Արմեն Գևորգյանին առաջադրված կաշառքի մեղադրանքի հիմքում միայն Սիլվա Համբարձումյանի ցուցմունքն է․ պաշտպան

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Արդեն հրապարակվել է Ռոբերտ Քոչարյանի, Արմեն Գևորգյանի, Սեյրան Օհանյանի և Յուրի Խաչատուրովի գործով համառոտ մեղադրական եզրակացությունը։ Արմեն Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա մինչև 2008 թվականի ապրիլի 21-ը զբաղեցնելով Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի և Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնները, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, խոչընդոտներ վերացնելու և ցուցումներ տալու եղանակով օժանդակել է նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ տապալելու սահմանադրական կարգը։

Բացի այդ, Գևորգյանին առաջադրվել է նաև մեկ այլ մեղադրանք 1 միլիարդ դրամ կաշառք ստանալու դրվագով։ Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը պնդում է, որ առաջադրված մեղադրանքները հիմնազուրկ են:

«Քրեական գործի ողջ նյութերին ծանոթանալուց հետո հերթական անգամ կարող ենք վստահ ասել, որ Արմեն Գևորգյանին առաջադրված մեղադրանքը չի հիմնավորվել։ Կաշառքի դրվագով միայն Սիլվա Հմաբարձումյանի՝ իրարամերժ, մտացածին ցուցմունքներն են»,- ասաց փաստաբանը։

Անդրադառնալով Սահմանադրական կարգի տապալմանը օժանդակելու դրվագին, Էրիկ Ալեքսանյանն ասաց, որ այստեղ ևս մեկ ցուցմունքի հիման վրա է ողջ մեղադրանքը:

«Այս մեղադրանքի հիմքում էլ Վիկտոր Պողոսյանի ցուցմունքն է այն մասին, որ Արմեն Գևորգյանն ազդել է իր եղբոր վրա, մինչդեռ Վալերի Պողոսյանը ցուցմունքով հայտնել է, որ ոչ ոք այդ թվում և Արմեն Գևորգյանն իր վրա ազդեցություն չեն գործադրել»,- նշեց պաշտպանը։

Փաստաբանի պնդմամբ՝ գործի նյութերում չկա որևէ փաստ, որը կհիմնավորի Արմեն Գևորգյանի մասնակցությունը փողերի լվացման գործում։

Այս գործը, հիշեցնենք, մակագրվել է դատավոր Վարդան Գրիգորյանին։ Արմեն Գևորգյանի պաշտպանը Factor.am-ին ասաց, որ նրան ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու վերաբերյալ դիրքորոշում այս պահին չունեն։

Լիլիթ Շաբոյան