Հովիկ Աբրահամյանի անձնագիրը դեռ իրավապահների մոտ է, նա երկրից հեռանալ չի կարող

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Factor.am-ի ճշտված տեղեկություններով ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի անձնագիրը ՀՔԾ-ն դեռևս չի վերադարձրել և Աբրահամյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց ստորագրությունը շարունակում է ուժի մեջ մնալ։

Ըստ այդմ՝ Հովիկ Աբրահամյանը երկրի սահմանը հատել չի կարող։ Նախկին պաշտոնյայի պաշտպանը չցանկացավ մեկնաբանել գործի առնչությամբ որևէ հարց, իսկ Աբրահամյանի հեռախոսահամարին պատասխանեց մի տղամարդ, որը ներկայացավ որպես օգնական։ Նա խնդրեց ներկայանալ, երբ լսեց, որ զանգահարողը լրագրող է, ասաց, որ կփոխանցի Աբրահամյանին ու անջատեց լսափողը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Հովիկ Աբրահամյանը ֆեյսբուքյան գրառման միջոցով հայտնել էր, որ Հատուկ քննչական ծառայությունում (ՀՔԾ) իրեն մեղադրանք են առաջադրել և երկրից չհեռանալու մասին ստորագրություն վերցրել: Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորություններն անցնելու (Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի առաջին մաս) և ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու (ՔՕ 310-րդ հոդված) համար։

Լիլիթ Շաբոյան