով ժխտել Հայոց ցեղասպանությունը, հատկապես այն ժամանակ, երբ քրիստոնյաները ողջ աշխարհում հալածվում ու սպանվում են, Թուրքիան կշարունակի  մնալ հետամնաց, ոչ քաղաքակիրթ ու Եվրոպայի մաս դառնալուն անարժան»,- գրել  է լրագրողը՝ մեջբերելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջերս արած հայտարարությունն այն մասին, թե «Հայոց ցեղասպանության ճանաչումը ոչ միայն  հայ-թուրքական հարաբերությունների համատեքստում է, այլ նաև ցեղասպանությունների գլոբալ կանխարգելման ու գլոբալ անվտանգության ապահովմանը, քանի որ ակնհայտ է, որ ցեղասպանությունների ճանաչումն ու դատապարտումը նոր ցեղասպանությունների կանխման համար ամենաարդյունավետն է։

Նշվում է, որ Թուրքիայում ծնված ու մեծացած մահմեդական Ուզայ Բուլուտն այժմ բնակվում է ԱՄՆ-ում։