Ասում են Մանվել Գրիգորյանի վիճակը ծայրահեղ ծանր է, բայց նա առույգ դուրս է գալիս ՔԿՀ-ից. դատախազ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Ինչպես արդեն տեղեկացրել ենք Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ` Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստը շարունակվում է:

Պաշտպանական կողմը միջնորդել է կալանքը փոխել գրավով: Մեղադրողներն էլ առարկեցին խափանման միջոցը փոփոխելու վերաբերյալ միջնորդության դեմ. «Գտնում եմ, որ այն հիմնավոր չէ, ժամանակավրեպ է: Հիվանդության հարցը բարձրաձայնվել է, դրանք նույնաբովանդակ են, նախաքննական մարմինը իրականացրել է բոլոր գործողությունները՝ փարատելու կասկածները, որ Մանվել Գրիգորյանն իր հիվանդության պայմաններում կարող է պահվել կալանքի տակ:  Ասում են պետք է բուժումը ստանա Ֆրանսիայում, դա խոսում է այն բանի մասին, որ ժամանակի ընթացքում այդ հանգամանքը արծարծելով՝ բուժման նպատակով կարող է հեռանալ Հայաստանից, հետագայում ՝ խուսափել քրեական պատասխանատվությունից: Հերքվում են այն փաստերը, որոնք ներկայացվում են: Այն ուռուցքային հիվանդությունը, որի մասին բարձրաձայնում են, այն համարվում է ապաքինված: Գտնում եմ, որ խափանման միջոցը ենթակա չէ փոփոխման»:

Ի դեպ, դատախազը նաև ուշագրավ հայտարարություն արեց`ասաց, որ շաքարային դիաբետ ունեցող Գրիգորյանը չի սնվում հատուկ սննդակարգով, այլ ուտում է այն, ինչ ցանկանում է:

Մանրամասները` տեսանյութում:

Լիլիթ Շաբոյան