«Մենք Քաղաքացու օրը նշում ենք իբրև գյուղացի»․ Վահան Արծրունի. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.12.2024 | 23:30
Թուրքիան Մեծ Բրիտանիայից շահագործումից հանված Super Hercules ռազմատրանսպորտային ինքնաթիռներ կգնի
11.12.2024 | 23:17
Դեսպան Հարությունյանը վերահաստատել է Կանադայի հետ հարաբերություններն առավել խորացնելու Հայաստանի հանձնառությունը
11.12.2024 | 22:52
Երևանում և 6 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.12.2024 | 22:37
ԱՄՆ-ը կարող է «իրանական» պատժամիջոցներ կիրառել ռուսական նավթի դեմ
11.12.2024 | 22:21
Բելառուսից թոշակառուն դատապարտվել է 4 տարվա ազատազրկման՝ Լուկաշենկոյին և ոստիկանին վիրավորելու համար
11.12.2024 | 22:08
Էրդողանը դավաճանեց Ռուսաստանին․ Ալեքսանդր Դուգինը՝ Սիրիայում իրադարձությունների մասին
11.12.2024 | 21:58
Երևանի Բագրևանդի-Նելսոն Ստեփանյան փողոցների խաչմերուկում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցներով
11.12.2024 | 21:44
Ադրբեջանի ընդդիմությունը ԱՄՆ-ին ու ԵՄ-ին կոչ է անում երկրի իշխանությունների դեմ պատժամիջոցներ սահմանել
11.12.2024 | 21:29
Օրբանը զանգահարել է Պուտինին․ քննարկվել է ուկրաինական հակամարտությունն ու իրավիճակը Սիրիայում
11.12.2024 | 21:17
Հակոբ Ասլանյանը փոշմանել է, բայց արդեն ուշ է․ նա հեռացվեց ՔՊ-ից
11.12.2024 | 21:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Ասադի տապալումը Սիրիայում, ՌԴ-ի թուլացումը, Թուրքիայի դերի աճը․ ի՞նչ վիճակ ստեղծվեց Մերձավոր Արևելքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 20:51
Քննարկվել են Հայաստանում անցկացվելիք COP 17-ի կազմակերպման վերաբերյալ առանցքային հարցերը
11.12.2024 | 20:43
Օլաֆ Շոլցը պաշտոնապես Բունդեսթագին վստահության քվեի խնդրանք է ներկայացրել
11.12.2024 | 20:27
Մալիբուում խոշոր անտառային հրդեհ է մոլեգնում, որը սպառնում է հոլիվուդյան աստղերի առանձնատներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 20:12
Մանդատս վայր եմ դրել այլ աշխատանքի անցնելու նպատակով. Դավիթ Առուշանյան
Բոլորը

Հայաստանում առաջին անգամ նշվեց Քաղաքացու օրը։ Այդ առիթով զրուցում ենք երգիչ, կոմպոզիտոր Վահան Արծրունու հետ

-Պարոն Արծրունի, երկու օր առաջ Հայաստանում նշվեց Քաղաքացու օրը։ Քաղաքացիական ի՞նչ արժեքներ կարևորվեցին այդ օրը։

-Ես միշտ իմ օրինակներով եմ առաջնորդվում, որոնք անմիջական առնչություն ունեն ինձ հետ կամ այն իրավիճակներով, որոնց մասնակիցը ես եմ։ Մենք՝ իմ երկու փոքրիկի հետ՝ 8 և 7 տարեկան, փոքրիկ ինքնագնացներով, իմանալով, որ փողոցները փակ են և հանգիստ կարելի է շրջել, որոշեցինք դուրս գալ նշելու Քաղաքացու օրը։ Եվ, պատկերացրեք, Փարպեցու փողոցի վրա ես դուրս եմ գալիս մայթ, երեխան պիտի անցնի իր փոքրիկ ինքնագնացով, ես նրան դիմավորում եմ առջևից, և հանկարծ մեծ արագությամբ գալիս է մի ավտոմեքենա, որի ղեկին կին է, իսկ հետևի նստարանին՝ իր զավակը։ Եվ ընդհանրապես իմ վրա ուշադրություն չդարձնելով շարունակում է քշել, համարյա թե վրաերթի ենթարկելով փոքրիկիս։ Ես նրան հարցնում եմ՝ չեք տեսնու՞մ։ Ինքը ինձ մեքենայից ասում է, որ այստեղից չի երևում էդ երեխան։ Բայց ասում եմ՝ ես դուրս եմ եկել փողոցի վրա և ձեռքով ցույց եմ տալիս, որ կանգ առնեք, իսկ նա պատասխանում է, որ՝ ես պարտավոր չեմ նայել ձեր կողմը, որպեսզի կանգ առնեմ։ Հետո՝ երեխան չի տեսնու՞մ, որ մեքենա է գալիս։

