Շատ տխուր է, որ հետհեղափոխական Հայաստանում ունենք առաջին քաղաքական գործը. Հայկ Մարտիրոսյանը՝ Դավիթ Սանասարյանի գործի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Դավիթ Սանասարյանի գործը, համաձայն եմ նրա հետ, շինծու է: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց քաղաքագիտության դոկտոր Հայկ Մարտիրոսյանը՝ անդրադառնալով Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանին առաջադրված մեղադրանքին:

«Իմ խորին համոզմունքն է, որ այստեղ քաղաքական գործընթացներ են գնում: Սա ավելի շուտ քաղաքական գործ է, քան իրավական դաշտում է գտնվում: Շատ տխուր է, որ հետհեղափոխական Հայաստանում, փաստորեն, մենք ունենք առաջին քաղաքական գործը: Նախորդ որևէ գործ չեմ համարում քաղաքական, սա համարում եմ առաջին քաղաքական գործը»,- հավելեց քաղաքագետը:

Հայկ Մարտիրոսյանը Սանասարյանին բնորոշում է որպես անմնացորդ նվիրված, անվախ և սկզբունքային մարդ. «Իմ կարծիքով՝ գնում է քաղաքական դաշտի վերաձևում, մեջտեղից հանվում է շատ ազդեցիկ կառույցի ղեկավար: Նա ազդեցիկ է նաև նրանով, որ անգույն չէ՝ ինչպես մնացած բոլորը նոր իշխանությունում՝ մեկ-երկու բացառությամբ, և որը կարող է անկախ խաղալ ու թիմի անդամ չէ»:

Ըստ քաղաքագետի՝ այս գործի հետ կապված այնպիսի աղմուկ բարձրացավ, որ երկու բևեռ ստեղծվեց, որի մյուս բևեռում հայտնվեց ԱԱԾ-ն: Եվ հիմա, Մարտիրոսյանի խոսքով, անգամ իշխանությունում են խոսում, որ իշխանական դաշտում կա՛մ մեկը պետք է մնա, կա՛մ մյուսը:

«Կարծում եմ, որ եթե մեղադրող կողմն իմանար՝ այսպիսի խնդիր է դրվելու, սրա մեջ չէր մտնի: Բայց մյուս կողմից չեմ բացառում, որ ապացույցները ստեղծվեն, ինչի լուրջ ավանդույթը կա Հայաստանում, այսպես ասած՝ «կարվեն» ապացույցներ, և ամեն գնով Դավիթ Սանասարյանը մեղավոր ճանաչվի»,- հայտարարեց Հայկ Մարտիրոսյանը:

Քաղաքագետը չի բացառում, որ կարող են լինել ստվերային գործընթացներ, որոնք ձեռնտու չլինեն ԱԱԾ ղեկավարին կամ ավարտվեն նրան ոչ ձեռնտու տարբերակով:

«Ցավալի է, որ գործով զբաղվելու, իսկական հանցագործներին ձերբակալելու փոխարեն, մանավանդ՝ լուրջ հանցագործությունների մեջ մեղադրվող անձինք հանգիստ ելումուտ են անում, հետո ԱԱԾ թույլտվությամբ հանկարծ հայտնվում են Իսպանիայում, որից հետո նոր բացատրություն է լինում, որ Գոնսալես հայրիկն Իսպանիայում է… սրանք անպատկերացնելի բաներ են որևէ հեղափոխական երկրում, որտեղ ժողովրդավարություն է հաստատվում»,- ասաց Հայկ Մարտիրոսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: