Ի՞նչ պաշտոն է ստացել Սերգեյ Ավետիսյանը և ինչո՞ւ էր շրջում Նիկոլ Փաշինյանի հետ

Լուրեր

09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
08.08.2026 | 19:40
Ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային 4-րդ խաղերը. հայտնի են հաղթողները
08.08.2026 | 19:25
Հրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում. 5 բնակչի տարհանել են
08.08.2026 | 18:48
Խաղաղությունն ու բարգավաճումը փոխկապակցված են. Ռուբիոն՝ Հայաստանի և Ադրբեջանի տնտեսական հնարավորությունների մասին
08.08.2026 | 18:31
Երևանում մեկ օրում պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 34 մոտոցիկլետ
08.08.2026 | 17:55
Փաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 17:52
Սերբիան կաջակցի Ուկրաինային ԵՄ անդամակցության ճանապարհին․ Վուչիչ
08.08.2026 | 17:22
Եվրոպայի մի շարք խոշոր գետերում ուժեղից մինչև ծայրահեղ սակավաջրություն է դիտվում
08.08.2026 | 16:59
Վանաձորում, Հրազդանում և Արարատում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
08.08.2026 | 16:52
Խաղաղությունը շրջադարձային է մեր երկրում տնտեսական և ներդրումային միջավայրը փոխելու տեսակետից. վարչապետ
08.08.2026 | 16:10
Քրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊ
08.08.2026 | 15:38
Ողջույն Հայաստան. NVIDIA-ի հիմնադիր Ջենսեն Հուանգը շնորհավորել է Firebird-ի ԱԲ գործարանի բացման առիթով
Բոլորը

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության նախկին պետ Սերգեյ Ավետիսյանը նշանակվել է «Արմենիա» միջազգային օդանավակայանի փոխտնօրենի պաշտոնում:

Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց Սերգեյ Ավետիսյանը: Ապրիլի 5-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Գյումրիում էր: Նա շրջայց էր կատարել նաև «Արմենիա» միջազգային օդանավակայանի մաս կազմող «Շիրակ» օդանավակայանում:

Փաշինյանին ուղեկցում էր Սերգեյ Ավետիսյանը:  Factor.am-ի հարցին, թե ինչու էր ուղեկցում Նիկոլ Փաշինյանին, Սերգեյ Ավետիսյանը պատասխանեց, որ զբաղեցնում է «Արմենիա» միջազգային օդանավակայանի փոխտնօրենի պաշտոնը և իր ներկայությունը պայմանավորված էր իր պաշտոնով:

Հիշեցնենք, որ 2018 թվականի հունիսին վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Սերգեյ Ավետիսյանն ազատվել էր Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն: Սերգեյ Ավետիսյանն այս պաշտոնը զբաղեցնում էր 2016 թվականից՝ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ: Իսկ մինչ այդ Ավետիսյանը էկոնոմիկայի փոխնախարար էր:

Նարեկ Կիրակոսյան