Լոռու մարզի դատախազության դատախազի այցի արդյունքում «Վանաձոր» ՔԿՀ-ում նախնական կալանքի տակ գտնվող անձը դադարեցրել է հացադուլը

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Լոռու մարզի «Վանաձոր» ՔԿՀ-ում նախնական կալանքի տակ գտնվող Դավիթ Ն.-ն դադարեցրել է օրեր առաջ սկսած հացադուլը:

Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը: Դավիթ Ն.-ն, ում քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերով(ավազակություն, որը կատարվել է բնակարան, պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով, ինչպես նաև զենքի կամ որպես զենք օգտագործվող այլ առարկաների գործադրմամբ) նախատեսված հանցավոր արարքը ենթադրաբար կատարելու համար և ում նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, 2019 թվականի ապրիլի22-ին ՀՀ ԱՆ «Վանաձոր» ՔԿՀ-ում հայտարարել էր հացադուլ՝ պատճառաբանելով, որ համաձայն չէ առաջադրված մեղադրանքի հետ և անհիմն է համարում իր նկատմամբ կիրառված կալանավորում խափանման միջոցը: Լոռու մարզի դատախազության ավագ դատախազը, ով հսկողություն է իրականացնում տվյալ քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ, այցելել և հարցման է ենթարկել Դավիթ Ն.-ին և բացատրական աշխատանքների արդյունքում նույն օրը անձը դադարեցրել է հացադուլը: