Միհրան Պողոսյանին քաղաքական ապաստան խնդրելը չի փրկի արտահանձնումից․ Նիկոլայ Բաղդասարյանը մանրամասներ է հայտնում

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Մեղադրյալի կարգավիճակում հետախուզման մեջ գտնվող ԴԱՀԿ ծառայության նախկին պետ, ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանը, չնայած, որ քաղաքական ապաստան է խնդրել Ռուսաստանի Դաշնությունից, միևնույն է կարտահանձնվի Հայաստանին։

Factor.am-ի հետ զրույցում պնդեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը։

Նա տեղեկացնում է, որ ծանոթ է ՌԴ օրենսգրքին և Միհրան Պողոսյանի ապաստան ստանալու դիմումը անգամ քննարկման առարկա չի դառնա: «ՌԴ օրենսդրությունը, ի տարբերություն ՀՀ օրենսդրության, այլ կառուցվածք ունի, եթե ՀՀ-ում ցանկացած դիմում քննարկման առարկա է դառնում, ապա Ռուսաստանում այդ դիմումները քննարկման առարկա չեն դառնում, եթե անձը գտնվում է մեղադրյալի կարգավիճակում արտահանձման գործընթացի ժամանակ»,- ասաց պաշտոնյան։

Ըստ Բաղդասարյանի, Միհրան Պողոսյանը ամեն դեպքում կարտահանձնվի Հայաստանին․ «Ամեն դեպքում նա կհանձնվի ՀՀ-ին, միակ խնդիրը, որը պետք է լուծի ՌԴ դատախազությունը, անհապաղ գործի նյութերը թարգմանելն է, որպեսզի դա հիմք չծառայի փաստաբանի համար արտահանձման պրոցեսը ձգձգելու համար։ Մնացած բոլոր դեպքերում ինքը կարտահանձվի»։

Հավելենք նաև, որ ՀՀ գլխավոր դատախազի պնդմամբ, Միհրան Պողոսյանի արտահանձնման պրոցեսը «բնականոն ընթացքի մեջ է»։

Հիշեցնենք, որ ապրիլի 13-ին Միհրան Պողոսյանին Հայաստանի Հատուկ քննչական ծառայության կողմից մեղադրանք էր առաջադրվել՝ վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակման ու պաշտոնեական լիազորությունների չարաշահման համար, ինչն առաջացրել էր ծանր հետևանքներ:

Լիլիթ Շաբոյան