Արթուր Վանեցյանը ՀՀ գլխավոր դատախազի փոխարեն արդեն որոշել է՝ Դավիթ Սանասարյանի գործը գնալու է դատարան. փաստաբանի գրառումը

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Փաստաբան Կարեն Մեժլումյանը ֆեյսբուքի իր էջում արված գրառմամբ անդրադարձել է Դավիթ Սանասարյանի դեմ հարուցված քրգործին:

«Վանեցյանը որոշել է՝ Դավիթ Սանասարյանի գործը գնալու է դատարան

Վանեցյանի երեկվա հարցազրույցն այն հիմնավորումն է, թե ինչու ԱԱԾ քննչականը չպետք է քննի Դավիթ Սանասարյանի վերաբերյալ գործը։ Այսպես, անմեղության կանխավարկածի մասին խոսող բարձրաստիճան պաշտոնյա, ԱԱԾ տնօրեն Վանեցյանն ասում է. «Այն մեղադրանքը, որ առաջադրվել է Դավիթ Սանասարյանին, այս պահին ամբողջությամբ հիմնավորված է տարբեր մարդկանց ցուցմունքներով, կատարված առերեսումներով, բայց չխախտելով պարոն Սանասարյանի անմեղության կանխավարկածը, հորդորում եմ բոլորին մի քիչ համբերել և գործը կուղարկվի արդեն դատարան և դատարանում դուք բոլորդ և առհասարակ հանրությունը հնարավորություն կունենա ծանոթանալու այն ապացույցների հետ, որոնք ձեռք են բերվել քրեական գործի նախաքննության ընթացքում»։

Այնուհետև՝ 1 րոպե անց ասում է. «Անկեղծ ձեզ եթե ասեմ շատ մանրամասն չեմ տիրապետում քննչական ապարատի կողմից կատարված քննչական գործողություններին, ես տիրապետում եմ այնքանով, որքանով գիտեմ ընդհանուր առմամբ»։

ԱԱԾ պետը իր կառույցում գործող քննիչի ու ՀՀ գլխավոր դատախազի փոխարեն արդեն որոշել է՝ Դավիթ Սանասարյանի գործը գնալու է դատարան։ Սա այն դեպքում, երբ Սանասարյանի փաստաբանները գործի շինծու լինելը հիմնավորում են նաև նրանով, որ իրենք Դավիթ Սանասարյանին արդարացնող ապացույցներ են ներկայացրել, այդ թվում վկաներ հարցաքննելու միջնորդություններ են արել, սակայն քննիչին դա չի էլ հետաքրքրել։ Այդ վկաները, որոնց ցուցմունքներով կարող է հերքվել մեղադրանքը, դեռ չեն հարցաքննվել, սակայն Վանեցյանին հետաքրքիր էլ չի, թե նրանք ինչ կասեն, նա՛ իր որոշումն արդեն կայացրել է»,- ասված է գրառման մեջ: