Արթուր Բաղդասարյանի անունից ասում էին՝ ում ուզում եք բողոքեք. բնակչի խոսքով՝ Բաղդասարյանը «քցել է» իրենց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Երևանի Այգեստան 11 փողոցի 34/1 և 34 հասցեների բնակիչներ Լիլիթ Ասատրյանն ու Էմմա Հակոբյանը բողոքում են, որ ՕԵԿ նախկին նախագահ Արթուր Բաղդասարյանի պատճառով մնացել են առանց բնակարանի:

Բանն այն է, որ ՀԱՊԿ ակադեմիայի շինարարության պատճառով նշված հասցեների բնակելի շենքը վթարային է դարձել: Բնակիչներն այսօր հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեցին, որ Արթուր Բաղդասարյանի անունից մարդիկ են եկել, բանակցել, որ շենքից դուրս գան, իսկ իրենք վնասը կփոխհատուցեն, բայց առ այսօր փոխհատուցում չեն ստացել: Բնակիչներն արդեն երեք տարի է՝ վարձով են ապրում, քանի որ շենքն արդեն փլուզվում է: Նրանց խոսքով՝ Արթուր Բաղդասրյանի ներկայացուցիչ Խանիկ Պետրոսյանի հետ բանակցությունների արդյունքում շենքը գնահատել են 200 հազար դոլար, բայց գումարը չի փոխհատուցվել:

«Արթուր Բաղդասարյանի կողմից ուղարկված մարդիկ ասում էին՝ ո՞ւմ պետք է բողոքեք, լրիվ մենք ենք, շեֆը տեղյակ է»,- ասաց բնակիչներից մեկը:

Factor.am-ը թեմայի շուրջ փորձեց պարզաբանումներ ստանալ Արթուր Բաղդասարյանից և նրա ներկայացուցիչ Խանիկ Պետրոսյանից, բայց նրանք մեր զանգերին չպատասխանեցին:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան