Քաղաքացիական վերահսկողությունը զինծառայողների իրավունքների պաշտպանության կարևոր երաշխիք է. Արման Թաթոյան

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

ՀՀ ՄԻՊ աշխատակազմից տեղեկացնում են, որ այսօր կայացել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին առընթեր Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության հարցերով փորձագիտական խորհրդի նիստը, որին մասնակցել են նաև հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

«Բացման խոսքով հանդես է եկել Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: Նա նշել է, որ քաղաքացիական վերահսկողությունը զինծառայողների իրավունքների պաշտպանության կարևոր երաշխիք է և առանձնացրել է մի շարք խնդիրներ, որոնք առնչվում են ինչպես բանակում կարգապահության ամրապնդմանն ու բողոքարկման մեխանիզմների կատարելագործմանը, այնպես էլ զորակոչիկների և զինծառայողների բժշկական հետազոտության պրակտիկային:

«Զինվորական ծառայության անցնելիս քաղաքացիները պետք է վստահ լինեն, որ իրենց առողջական խնդիրները պատշաճ հետազոտվել են, իսկ անհրաժեշտության դեպքում հասանելի են բողոքարկման բոլոր հնարավորությունները: Մյուս կողմից պետք է նկատի ունենալ, որ զինվորական կարգապահությունը բանակում իրավունքի գերակայության կարևոր երաշխիք է», – նշել է Արման Թաթոյանը:

Նիստի ընթացքում նաև կարևորվել է զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների բնակարանային ապահովության իրավունքի իրացման հարցը, ինչը վերը նշված խնդիրների հետ մեկտեղ հատուկ ուշադրության է արժանացել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդման մեջ:

Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է զինված ուժերի նկատմամբ քաղաքացիական վերահսկողության անհրաժեշտությունը, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների ու Պաշտպանության նախարարության հետ արդյունավետ համագործակցությունը ոլորտում առկա խնդիրների համատեղ լուծման գործում:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել նիստի ընթացքում քննարկված խնդիրները ամփոփել և ներկայացնել Պաշտպանության նախարարություն»,- ասված է հաղորդագրությունում: