Գիշերը Երևանում տեղի ունեցած սպանությունը բացահայտվել է. եղբայրներին դանակահարած 31-ամյա տղամարդը ձերբակալվել է

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ մայիսի լույս 1-ի գիշերը՝ 3-ն անց 35-ի սահմաններում, ոստիկանության Շենգավիթի բաժնում «Շենգավիթ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ են տեղափոխվել 30 տարեկան տղամարդիկ, որոնք դանակահարված են։

«Հիվանդանոց մեկնած ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը պարզեց նրանց ինքնությունը․ Երևանի բնակիչներ 32-ամյա Գուրգեն և 30-ամյա Գևորգ Գրիգորյաններն էին։ Եղբայրներից կրտսերը, գիտակցության չգալով, հիվանդանոցում մահացել է։ Տարածքային նախաքննական մարմնում քրեական գործ է հարուցվել սպանության հատկանիշներով։

Առանձնապես ծանր հանցագործության բացահայտմանը միացել են ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր, Երևան քաղաքի վարչությունների, ինչպես և պետական պահպանության գլխավոր վարչության ծառայողները։ Համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ոստիկանները թարմ հետքերով բացահայտել են սպանությունը՝ պարզելով կատարվածի մի շարք հանգամանքներ։

Շուտով հայտնի դարձավ, որ դեպքը տեղի է ունեցել մայրաքաղաքի Շահամիրյանների փողոցի 1\1 շենքի հետնամասում։ Լույսը դեռ չբացված՝ ոստիկանության ծառայողները պարզել են կասկածյալի ինքնությունը, որը հայտնաբերվել է իր բնակարանում ու բերման ենթարկվել ոստիկանության Շենգավիթի բաժին։

31-ամյա տղամարդուն ոստիկանները ներկայացրել են դեպքի նախաքննությունը վարող քննչական բաժին, որտեղ նա ձերբակալվել է։ Հետախուզական միջոցառումներն ու քննչական գործողությունները շարունակվում են։

Կատարվում է նախաքննություն»,- ասված է հաղորդագրությունում: