Կանխվել է արգելված իրերի մուտքը քրեակատարողական հիմնարկներ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

ՀՀ արդարադատության նախարարությունից տեղեկացնում են, որ 2019 թվականի ապրիլի 12-20-ն ընկած ժամանակահատվածում քրեակատարողական հիմնարկների աշխատակիցների կողմից հայտնաբերվել և կանխվել է մի շարք արգելված իրերի մուտքը ՔԿՀ-ներ: Մասնավորապես՝

  1. Ապրիլի 20-ին՝ ժամը 09։15-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից 2009թ. դեկտեմբերի 26-ից միջազգային հետախուզման մեջ գտնվող Լիբերիայի Հանրապետության և Շվեդիայի Թագավորության քաղաքացի Ֆրանսիզ  Ռ-ն հայտնաբերվել և տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ, որտեղ զննության ընթացքում վերջինիս ճամպրուկի աջ անիվի միջից հայտնաբերվել է 0.9 գրամ սև, կասկածելի կոշտ զանգված։ Հայտնաբերվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության։ Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
  2. Ապրիլի 19-ին՝ ժամը 11:35-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելիս, անձնական խուզարկության են ենթարկել հիմնարկ հրավիրված ատամնաբույժ Մ. Վ-ին: Խուզարկության արդյունքում վերջինիս տաբատի գոտու տակից հայտնաբերել են 1 բջջային հեռախոս՝ իր լիցքավորող սարքով, և 1 ականջակալ, որոնք Մ.Վ-ն պատրաստվում էր փոխանցել դատապարտյալ Լ. Մ-ին: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
  3. Ապրիլի 18-ին՝ ժամը 16:40-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելիս, զննության են ենթարկել կալանավորված անձ Հ. Ն-ի անվամբ քաղաքացի Գ. Դ-ի բերած հանձնուքը: Զննության արդյունքում ջեմի միջից հայտնաբերվել և առգրավվել է 17 հատ դեղապատիճ՝ ընդհանուր 14.3 գր քաշով: Հայտնաբերվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
  4. Ապրիլի 17-ին՝ ժամը 13:45-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելիս, զննության են ենթարկել կալանավորված անձ Մ. Ն-ի անվամբ քաղաքացի Կ. Ջ-ի բերած հանձնուքը: Զննության արդյունքում 0,5 կգ շոկոլադե կոնֆետների միջից հայտնաբերվել և առգրավվել է 11 հատ կոնֆետ, որոնցից 5-ի մեջ եղել է մուգ շագանակագույն, կոշտ զանգված՝ ընդհանուրը 78.14 գրամ քաշով, իսկ մյուս 6-ում՝  սպիտակ, կոշտ զանգված՝ ընդհանուրը86,38 գրամ քաշով: Հայտնաբերվածներն ուղարկվել են դատաքիմիական փորձաքննության: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
  5.  Ապրիլի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելիս, կալանավորված անձ Ս. Գ-ին կարճատև տեսակցության եկած քաղաքացի Մ. Դ-ի բաճկոնի աստառի տակից հայտնաբերել են թափանցիկ, կպչուն ժապավենով փաթեթավորված կասկածելի, բուսական զանգված՝ ընդհանուր 26.9 գր քաշով: Հայտնաբերվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: