Մանվել Գրիգորյանի պաշտպանը միջնորդեց դռնփակ նիստեր անցկացնել. «գործում առկա են պետական անվտանգությանն անռչվող նյութեր»

Լուրեր

03.09.2026 | 13:35
Դատարանը քննում է Ծառուկյանի կալանքը երկարաձգելու հարցը․ ՈՒՂԻՂ
03.09.2026 | 13:31
Փաշինյանի որոշմամբ Խաչատուր Խաչիկյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից
03.09.2026 | 13:24
ԵԽ Միջազգային առևտրի հանձնաժողովը կողմ քվեարկեց Հայաստանին արտոնություններ տալու նախագծին
03.09.2026 | 13:20
41-ամյա Մոդրիչը՝ Իտալիայի Ա Սերիայի խորհրդանշական հավաքականում
03.09.2026 | 13:15
ԱՄՆ դատարանը ՀՀ քաղաքացուն դատապարտել է երկու տարվա ազատազրկման՝ պատժամիջոցները շրջանցելով ամերիկյան սարքավորումները ՌԴ մատակարարելու համար
03.09.2026 | 13:04
Վրեժ Մխիթարյանն ազատվել է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալի պաշտոնից և նշանակվել ՊԵԿ նախագահի տեղակալ
03.09.2026 | 12:54
Ես 102 ռազմաբազայի հարց չեմ բարձրացրել, բայց եթե որոշեն դուրս բերել՝ չենք առարկի. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 12:42
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 989 տոննա դիզվառելիք
03.09.2026 | 12:31
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
03.09.2026 | 12:21
«Մանչեսթեր Սիթին» ու «Չելսին» տրանսֆերային ռեկորդներ են գրանցել
03.09.2026 | 12:12
Կարեն Անդրեասյանը վերանշանակվեց Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի պաշտոնում
03.09.2026 | 12:10
Պապոյանը՝ ՌԴ շուկայից չհրաժարվելու // Լավրովը՝ ՀՀ-ի՝ ԵՄ-ին անդամակցելու ցանկությունը կորցնելու մասին․ ԼՈՒՐԵՐ
03.09.2026 | 12:03
Արտահանման ծավալների խնդիրը լուծված է, մենք դիվերսիֆիկացնում ենք․ Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 11:55
ՌԴ-ն Օդեսայում հարվածել է բազմահարկ շենքի. վիրավորվել է 17 մարդ, այդ թվում՝ 3 երեխա
03.09.2026 | 11:44
Ադրբեջանի և Հայաստանի միջև ռազմական էսկալացիա չկա․ առևտրատնտեսական կապերը զարգանում են․ Ալիևի ներկայացուցիչ
Բոլորը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում շարունակվում է ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով նախնական նիստը, որտեղ քննարկվում է Գրիգորյանի խափանման միջոց կալանավորման հիմնավոր լինել-չլինելու հարցը:

Գրիգորյանի պաշտպաններից Կարեն Քամալյանը միջնորդեց, որպեսզի նիստերն անցկացվեն դռնփակ կարգով, քանի որ գործում կան այնպիսի նյութեր, որոնք պետական անվտանգությանն են առնչվում, մասնավորապես՝ այնտեղ խոսք է գնում զինվորների քանակի մասին:

Նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանը նշեց, որ այս միջնորդությունը կքննարկի հետագայում՝ դատական քննության նիստի օր նշանակելիս:

Դատավորը հավելեց, որ այսօր ոչ թե քրեական գործի նյութերն են ուսումնասիրում, այլ կալանքի հարցը և միջնորդության քննարկումը տեղի կունենա բուն դատական նիստի մեկնարկին:

Հիշեցնենք՝ 6-րդ գումարման Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության նախկին պատգամավորը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու համար:

Ըստ մեղադրանքի` Գրիգորյանը կնոջ, որդու և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք են բերել, փոխադրել և իրենց պատկանող տարածքներում ապօրինի կերպով պահել հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր:

Լիլիթ Շաբոյան