26-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ թմրամիջոցների ապօրինի իրացմանն օժանդակելու համար

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական գործով կատարված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են առանձնապես խոշոր չափի թմրամիջոցների իրացման հանգամանքները, կատարման մեխանիզմը:

«Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝  2018 թվականի հունիսի 10-ին Երևան քաղաքի բնակիչը՝ ծնված 1993 թվականին, թմրամիջոցներն իրացնելու գործում իր օգնությունն առաջարկելու նպատակով զանգահարել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում կալանքի տակ գտնվող, թմրամիջոցների ապօրինի վաճառքով զբաղվող իր ծանոթին:  Վերջինս ընդունելով առաջարկը՝ թմրամիջոցի ապօրինի իրացմանն օժանդակելու դիմաց Երևանի 26-ամյա բնակչին խոստացել է թմրամիջոցների վաճառքից գոյացած գումարը բաժանել հավասարաչափ:

26-ամյա երիտասարդը, խոստացված օժանդակությունը ցուցաբերելով և գործելով նշված կալանավորի ցուցումով, 2018 թվականի հունիսի 13-ին, թմրամիջոցը ձեռք բերելու, այնուհետև այն փաթեթավորելու և գնորդներին փոխանցելու նպատակով գնացել է Երևան-Սևան ավտոճանապարհին գտնվող  խաղատներից մեկի հարակից հատվածը, այնտեղ գտնվող շրջադարձ ճանապարհային նշանի տակից վերցրել է նախապես նույն վայրում դրված ծխախոտի տուփը, որի մեջ եղել է 5 փաթեթ՝ ընդհանուր 4.16 գրամ քաշով առանձնապես խոշոր չափի MDMB (N)-2201 (սփայս) տեսակի թմրամիջոցով, որից հետո վերադարձել է Երևան:

Ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում Երևան վերադառնալու ճանապարհին՝ Աճառյան փողոցի սկզբնամասից 26-ամյա երիտասարդը բերման է ենթարկվել ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժին, որտեղ կատարված անձնական խուզարկությամբ վերջինիս մոտ հայտնաբերվել և առգրավվել է նշված առանձնապես խոշոր չափի սփայս տեսակի թմրամիջոցը:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան: