Կենսաթոշակ ստանալիս մարդիկ բախվում են խնդիրների․  ՄԻՊ-ի տարեկան հաղորդման մանրամասները

Լուրեր

28.11.2026 | 23:35
Էդուարդ Սպերցյանի հերթական գոլային փոխանցումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 21:41
Ուգոչուկվու Իվուն` գոլի ու գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 20:00
Կկորցնի՞ Հայաստանը էներգետիկ անկախությունը՝ Թուրքիայի ու Ադրբեջանի ցանցերին միանալով․ ԱՉՔԻ ՏԱԿ
28.11.2026 | 19:39
Անտարկտիդայի ծովային սառույցի մակերեսը հասել է նոր նվազագույն ցուցանիշի. Ազիզյան
28.11.2026 | 19:00
Նոր Սահմանադրության նախագիծն իշխանությանը թույլ է տալիս մշտապես վերարտադրվել. Վահան Արծրունի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 18:57
Խորեն Ծատուրյանը՝ պարածանրամարտի երիտասարդների աշխարհի չեմպիոն
28.11.2026 | 18:50
Աննա Խաչատրյանը՝ պարածանրամարտի աշխարհի չեմպիոն
28.11.2026 | 18:46
Վթարային ջրանջատում՝ Երևանի Էրեբունի վարչական շրջանում
28.11.2026 | 18:22
Նոյեմբերի 30-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.11.2026 | 17:41
Արտաշատում «Toyota Camry» են հրկիզել․ երկու երիտասարդ ձերբակալվել է
28.11.2026 | 16:50
Ոսկեպարում հրդեհ է բռնկվել․ այրվել է 2.5-3 հեկտար խոտածածկ տարածք
28.11.2026 | 16:28
Կենտրոնում գրեթե ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը
28.11.2026 | 16:00
Ձմռանը մեծանում է շմոլ գազից թունավորման վտանգը․ ինչ է հորդորում Փրկարար ծառայությունը
28.11.2026 | 15:45
Աֆղանստանում դպրոցի մոտ պայթյունի հետևանքով 7 աշակերտ է զոհվել, ավելի քան 90-ը՝ վիրավորվել. Associated Press
28.11.2026 | 15:21
Երևանում որոշ փողոցներ ժամանակավորապես կփակվեն Ամանորի ձևավորման աշխատանքներով պայմանավորված
Բոլորը

ՄԻՊ-ի աշխատակազմից տեղեկացնում են, որ Մարդու իրավունքների պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդման մեջ տեղ են գտել կենսաթոշակային ոլորտում առկա թե՛ գործնական, թե՛ օրենսդրական խնդիրներ։ Արդյունքում Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքների հիման վրա վեր են հանվել ոլորտում առկա համակարգային խնդիրներ:

Մասնավորապես, տարեկան հաղորդման մեջ նշվում է՝

  1. առկա չէ ՀՀ կենսաթոշակառուի կենսաթոշակային գործը Հայաստանի Հանրապետությունից այլ պետություն ուղարկելու՝ այնտեղ կենսաթոշակ նշանակելու համար, այնուհետև կրկին հետ վերադարձնելու դեպքում նախկին չափով և պայմաններով կենսաթոշակ ստանալու հնարավորություն:
  2. առկա չէ մի շարք երկրների հետ կենսաթոշակային ապահովության բնագավառում համապատասխան համաձայնագիր, որով կենսաթոշակի անցնելիս կհաշվարկվեր այդ պետություններում աշխատած ժամանակահատվածը:
  3. առկա չէ աշխատանքային ստաժի հաշվառման արդյունավետ մեխանիզմ, որը հնարավորություն կտա ապացուցման բեռը բաշխել կենսաթոշակային մարմնի վրա հավասարապես:
  4. կենսաթոշակ նշանակելիս բավարար չէ իրականացվող պատշաճ վարչարարությունը, համապատասխան վերաբերմունքը և խորհրդատվությունը, ինչն ուղղակիորեն ազդում է կենսաթոշակի իրավունքի իրացման վրա:

 

Ուսումնասիրելով արձանագրված խնդիրները՝ Մարդու իրավունքների պաշտպանը տարեկան հաղորդման մեջ ներկայացրել է նաև լուծման առաջարկներ։

Մասնավորապես,

  1. Անհրաժեշտ է «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում կատարել փոփոխություններ՝ կարգավորումներ նախատեսելով առ այն, որ կենսաթոշակային գործը Հայաստանի Հանրապետությունից այլ պետություն ուղարկելու, այնուհետև հետ վերադարձնելու դեպքում անձի կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնվի նախկին չափով և պայմաններով:

 

  1. Անհրաժեշտ է ընդլայնել Հայաստանի Հանրապետության հետ համապատասխան համաձայնագիր ունեցող երկրների շրջանակը:

 

  1. Որպես առաջնային քայլ անհրաժեշտ է վերացնել 1992 թվականի հունվարից մինչև 2013 թվականի հունվարի 1-ն աշխատանքային գործունեությունը հաստատելու համար աշխատանքային գրքույկից բացի սոցիալական վճարներ կատարելը կամ աշխատավարձ ստանալը հաստատող փաստաթղթեր ներկայացնելու պահանջը  այն կենսաթոշակառուների համար, ովքեր նշված ժամանակահատվածում աշխատել են պետական հաստատություններում:

 

  1. Անհրաժեշտ է յուրաքանչյուր դեպքով իրականացնել բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկում և ուժեղացնել վերահսկողությունը սոցիալական ապահովության տարածքային բաժինների աշխատակիցների նկատմամբ:

 

Ավելի վաղ Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել էր տարեկան հաղորդման մեջ տեղ գտած խնդիրները, որոնց առնչվում են մարդկանց մասնակի, արտոնյալ պայմաններով, ինչպես նաև երկարամյա ծառայության կենսաթոշակ նշանակելու ոլորտում առկա խնդիրներին։