Մեկնարկել է արդյունավետ արդարադատության երաշխավորման գերակա ուղղությունների շուրջ թեմատիկ առաջին քննարկումը

Լուրեր

03.09.2026 | 13:20
41-ամյա Մոդրիչը՝ Իտալիայի Ա Սերիայի խորհրդանշական հավաքականը
03.09.2026 | 13:15
ԱՄՆ դատարանը ՀՀ քաղաքացուն դատապարտել է երկու տարվա ազատազրկման՝ պատժամիջոցները շրջանցելով ամերիկյան սարքավորումները ՌԴ մատակարարելու համար
03.09.2026 | 13:04
Վրեժ Մխիթարյանն ազատվել է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալի պաշտոնից և նշանակվել ՊԵԿ նախագահի տեղակալ
03.09.2026 | 12:54
Ես 102 ռազմաբազայի հարց չեմ բարձրացրել, բայց եթե որոշեն դուրս բերել՝ չենք առարկի. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 12:42
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 989 տոննա դիզվառելիք
03.09.2026 | 12:31
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
03.09.2026 | 12:21
«Մանչեսթեր Սիթին» ու «Չելսին» տրանսֆերային ռեկորդներ են գրանցել
03.09.2026 | 12:12
Կարեն Անդրեասյանը վերանշանակվեց Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի պաշտոնում
03.09.2026 | 12:10
Պապոյանը՝ ՌԴ շուկայից չհրաժարվելու // Լավրովը՝ ՀՀ-ի՝ ԵՄ-ին անդամակցելու ցանկությունը կորցնելու մասին․ ԼՈՒՐԵՐ
03.09.2026 | 12:03
Արտահանման ծավալների խնդիրը լուծված է, մենք դիվերսիֆիկացնում ենք․ Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 11:55
ՌԴ-ն Օդեսայում հարվածել է բազմահարկ շենքի. վիրավորվել է 17 մարդ, այդ թվում՝ 3 երեխա
03.09.2026 | 11:44
Ադրբեջանի և Հայաստանի միջև ռազմական էսկալացիա չկա․ առևտրատնտեսական կապերը զարգանում են․ Ալիևի ներկայացուցիչ
03.09.2026 | 11:33
ՀՀ-ի՝ ԵՄ-ին անդամակցության հարցը Երևանի գործն է․ Օվերչուկ
03.09.2026 | 11:24
Էդուարդ Սպերցյանը Սաուդյան լիգայում առաջատար է առանցքային փոխանցումների ցուցանիշով
03.09.2026 | 11:13
Եթե ՀՀ-ն վիզային ռեժիմ մտցնի ՌԴ քաղաքացիների համար, դա կլինի քայլ Երևանի դեմ․ Զախարովա
Բոլորը

ԲԴԽ-ից տեղեկացնում են, որ այսօր՝ ապրիլի 29-ին, Բարձրագույն դատական խորհրդում  տեղի է ունեցել  արդյունավետ արդարադատության երաշխավորման գերակա ուղղությունների շուրջ թեմատիկ առաջին քննարկումը։

«Մասնակցում էին Խորհրդի անդամներ, դատավորներ,  փաստաբանական և քաղաքացիակայան  հասարակության ներկայացուցիչներ, լրագրողներ:

Խորհրդի նախագահն ընդհանրական ներկայացրեց քննարկման թեմաները, որոնք վերաբերում էին իշխանությունների բաժանման համակարգում դատական իշխանության գործառութային, կառուցակարգային, նյութական ու սոցիալական անկախությունը երաշխավորելու հիմնախնդրին, դատավորների օպտիմալ ծանրաբեռնվածության երաշխավորման ուղղությամբ իրականացված և իրականացվելիք քայլերին, արդարադատության ծախսատարության կրճատման ծրագրային  մոտեցումներին:

Առանձնակի կարևորվեց իրավունքի գերակայության  երաշխավորման հարցում օրենսդրական բարեփոխումների հիմնախնդիրը:

Անդրադարձ եղավ նաև դատավորների աշխատանքի որակի և արդյունավետության բարձրացմանը, բարեվարքության կանոնների պահպանմանը, մասնագիտական պատրաստվածության և հմտությունների շարունակական կատարելագործմանն ուղղված կառուցակարգերին:

Քննարկումն անցավ ակտիվ և կառուցողական մթնոլորտում։ Բարձրացրած հարցերին սպառիչ պատասխաններ տրվեցին նաև Խորհրդի անդամների, դատավորների կողմից։ Ներկա փաստաբաներից էլ կարծիք հնչեց, որ շատ ողջունելի է Խորհրդի մշակած «Տարեկան հաղորդումը», քանզի առաջարկների մեծ մասը համընկնում է խնդրի լուծման իրենց մոտեցումներին։

Բարձրագույն դատական խորհրդի նախագահն էլ իր հերթին նկատեց, որ Խորհուրդը ցանկանում է, որ փաստաբանների հետ ևս ակտիվ համագործակցություն լինի, քանզի արդյունավետ արդարադատության ապահովման խնդիրն իրենք տեսնում են ոչ թե լոկալ, այլ համակարգային լուծման ուղղությամբ բոլոր շահագրգիռ կողմերի ակտիվ մասնակցությամբ:

Քննարկման ավարտին Խորհրդի նախագահը և անդամները կրկին փաստեցին, որ շահագրգիռ մարմիններից՝ դատավորներից, քաղհասարակության և մեդիա ոլորտի ներկայացուցիչներից ակնկալում են ակտիվ գործակցություն բոլոր նախաձեռնությունների վերաբերյալ»,- ասված է հաղորդագրությունում: