Մեզ մոտ քաղհասարակությունը բավական թույլ կարողություններ ունի. Արցախի ՄԻՊ-ն ԱԺ-ում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Արցախում մարդու իրավունքների ոլորտի խնդիրների մի մասը վերաբերում է պետական մարմինների և քաղհասարակության կարողություններին, չճանաչվածության և Ադրբեջանի հայատյաց ու ապակառուցողական դիրքորոշումների պատճառով Արցախը մեկուսացված է միջազգային հանրությունից: ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում հանդիպման ժամանակ ասաց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը:

«Դա ուղիղ առումով բացասաբար է ազդում նաև մարդու իրավունքների պաշտպանության մակարդակի վրա: Մասնավորապես, օրինակ, քաղհասարակությունը մեզ մոտ բավականին թույլ կարողություններ ունի»,- ասաց Արցախի ՄԻՊ-ը:

Նա սրան հավելեց նաև ռեսուրսների խնդիրը. «Օրինակ՝ եթե միջազգային շփումներ լինեին և միջազգային ռեսուրսներ մտնեին Արցախի Հանրապետություն, մեր քաղհասարակությունն ավելի ուժեղ կլիներ՝ տարբեր խնդիրներ վերհանելու, քննարկելու, ուսումնասիրելու և համապատասխան առաջարկներ ներկայացնելու ու հանրային վերահսկողություն իրականացնելու մարդու իրավունքներին վերաբերող տարբեր հարցերում: Նույնը վերաբերում է նաև պետական կառույցներին»։

Մանրամասները՝ տեսանյութում:

Շողիկ Գալստյան