Էդուարդ Աղաջանյան, Գարիկ Սարգսյան․ ի՞նչ են արել, եթե բան են արել, կտանենք կդատենք. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Գարիկ Սարգսյան, էդուարդ Աղաջանյան, ի՞նչ են արել այս մարդիկ, եթե բան են արել՝ կտանենք, կդատենք․ այսօր լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով  հարցին՝ արդյոք որպես վարչապետ գոհ է նրանց կատարած աշխատանքից, ասաց  ՀՀ վարչապետ  Նիկոլ Փաշինյանը։

Դիտարկմանը, որ Աղաջանյանը եղել է դիջեյ, արդյոք 22 տարեկանում տիրապետել  է օտար լեզուների, կամ ունեցել է 3 տարվա աշխատանքային ստաժ, ինչպես ինքն է օրինակ բերում, Փաշինյանն ասաց․ «Ի՞նչ է, դիջեյ լինելն ամոթ է․ Էդուարդ Աղաջանյանը Մոնակոյի համալսարանն է ավարտել, կամ Գարիկ Սարգսյանը․ նա եղել է օրինական ճանապարհով ընտրված գյուղապետ․ ինչո՞ւմն է խնդիրը, նա որպես մարզպետ ազատ և արդար ընտրություններում ստացել է 20 հազար ձայն»։

Լրագրողի դիտարկմանը՝ գուցե էյֆորիայի ազդեցության տակ է այդ ընտրությունը տեղի ունեցել, Փաշինյանը հակադարձեց․ ««Իմ քայլը» դաշինքն ունեցել է 20 թեկնածու, իսկ ինչո՞ւ մյուսներին չի հաջողվել այդքան ձայն հավաքել և 20 հազար ձայնը հավաքել է հենց Գարիկ Սարգսյանը»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան