Ստուգումներ «Կոշ» ՔԿՀ-ում. արձանագրված խախտումների մի մասը վերացվել է տեղում

Լուրեր

12.01.2025 | 22:00
Ընտրությունները կեղծվեցին, բայց մենք էլ չպատրաստվեցինք այնպես, ինչպես անհրաժեշտ էր․ Զուրաբիշվիլի
12.01.2025 | 21:00
Պատկերասրահը պետք է դառնա ժամանցի վայր՝ լավ իմաստով. ապաքաղաքական զրույց Մարինա Հակոբյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.01.2025 | 20:40
Մոսկվա-Երևան չվերթն իրականացնող ինքնաթիռը Մախաչկալայից ուղևորվել է Երևան. Քաղավիացիա
12.01.2025 | 20:35
2024թ․-ին վարկային և դրամաշնորհային ծրագրերով ասֆալտապատվել է 38 կմ ճանապարհ․ նախարար
12.01.2025 | 20:05
Ավտովթար՝ Ջրվեժ գյուղում
12.01.2025 | 19:46
Լոս Անջելեսի սիրելի բարեկամներ, այս դժվարին պահին Երևանը ձեր կողքին է․ Ավինյան
12.01.2025 | 19:12
Հայտնաբերվել է պատերազմում նահատակված Արմեն Գասպարյանի տնից գողություն կատարելու մեջ կասկածվող անձը
12.01.2025 | 18:04
ՀՀ ԱԳՆ-ն ամփոփել է 2024թ․-ին հյուպատոսական ծառայություններում արձանագրված փոփոխությունները
12.01.2025 | 17:49
Սպիտակ-Վանաձոր երթուղու միկրոավտոբուսի վթարի հետևանքով 12 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց, բոլորը դուրս են գրվել
12.01.2025 | 17:36
Դատական իշխանության հեղինակության բարձրացման ուղղությամբ բավականին անելիք ունեն հենց իրենք դատավորները․ ԲԴԽ նախագահ
12.01.2025 | 16:47
2018 թ. հեղափոխությունից հետո ժողովրդի մղումներն իրականացնելու ճանապարհով գնալը կործանարար կլիներ մեր պետության համար. Փաշինյան
12.01.2025 | 15:50
Յուրաքանչյուր դատավոր պետք է գործի բացառապես օրենքի և իր խղճի թելադրանքով. ՀՀ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.01.2025 | 15:30
Ձեր հիմնական առաքելությունը ոչ թե արդարադատության իրականացումն է, այլ արդարության սահմանումը․ Գալյանը՝ դատավորներին
12.01.2025 | 15:27
Հարցնում են` ինչու նրանք կալանավորված չեն, ձեզ ուղղված հարցերին ես եմ պատասխանում. Փաշինյանը` իրավապահ ոլորտի ղեկավարներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.01.2025 | 14:16
Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Բոլորը

ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացնում են, որ ԳԴ-ն շարունակում է ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում կալանավորված անձանց և դատապարտյալների հիմնական իրավունքների իրացման, պատժի կրման կարգի և պայմանների պահպանման վիճակի, ինչպես նաև կալանավորված անձանց կամ դատապարտյալների նկատմամբ կիրառված կարգապահական տույժերի և խրախուսանքների վերաբերյալ կայացված որոշումների օրինականության և համաչափության ստուգման գործընթացը: Հերթական ստուգումներն անցկացվել են ՀՀ ԱՆ «Կոշ» ՔԿՀ-ում:

 

«Ստուգման արդյունքում ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության կողմից արձանագրվել են որոշ խախտումներ:

 

Մասնավորապես, պարզվել է, որ ՔԿՀ-ում չի ապահովվում պահվող անձանց տարեկան առնվազն մեկ անգամ բուժկանխարգելիչ հետազոտությունների ենթարկվելու իրավունքը, իսկ ՔԿՀ-ի ԲՍԲ մասնագետները, Կառավարության համապատասխան որոշման պահանջների խախտմամբ, ոչ բոլոր դեպքերում են կատարել ամենօրյա այցելություններ պատժախցերում գտնվող անձանց:

