Տնտեսվարողները կարող են ՀՀ կառավարության պահանջներին համապատասխան՝ իրականացնել ՀԴՄ-ների ներդրման գործընթացը. ՊԵԿ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հայտարարում է, որ ՀՀ հարկային օրենսգրքի 457-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված հսկիչ-դրամարկղային մեքենաների պարտադիր կիրառումն ապահովելու նպատակով անհրաժեշտ է շուրջ 11000 ՀԴՄ սարք:

«Հսկիչ-դրամարկղային մեքենաների շուկայի ազատականացման շրջանակներում պահանջարկի բավարարման համար տնտեսվարող սուբյեկտները կարող են իրականացնել ՀՀ կառավարության պահանջներին համապատասխան՝ հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գործընթացը: Հսկիչ-դրամարկղային մեքենաներին ներկայացվող պահանջերը սահմանված են ՀՀ կառավարության  05.10.2017 թվականի Հսկիչ-դրամարկղային մեքենային և ցանցային կապի միջոցներին ներկայացվող տեխնիկական պահանջները, հսկիչ-դրամարկղային մեքենան հարկային մարմնում գրանցման և գրանցումից հանման կարգն ու հսկիչ-դրամարկղային մեքենայի կիրառության կանոնները հաստատելու մասին N 1318-Ն որոշումով։

Հսկիչ-դրամարկղային մեքենաների և դրանց ծրագրային ապահովման համապատասխանությունը սահմանված տեխնիկական պահանջերին ստուգելու նպատակով անհրաժեշտ է հնարավորինս սեղմ ժամկետներում համապատասխան սարքերը և դրանց տեխնիկական փաստաթղթերը ներկայացնել «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» պետական ոչ առևտրային կազմակերպություն»,- ասված է հաղորդագրությունում: