Նազիկ Ամիրյանը դատարանում է, Մանվել Գրիգորյանը` ոչ. Ամիրյանը չպատասխանեց լրագրողների հարցերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.08.2026 | 11:39
ԿԳՄՍ նախարարը հետևել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման աշխատանքների ընթացքին
13.08.2026 | 11:30
Ալիգատորից կոշիկներ ա հագնում Գևորգ Սաղոյանը, դրա գինը նայեք․ Մեսրոպ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.08.2026 | 11:23
Ռուսական ուժերն Օդեսայի մարզում ուղևորատար գնացքի են հարվածել․ 2 զոհ կա
13.08.2026 | 11:15
Աբովյանում վնասվել է ՀԷՑ-ի մալուխը․ 3 ենթակայանի էլեկտրամատակարարումը դեռ չի վերականգնվել
13.08.2026 | 11:11
«Ինտեր Մայամին» պարտվել է Մեսիի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.08.2026 | 11:00
Կառավարության նիստը. ՈՒՂԻՂ
13.08.2026 | 10:54
Չավին` Նիդերլանդների հավաքականի գլխավոր մարզիչ
13.08.2026 | 10:51
Հայտնաբերվել են վտանգավոր խաղալիքներ. կասեցվել է դրանց վաճառքը
13.08.2026 | 10:40
Ճապոնիան կշարունակի աջակցել Հայաստանին աղետների ռիսկի կառավարման ոլորտում
13.08.2026 | 10:34
ԱՄՆ-ում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով 2 օդաչու է զոհվել
13.08.2026 | 10:25
Ակտիվացնել թշնամական հարաբերությունների մեջ գտնվող անձանց հետ աշխատանքները. ՆԳ նախարարը հանձնարարականներ է տվել
13.08.2026 | 10:17
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Բաշկորտոստանի «Գազպրոմ Նեֆտեխիմ Սալավատ» ընկերության տարածքին
13.08.2026 | 10:13
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
13.08.2026 | 10:00
9-րդ գումարման Ազգային ժողովի նիստը. ՈՒՂԻՂ
13.08.2026 | 09:50
Հայտնի է՝ ինչու է Մարտուն Գրիգորյանը ձերբակալվել. նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Բոլորը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում մեկնարկել է ԱԺ Հանրապետական խմբակցության նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի և Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստը:

Նախնական նիստին Մանվել Գրիգորյանը ներկա չէր, փոխարենը դատարան էր ներկայացել նրա կինը` Նազիկ Ամիրյանը:

Վերջինս լրագրողների հարցերը թողեց անպատասխան, ասաց միայն` փաստաբանները կխոսեն:

Հիշեցնենք՝ 6-րդ գումարման Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության նախկին պատգամավորը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու համար:

Ըստ մեղադրանքի` Գրիգորյանը կնոջ, որդու և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք են բերել, փոխադրել և իրենց պատկանող տարածքներում ապօրինի կերպով պահել հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր:

Մանրամասները` տեսանյութում:

Լիլիթ Շաբոյն