-Այսինքն, մի ավտոմեքենա տապալեց ձեր օրը։

-Ես հարցրեցի հետևյալը՝ երեխա՞ն է ավելի բանական, թե՝ Դուք, որ հիմա շարունակում եք էս խոսակցությունը ակնհայտորեն մեղավոր լինելով։ Ասածս ոչ թե նրա մասին է, որ տապալվեց, այլ եթե մենք խոսում ենք Քաղաքացու օրվա մասին, քաղաքացին առաջին հերթին էնպիսի հատկանիշներով օժտված մարդ է, որն առաջին հերթին արժևորում է հասարակական և հանրային արժեքները։ Իսկ մշակույթի խնդիրը այդ արժևորման հիմքում է։ Ինչո՞ւ առանձնացրի այդ օրինակը, որովհետև խիստ հասարակական հարաբերությունների մեջ է այդ օրվա պաթոսի հետ։ Եվ շատ նաև խորհրդանշական է, որովհետև էդ հակասությունները խորապես բացահայտում է և ցույց է տալիս։ Այսինքն, մենք չպետք է ֆիգուրատիվ, աֆեկտիվ միջոցներով նշենք այն երևույթները, որոնք իրապես կարևորում ենք մեր կյանքում։ Որովհետև Քաղաքացու օրը և, ընդհանրապես, քաղաքացի լինելը պետականության հիմքում եղած եղելություն է, հասկացություն է։ Այսինքն, առանց դրա պետականություն չի կարող լինել։ Եվ դա շատ հեշտ կարող է փշրվել ընդամենը մի հոգու, կամ մի խմբի, կամ ստվար զանգվածի անգիտակից մոտեցումների պատճառով։

-Դեռ բոլոր դեպքերում իներցիա է էդ անգիտակցությունը, որը գալիս է նախկինից։

-Դա բազմաշերտ երևույթ է։ Այսինքն, ես հիմքում տեսնում եմ ընտանեկան անդաստիարակությունը առաջին հերթին, կրթվածության բացակայությունը և պարզապես չզարգանալու «ձիրքը»։ Կան մարդիկ, որոնք ունակ չեն զարգացման։ Դու ներկայացնում ես արժեքները, դու բացատրում ես առաջնահերթությունները և կարևորությունը էս խնդիրների մեր հասարակական կյանքում, և մարդիկ էսպես աչքերը ճպճպացնելով ասում են՝ լավ, հանգստյան օր է, գնանք ուրախանանք։

-Դուք հիշու՞մ եք, այնպես ինչպես այս տարի նշվեց Քաղաքացու օրը, այդպես մենք նշե՞լ ենք Սահմանադրության օրը, Անկախության օրը։

-Յուրաքանչյուր իրադարձություն ունի իր խորհրդանիշը, այսինքն, իր գեղագիտական ձևակերպումը։ Եթե ուշադրություն դարձնեք, բոլոր պաստառների վրա, որոնք ազդարարում էին Քաղաքացու օրը, պատկերված է գյուղացին։ Այսինքն, դա շատ բնական և օրգանական եմ համարում, որովհետև մեր ծիսակարգային, հանրային ռեֆլեքսիաների մեջ մենք, միևնույն է, մնացել ենք գյուղացի։ Այսինքն, մեր բոլոր ուրախությունները, տխրությունները, գեղագիտական բանաձևումները գյուղացիական են։ Քաղաքային կուլտուրա, որպես էդպիսին, դեռ չի ձևավորվել։

-Այսինքն, դա էլ կփոխվի դեռ։

-Դա պետք է փոխվի։ Նայեք, էդ ներքին իներցիան ինչքան հզոր ա, որովհետև մենք նշում ենք Քաղաքացու օր, մարդիկ մանղալ են դուրս բերում Մաշտոցի պողոտայի վրա և խորոված են անում։ Այսինքն, մի իրավիճակ, որը պարզապես հերքում է, մերժում է տոնակատարության բուն իմաստը։ Որովհետև իր տեսքով, իր ձևով, իր բանաձևումով ինքը քաղաքացիական չէ․․․

․․․որին մասնակցեց նաև վարչապետը։

-Վարչապետը մի քանի անգամ… Միտինգների հենց առաջին օրերից, եթե հիշում եք, առաջին միտինգի ժամանակ հնչեց Կոմիտասի «Անտունին», վերջին օրն արդեն հնչում էր Թաթան։ Բոլորի համար դա օրգանական էր և ընդունելի, իսկ ինձ համար ախտորոշիչ երևույթ էր։ Օրվա հետ կապված էմոցիան կանցնի, բայց գեղագիտական խորհրդանիշը կմնա որպես ժամանակի խորհրդանիշ։ Ինչպես եղավ կոմունիստների ժամանակ, ինչպես եղավ անկախության առաջին տարիներին։ Եվ էդպես էլ շարունակվում է։

-Դա, հավանաբար, բացատրվում է նրանով, որ «Անտունիի» ներքո չեն ուրախանում, իսկ Թաթայի տակ ուրախանում են։

-Դա արդեն բացատրություն է։ Որովհետև, այո, ցանկացած երևույթ կարելի է բացատրել և նույնիսկ Թաթայով ուրախանալը կարելի է բացատրել։ Բայց էությունը և անհամադրելի իրողությունները իրենց իմաստը և բովանդակությունը չեն փոխի։

-Դուք տեսաք, մարդիկ այդ օրը նշեցին տոնախմբություններով, ուրախ էին։ Ինչո՞վ է այն տարբերվում տոնախմբություններով նշվող մյուս օրերից, ասենք, Անկախության օրից, մենք նույնիսկ Հելոուինն ենք ոգևորությամբ նշում։

-Սա, իհարկե, մեր իրականության աբսուրդներից մեկն է, որովհետև այդ տոնախմբական տիտուլյար ցուցակն անփոփոխ է։ Այսինքն, լինի դա խորհրդային շրջանի, լինի դա Անկախության շրջանի, լինի դա ռեժիմային ժամանակահատվածի կամ նոր ժամանակների՝ հետհեղափոխական․․․ Որովհետև մշակութային ռեսուրսն անփոփոխ է 30 տարիների ընթացքում։ Այսինքն, ինքը չի զարգանում, ինքը լճացած մի իրավիճակի մեջ է և ժամանակ առ ժամանակ ալիքներ են բարձրանում՝ ժողովրդական տրամադրության ալիքը, ռեստորանային տրամադրության ալիքը։ Պոպ երաժշտության ալիքը մարման մեջ է, եթե նկատել եք, հիմա դիջեյական մշակույթի ալիքն է բարձրանում, բայց քանի որ ինքը ակումբային տեսակ է, իրեն դուրս բերելը զանգվածային հարթության մեջ աբսուրդ է։ Դու, առնվազն, պետք է լինես ծովային քաղաք կամ նման բան, որովհետև ձեր ասած ուրախությունը մենք գիտենք ինչով է ավարտվում։ Այսինքն, բուն ժողովրդական պաթոսը, որը կապված կլիներ ժողովրդական տոնակատարությունների հետ, էս պարագայում էլ քաղաքացիական կամ քաղաքային մշակույթի հետ խիստ հակասական հարաբերությունների մեջ է։ Որովհետև մենք նշում ենք տոնն իբրև գյուղացի, բայց էդ քաղաքային արարողակարգը փորձում ենք տեղադրել քաղաքային լանդշաֆթի մեջ, որը երբեք որևէ քաղաքակրթական կամ մշակութային դաշտում ոչնչի չի բերում։

Այդ օրը քաղաքացին ուրախ էր։ Դուք կարո՞ղ եք ասել՝ հատկապես ինչի՞ համար է նա ուրախ։

-Ես, ճիշտն ասած, մի քիչ շրջեցի, շատ հեռու չստացվեց, նկատեցի նաև վարչապետի անցնելը ժուռնալիստներով շրջապատված, բուն պատճառը Քաղաքացու օրվա մեկ տարի հետո նշելն էր, որ տեղի է ունեցել հեղափոխություն։ Մենք պետական մակարդակով ստեղծում ենք էսպիսի օպցիա՝ որ ինքը դառնում է պետական տոն, որպեսզի մենք միշտ հիշենք, որ մեկ տարի առաջ բեկումնային պահ է եղել։ Բայց ի՞նչ ռեսուրսով։ Եվ արդյո՞ք այն էֆեկտին, որի մասին խոսում ենք, հասանք։ Այսինքն, տոնակատարության էֆեկտին։ Նայեք, եթե մենք նման նշանակության օրերը պետք է մանղալով, պոպ երաժշտությամբ, պապսայով նշենք․․․ Մի հարթակ կար Մաշտոցի պողոտայի վրա, որտեղ երեխաները երգում էին  հայրենասիրական երգեր։ Ավելի ձանձրալի ու ֆորմալ բան դժվար էր պատկերացնել։ Որոշեցին, որ էդ հարթակի վրա պետք է ազգային, հայրենասիրական ժանրը տիրի։ Մի քիչ ներքև բասկետբոլ էին խաղում, մի քիչ ավելի ներքև վոլեյբոլ։ Շրջանցելով էդ տեղերը՝ փորձում էի ընդհանուր տրամադրությունը զգալ։ Որովհետև երբ փողոցները փակ են և կարելի է մանկական ինքնագնաց քշել կամ հեծանիվ, համենայնդեպս, երեխաների տրամադրությունը բարձր է։Երբ ես հասկացա, որ անհաղորդ եմ համընդհանուր քեֆ-ուրախությանը, մենք վերադարձանք տուն։

-Քաղաքացու օրվա մեջ ավելի շատ չպե՞տք է ներգրաված լինեն այն կառույցները, որոնցում ամենաշատն է կոռուպցիան՝ արդարադատությունը, բանակը, ոստիկանությունը։

-Ես այսպես եմ պատկերացնում՝ փոխանակ էդ երաժշտական լուծումներով լի հարթակներ լինեին քաղաքում, ամեն խաչմերուկում պիտի լինի քաղաքական հարթակ, և ինչքան հասարակական կազմակերպություններ կան երկրում, ինչքան կուսակցություններ կան, այդ օրը կարողանային օգտագործել, որպեսզի ներկայացնեն սեփական դեմքը։

-Կամ մարդիկ գային և խոսեին իրենց մտահոգող բաներից։ Ընդ որում, կապ չունի՝ ով։

-Այո։ Այսինքն, էնպես, ինչպես արվում է Հայդ Պարկում, որտեղ կան լոկուսներ, կա միկրոֆոն, ցանկացած մեկը կարող է մոտենալ։

-Մարդը կարող է գալ և ասել, որ իր հանդեպ դատարանը էսպես վարվեց։ Գա և խոսի իր պարտությունից։

-Եթե կազմակերպվեին նման զոնաներ, մենք կզգայինք Քաղաքացու օրվա նշանակությունը։

-Երբ խոսեն, տոնակատարությունը կսկսվի։

-Դե բոլորն արդեն մեկ տարի է սպասում են տոնակատարությանը։ Կարծում եմ, խնդիրը ոչ թե տոնակատարության մեջ է, այլ հնարավորություն կլիներ հռչակելու քաղաքացու հասարակական իրավունքները, քաղաքացիական իր կարգավիճակն ամրապնդելու, իհարկե նաև բարձրաձայնելու արդարադատության, արդարամտության, խոսքի ազատության և մնացած բոլոր խնդիրների բարձրաձայնման հարթակ պետք է լինեն։ Էդ դեպքում ինձ մոտ էնպիսի տպավորություն կլիներ, որ տոնը ստացվեց։

Մանրամասները՝ տեսանյութում:

Մհեր Արշակյան