 

ՔԿՀ-ի հանձնուքների ընդունման և հանձնման գործընթացի ստուգմամբ պարզվել է, որ առկա է արդեն իսկ դատապարտյալին փոխանցվելու համար ընդունված հանձնուք, որն ընդունվել էր ՀՀ օրենսդրությամբ սահմանված նորմերի խախտմամբ: Մասնավորապես, հանձնուքներում առկա իրերի քանակի և տեսակի վերաբերյալ սահմանված դիմումում նշված որոշ ապրանքների տեսակները և քանակները հանձնուք բերող անձի կողմից լրացվել էին ընդհանրական: Չնայած դրա հետևանքով անհնար է համեմատել հանձնուքում փաստացի առկա ապրանքների տեսակների և քանակի հետ, սակայն ՔԿՀ-ի աշխատակիցները վերը նշված հանձնուքն այդ վիճակում ընդունել էին:

 

ՔԿՀ բնակելի գոտում իրականացված շրջայցի արդյունքում մի քանի ամառային տաղավարներում հայտնաբերվել են քրեական ենթամշակույթին բնորոշ փորագրված կամ նկարված նշաններ, իսկ ՔԿՀ-ի կացարանում եղել են առանց ՔԿՀ-ի պետի համապատասխան թույլտվության պահվող բույսեր և կենդանիներ։

 

Ստուգմամբ պարզվել է, որ ՔԿՀ վարչակազմի կողմից չի կատարվել պատիժը լրիվ կրելով ազատված մի քանի դատապարտյալի վերաբերյալ պատժից ազատվելուց առաջ սահմանված ժամկետներում դատապարտյալի կողմից նշված հասցեում բնակվելու հնարավորության մասին ոստիկանության համապատասխան տարածքային բաժին հարցում ուղարկելու պարտադիր պահանջը, ինչը կարևոր նշանակություն ունի համապատասխան հասցեների ճշտման և պատժից ազատվող անձանց վարքագծի նկատմամբ հետագա հսկողություն իրականացնելու տեսանկյունից:

 

Արձանագրվել են նաև ՔԿՀ-ում պահվող անձանց տեսազանգից և հեռախոսազանգից օգտվելու ժամանակացույցի պահպանմանը, ՔԿՀ-ի տեխնիկատնտեսական սպասարկման աշխատանքներում դատապարտյալների ներգրավման պահանջների կատարմանը, ինչպես նաև ՔԿՀ բաց և կիսաբաց ուղղիչ հիմնարկներում տեղաբաշխված անձանց համար կարանտինային բաժանմունք ունենալուն առնչվող խախտումներ:

 

Ստուգման ընթացքում ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետն այցելել է ՔԿՀ-ի բոլոր կացարանները` դրանցում բնակվողներից անձամբ տեղեկացել իրենց պատժի կրման և պահման պայմանների մասին, պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին:

 

ՔԿՀ վարչակազմի հետ անցկացված օպերատիվ խորհրդակցության ընթացքում ամփոփվել են կատարված ստուգումների արդյունքները: ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի կողմից գոհունակություն է արտահայտվել սահմանված չափանիշներին «Կոշ» ՔԿՀ-ի տարածքի և կացարանների սանիտարահիգիենիկ պայմանների համապատասխանությունն ապահովելու, այս ուղղությամբ վիճակի բարելավմանը միտված վարչակազմի հետևողականության առթիվ:

 

Արձանագրվել է, որ խախտումների մի մասը վերացվել է տեղում: Հանձնարարվել է լուծումների ավելի տևական ժամանակ պահանջող մյուս խախտումների վերացման ուղղությամբ ձեռնարկել առարկայական միջոցներ և արդյունքների մասին հայտնել ՀՀ գլխավոր դատախազությանը»,- ասված է հաղորդագրությունում: