«Պետք էր օգտագործել բոլոր հնարավոր միջոցները կայնքը փրկելու համար, ոչ թե նստել ու սպասել մինչև հիվանդը արնաքամ լինի»․ բժիշկ Դավիթ Շահվերդյանի գործով հացաքննվեց դատաբժիշկ-փորձագետը. ՀՔԱՎ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Երեկ՝ 2019թ․ ապրիլի 25-ին, Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում հարցաքննվեց վանաձորցի ծննդկան Հռիփսիմե Նազլուխանյանի մահվան գործով դատարան հրավիրված դատաբժիշկ-փորձագետ Հայկազն Չախոյանը, որը հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն իրականացրած հանձնաժողովի անդամ է։

Նա դատարան էր հրավիրվել պաշտպանական կողմի միջնորդությամբ։ Փորձագետին նախ սկսեցին հարցեր տալ պաշտպան Արտակ Ոսկանյանը և ամբաստանյալ Դավիթ Շահվերդյանը, որին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով՝ մասնագիտական պարտականությունները չկատարելու/ոչ պատշաճ կատարելու համար, որն առաջացրել է բուժվող հիվանդի մահ:

Տուժողի իրավահաջորդի շահերը ներկայացնում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի փաստաբան Անի Չատինյանը։

Իր հարցադրումները ներկայացնելիս պաշտպան Արտակ Ոսկանյանը վկայակոչեց իր ձեռքի տակ եղած մի ձեռնարկ և պնդեց, թե Դավիթ Շահվերդյանի գործողությունները եղել են ճիշտ․ նման պայմաններում որովայնահատում ցուցված չէ։ Փորձագետն էլ հակադարձեց, որ նման տասնյակ ձեռնարկներ կան, և փորձագիտական եզրակացություն տալիս փորձագետները ևս օգտվել են դրանցից, բայց առաջնորդվել են Առողջապահության նախարարի հաստատած կլինիկական ուղեցույցով, որի համաձայն՝ Հռիփսիմե Նազլուխանյանի վիճակում որովայնահատումը այլընտրանք չի ունեցել երկու պատճառով․ այդ եղանակով հնարավոր կլիներ կամ հայտնաբերել արնահոսության աղբյուրն ու դադարեցնել արնահոսությունը, կամ հեռացնել արգանդը։ Դավիթ Շահվերդյանը դրանցից ոչ մեկը չի արել ժամեր շարունակ չդադարող արնահոսության պայմաններում, ինչի արդյունքում էլ ծննդկանը մեծ քանակությամբ արյուն է կորցրել և մահացել։

Ավելին՝ ԱՅՍՏԵՂ