2017-18 թթ.-ին ՀՀ ՔԿՀ-ներում արձանագրված ինքնավնասման և հացադուլի դեպքերի վիճակագրությունը

Լուրեր

26.04.2024 | 15:58
Բարձր ենք գնահատում Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները․ Ալիև
26.04.2024 | 15:51
«Մտահոգիչ է»․ ՄԻՊ-ի ներկայացուցիչներն այց են իրականացրել Սևանի հոգեկան առողջության կենտրոն
26.04.2024 | 15:49
Քննարկվել են Հայաստան-Իտալիա ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր․ ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ
26.04.2024 | 15:40
Պատժամիջոցներ կիրառելու կոչերը միայն բարդացնում են Ադրբեջանի ու ԵՄ-ի հարաբերությունները․ Բաքուն քննադատել է Եվրախորհրդարանի ընդունած բանաձևը
26.04.2024 | 15:31
ՀՀ Ազգային ժողովը ստացել է Վալենտինա Մատվիենկոյի նամակը
26.04.2024 | 15:29
ՌԴ-ում ձերբակալվել է Forbes-ի լրագրողը բանակի մասին «ֆեյքերի» գործով
26.04.2024 | 15:27
Օկամպոն հանդես է եկել «Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման միջազգային իրավական ասպեկտներ» թեմայի վերաբերյալ զեկույցով
26.04.2024 | 15:21
ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին․ քննարկվել են Հայաստան-ԵՄ ֆինանսատնտեսական համագործակության համակարգմանն առնչվող հարցեր
26.04.2024 | 15:13
Չլուծված հարցերը պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով․ Շոլցը՝ Ալիևին
26.04.2024 | 15:05
Տավուշի մի շարք գյուղեր ադրբեջանական թիրախում են հայտնվելու, ԱՄՆ-ն Ուկրաինայի համար 6 մլրդ-ի զենքի պայմանագրեր կկնքի․ ԼՈՒՐԵՐ
26.04.2024 | 14:55
Բայդենը մայիսի 9-ին կհանդիպի էրդողանի հետ․ Bloomberg
26.04.2024 | 14:52
Պետությանը պատճառված 12 մլրդ 155 մլն ՀՀ դրամ վնաս է վերականգնվել 2024 թ․ առաջին եռամսյակում ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթներով
26.04.2024 | 14:49
Եվրախորհրդարանը Վրաստանում «օտարերկրյա գործակալների» մասին օրինագիծը դատապարտող բանաձև է ընդունել
26.04.2024 | 14:42
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենին
26.04.2024 | 14:37
Օտար երկրների ալիքները ընդհանրապես չպիտի հայտնվեին հանրային մուլտիպլեքսում․ փակելը բարդ է․ ՀՌՀ նախագահ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբը ներկայացրել է 2017-18 թթ.-ին ՀՀ ՔԿՀ-ներում արձանագրված ինքնավնասման և հացադուլի դեպքերի վիճակագրությունը:

2018թ. ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում արձանագրվել է ինքնավնասման 612 դեպք։ Հաշվետու տարում 2016թ․ համեմատությամբ ինքնավնասման դեպքերը նվազել են 267-ով, իսկ 2017թ․ համեմատությամբ՝ ավելացել 5-ով։

Այսպես, 2016թ․ Հայաստանի բանտերում գրանցվել է ինքնավնասման 879 դեպք, որից կանխվել է 135-ը։ Նշված ժամանակահատվածում շուրջ 250 ինքնավնասման դեպքերը կատարվել են «Նուբարաշեն» ՔԿՀ-ի 2 դատապարտյալի կողմից։ Իսկ 2017թ. արձանագրված ինքնավնասման դեպքերի թիվը 607 է, որից կանխվել է 190-ը։

2017թ.-ի ընթացքում «Գորիս» և «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկներում ինքնավնասման դեպքեր չեն արձանագրվել: Ամենաշատ դեպքերը արձանագրվել են «Նուբարաշեն» և «Արմավիր» ՔԿՀ-ներում՝ համապատասխանաբար 211 և 174 դեպք: «Դատապարտյալների հիվանդանոց»-ում գրանցվել է ինքնավնասման 68 դեպք, «Հրազդան»-ում՝ 53, «Վանաձորում»՝ 40, «Արթիկ»-ում՝ 29, «Աբովյան»-ում՝ 12, իսկ «Վարդաշեն»-ում՝ 8 դեպք: Ինքնավնասման 5-ական դեպք է արձանագրվել «Սևան» և «Կոշ» ՔԿՀ-ներում, ինչը 2017 թ.-ի ընթացքում արձանագրված ինքնավնասումների ամենացածր ցուցանիշն է:

2018թ.-ի ընթացքում ինքնավնասման դեպքեր չեն արձանագրվել «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում: Ամենաշատ դեպքերը արձանագրվել են «Նուբարաշեն» և «Վարդաշեն» ՔԿՀ-ներում՝ 254 և 126 դեպք: «Արմավիր»-ում գրանցվել է ինքնավնասման 77 դեպք, «Վանաձորում»՝ 45, «Դատապարտյալների հիվանդանոց»-ում՝ 43, «Հրազդան»-ում՝ 32, «Արթիկ»-ում՝ 18, «Աբովյան»-ում՝ 10: Ինքնավնասման 3 և 2-ական դեպքեր է արձանագրվել համապատասխանաբար «Գորիս», «Սևան» և «Կոշ» ՔԿՀ-ներում, ինչը 2018 թ.-ի ընթացքում արձանագրված ինքնավնասումների ամենացածր ցուցանիշն է:

Ինչպես նախորդ տարիների ընթացքում, այնպես էլ 2018թ․ ինքնավնասման դեպքերը դրսևորվել են հիմնականում աջ և ձախ նախաբազուկների, որովայնի, պարանոցի վնասումով, երբեմն՝ ոտքերը հատակին գամելով։ Իսկ պատճառները հիմնականում կապված են եղել քրեական գործերի, տեղաբաշխման, անձնական խնդիրների հետ: Որոշ դեպքերում կատարվել են հոգեկան անհավասարակշիռ վիճակում, իսկ որոշ դեպքերում ներկայացվել են օրենսդրությանը չհամապատասխանող պահանջներ:

Հատկանշական է, որ 2018թ․ ինքնավնասման դեպքերի ավելացումը պայմանավորված է «Վարդաշեն» ՔԿՀ-ում պահվող Հ.Բ.-ի կողմից 126 անգամ ինքնավնասում կատարելու հանգամանքով: Հ.Բ.-ի կողմից կատարված ինքնավնասումները պայմանավորված են եղել իր քրեական գործով: Միաժամանակ, հարկ է նշել, որ ՀՀ արդարադատության նախարարության տրամադրած պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ Հ.Բ.-ի հետ մշտապես իրականացվել են սոցիալական, հոգեբանական և իրավական բնույթի համալիր աշխատանքներ:

Նախարարությունից նաև տեղեկացրել են, որ ինքնավնասման յուրաքանչյուր դեպքով իրականացվել են սոցիալ-հոգեբանական բնույթի աշխատանքներ, մասնավորապես՝ քրեակատարողական հիմնարկների հոգեբանի կողմից կատարվել են հոգեբանական աշխատանքներ, որի արդյունքում կազմվել է հոգեբանական եզրակացություն ինքնավնասման հնարավոր դրդատապճառների և վարքի հետագա կանխատեսումների վերաբերյալ: Բացի այդ, հետագայում ինքնավնասման փորձերը կանխելու ուղղությամբ իրականացվել են նաև համապատասխան աշխատանքներ, որի արդյունքում կանխվել է ինքնավնասման 190 դեպք:

Ինքնասպանության կամ մահվան յուրաքանչյուր դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր, հարուցվում է քրեական գործ և իրականացվում նախաքննություն: Նախաքննության մարմինը քննության ընթացքում ստուգում է նաև քրեակատարողական ծառայողների կողմից ծառայողական պարտականությունների կատարման պատշաճությունն ու նրանց գործողությունների համապատասխանությունն օրենսդրությամբ ամրագրված պահանջներին, անհրաժեշտության դեպքում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 200-րդ հոդվածով սահմանված կարգով ներկայացնում է հանցանքի կատարմանը նպաստող հանգամանքները վերացնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու մասին միջնորդություն:

Մեկ տարվա ընթացքում երկու և ավելի անգամ ինքնավնասում կատարած անձինք ՀՀ արդարադատության նախարարի 2016թ. հուլիսի 23-ի թիվ 279-Ն հրամանի համաձայն վերցվել են որպես ինքնավնասման հակում ունեցող անձինք, և նրանց հետ իրականացվել են սոցիալ-հոգեբանական և իրավական համալիր աշխատանքներ։

Սակայն 2018թ․ ընթացքում կալանավորված անձանց և դատապարտյալների վերը նշված ինքնավնասումների դեպքերով ծառայողական քննություն չի անցկացվել։

 

2018թ․ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում արձանագրվել է հացադուլ հայտարարելու 430 դեպք, որը 2017թ․ համեմատությամբ ավելացել է 36-ով։

Այսպես, 2017թ.-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում անձանագրվել է հացադուլ հայտարարելու 394 դեպք։ Ամենաշատ դեպքերը գրանցվել են «Նուբարաշեն» ՔԿՀ-ում՝ 190 դեպք, այնուհետև՝ «Արմավիր» և «Հրազդան» ՔԿՀ-ներում՝ համապատասխանաբար 96 և 36 դեպք: Հացադուլ հայտարարելու ամենաքիչ դեպքերը արձանագրվել են «Գորիս»-ում՝ 2 դեպք, և «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում՝ 1 դեպք։

2018թ․ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում արձանագրված հացադուլ հայտարարելու դեպքերի թիվը 430 է։ Ամենաշատ դեպքերը գրանցվել են «Նուբարաշեն» ՔԿՀ-ում՝ 201, այնուհետև՝ «Արմավիր»-ում՝ 100 դեպք։ «Վանաձոր», «Դատապարտյալների հիվանդանոց» և «Հրազդան» ՔԿՀ-ներում գրանցվել է համապատասխանաբար 43, 29 և 18 դեպք։ 8 դեպք արձանագրվել է «Կոշ»-ում։ 7-ական դեպքեր արձանագրվել են «Վարդաշեն»-ում և «Գորիս»-ում, 6-ական դեպքեր՝ «Աբովյան»-ում և «Արթիկ»-ում։ Հացադուլ հայտարարելու ամենաքիչ դեպքերը արձանագրվել են «Սևան»-ում՝ 3 դեպք, և «Երևան-Կենտրոն»-ում՝ 2 դեպք։