«Կոնվերս Բանկ»-ի բանկոմատներից կատարված հափշտակութկյունների գործով մեղադրանք է առաջադրվել ՌԴ ևս մեկ քաղաքացու

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ ՀԿԳ քննության գլխավոր վարչության կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների և կիբեռհանցագործությունների քննության վարչությունում շարունակվում է «Կոնվերս Բանկ»-ի բանկոմատներից հափշտակությունների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել ՌԴ ևս մեկ քաղաքացու:

«Ավելի վաղ հայտնել էինք, որ քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել այն մասին, որ 2018թ. օգոստոսի 17-ից մինչև օգոստոսի 18-ն ընկած ժամանակահատվածում համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերով հափշտակության դեպքեր են տեղի ունեցել «Կոնվերս Բանկ»-ի՝ Երևանում և Կոտայքում տեղադրված շուրջ մեկ տասնյակից ավելի բանկոմատներից: Մեկ մեղադրյալի՝ ՌԴ 20-ամյա քաղաքացու մասով հայտարարվել էր նախաքննության ավարտի մասին, և անջատված մասով գործն ուղարկվել էր դատարան:

Ձեռնարկված քննչական և դատավարական այլ միջոցառումների արդյունքում պարզվել է հափշտակության մեխանիզմը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից ևս մեկի ինքնությունը, ով նույնպես հանդիսանում է ՌԴ քաղաքացի՝ ծնված 1987 թվականին:

Մինչդատական վարույթում ձեռք բերված տվյալների համաձայն՝ 32-ամյա տղամարդը, ինքնությունը չպարզված անձի հետ համագործարկցելով, 2018թ. օգոստոսի 18-ին՝ ժամը 03:30-ից 03:35-ն ընկած ժամանակահատվածում, ընկերության՝ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում գտնվող բանկոմատից  համակարգչային ծրագրի գործարկմամբ, փորձել է հափշտակել այնտեղ առկա առանձնապես խոշոր չափերով ողջ գումարը, սակայն բանկոմատից ելքագրված առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 8.800.000 ՀՀ դրամ գումարը ձեռքի պայուսակում տեղավորելուց հետո տեղում բռնվել է ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից և հանցագործությունն ավարտին չի հասցրել՝ իր կամքից անկախ հանգամանքներով:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ ՌԴ 1987թ. ծնված քաղաքացուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-181-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նրա վերաբերյալ քրեական գործի մասն անջատվել է առանձին վարույթ, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:

Նախաքննությունը շարունակվում է՝ հափշտակությանը հնարավոր առնչություն ունեցած այլ անձանց հայտնաբերելու և նրանց գործողություններին համապատասխան քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»,- ասված է հաղորդագրությունում: