Պաշտոնյան կռիվ է տալիս ապօրինության դեմ և իր վճռականության համար քրեական հետապնդում է սկսվում. Դավիթ Սանասարյանի պաշտպան Արսեն Սարդարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

«Օրենքի առջեւ բոլորը պետք է լինեն հավասար, անխտիր բոլորի գործերը պետք է քննվեն նույն ստանդարտներով, երկակի չափանիշներ պետք է գոյություն չունենան։ Վարչապետի այս դիրքորոշումը միանշանակ կիսում է Դավիթ Սանասարանը»,- այսօր հրավիրած մամլո ասուլիսում նշեց Սանասարյանի պաշտպան Արսեն Սարդարյանը՝ հավելելով․ «Բայց ինչ մտավախություն կա․ սա իմ անունից եմ ասում, մտավախություն կա, որ կարծես թե իրավապահները սխալ են հասկացել։ Նրանք հասկացել են, որ եթե պաշտոնյայի մասին կա որեւէ հաղորդում, ապա առանց հասկանալու, առանց իրավական վերլուծության, փաստերի համադրման, առանց պաշտպանական կողմին լսելու պետք է մեղադրանք առաջադրել, ֆիքսել, ու դա դառնա դատական ակտ։ Եվ սա իմ կարծիքով պայմանավորված է նաեւ նրանով, որ իրավապահ մարմինը ուզում է ցույց տալ, թե նայեք՝ իմ մոտ նույն ստանդարտներն են։ Բայց սա չեղավ նույն ստանդարտ, սա եղավ այլ ծայրահեղություն, երբ պաշտոնյան չունի անմեղության կանխավարկած, չունի օբյեկտիվ քննության և իր փաստարկները ներկայացնելու իրավունք»։

Պաշտպանը նկատեց․ «Հիմա ինչ է տեղի ունենում․ պաշտոնյան կռիվ է տանում ապօրինությունների դեմ, պետական միջոցները վատնելու դեմ, մենաշնորհներին աջակցելու դեմ և այդ պայքարի գործընթացում իր վճռականության համար այսօր նրա նկատմամբ քրեական հետապնդում են սկսում։ Վաղը ո՞ր մի պաշտոնյան այդպես եռանդուն կպայքարի մենաշնորհների եւ ապօրինությունների դեմ»,- հարցադրում արեց պաշտպանը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Լիլիթ Շաբոյան