Սա մի «գեներալի» ողբերգություն է, ով կաշին փրկելու համար քաղաքական ապաստան է խնդրում Ռուսաստանից. Հովհաննես Մանուկյանը՝ Միհրան Պողոսյանի մասին

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Որպես մեղադրյալ հետախուզման մեջ գտնվող ԴԱՀԿ ծառայության նախկին պետ, ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանը քաղաքական ապաստան է խնդրել Ռուսաստանի Դաշնությունից:

Արդարարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանն, անդրադառնալով այս տեղեկատվությանն, իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Այսօրվա տեղեկատվությունը ԴԱՀԿ նախկին ղեկավար Միհրան Պողոսյանի՝ Ռուսաստանից քաղաքական ապաստան խնդրելու մասին սովորական լուր չէր, ասենք Միհրան Պողոսյան անուն ազգանունով քաղաքացու մասին, ով լքում է երկիրը անձնական նկատառումներով։ Սա որևէ փոքրամասնության ներկայացուցչի կամ նմանը ներկայացողի խորամանկ քայլ, կամ Հայաստանի հետ օրգանական կապի բացակայությամբ մեկի դիմում չէր, ով ցանկացած պահի կարող է խոնարհվել այլ երկրի դրոշի առջև՝ որպես երեխայի օրվա հացը ապահովելու ծայրահեղ միջոց։ Սա երբեմնի խրոխտ «գեներալի» գրավոր դիմումն էր, «գեներալի», որից սարսափում էին շատերը, որն անպարտելիությունը սեփական կենսակերպ էր դարձրել ու համարյա սեփական հիմնն ու դրոշն ուներ իրենը համարող երկրում։

Սա մի «գեներալի» ողբերգություն է, ով կաշին փրկելու կամ ժամանակ շահելու համար քաղաքական ապաստան է խնդրում Ռուսաստանից․ քայլ, որը թեևս երրորդ հանրապետության որևէ պետական կամ քաղաքական գործիչ թույլ չի տվել իրեն՝ անկախ հայրենիքում ունեցած խնդիրների բարդությունից․․․

Ոչ վաղ անցյալում «գեներալի» մտքով չէր անցնի, որ ճամբարական ու վտարանդի է դառնալու, այնքան է վախենալու իր երկրի օրենքից, որ օֆշորի տրոպիկական ու թմրեցնող ապօրինությունները փոխելու է ցուրտ Ռուսաստանով, միայն թե չգա իր երկիր։ Սա այն «գեներալի» պատմությունն է, որի համար գլխիվայր շուռ է եկել «Ի՞նչ ես արել հայրենիքիդ համար» նախադասությունը՝ դառնալով «Ինչ է արել հայրենիքը քեզ համար»։ Հայրենիքը թույլ էր տվել, որ նա «անկախ պետություն» խաղար ու մտածեր, որ այդպես է եղել ու այդպես է լինելու միշտ․․․Մինչև․․․ այդ մինչևի մասին էր մոռացել «գեներալը», ով այսօր իր ուսադիրները տվողից է հրաժարվում, իր պատկերացումներից է հրաժարվում, իր հայրենասիրությունից է հրաժարվում, հրաժարվում է իր երազած տղայի կերպարից, որն այնքան հմտորեն էր խաղում․․․ Հայրենիքը սիրելը մինչև Ռուսաստանն է փաստորեն, հետո կարելի է դառնալ շարքային Միհրան Պողոսյան, որի տարբերությունը Գոնսալեսից արդեն որևէ մեկին չի հետաքրքրում․․․»:

Ի դեպ, նշենք, որ Հովհաննես Մանուկյանի՝ Արդարադատության նախարար աշխատած շրջանում՝ 2014-2015թթ․, տարածված կարծիք կար, որ այդ համակարգում վճռորոշ դերակատարը ոչ թե նա է, այլ նախարարության հետ միեւնույն շենքում  տեղակայված ԴԱՀԿ ծառայության ղեկավար Միհրան Պողոսյանը։ Այդ օրերի մամուլի հրապարակումների համաձայն՝ Մանուկյանն իր  քայլերը հաճախ ստիպված էր լինում համաձայնեցնել  Միհրան Պողոսյանի հետ։ Եվ այն  ժամանակ Հովհաննես Մանուկյանը Միհրան Պողոսյանի աշխատանքին բոլորովին այլ գնահատական էր տալիս։ Մասնավորապես՝  2014թ․ նոյեմբերի 27-ին, պատասխանելով իր ու Պողոսյանի միջեւ հակասությունների մասին հարցին, Հ․ Մանուկյանը նախ վստահեցրել էր, որ դրանք նորմալ են, ապա ասել․ «Արդարադատության նախարարության համակարգում բոլոր ծառայություններն աշխատում են նորմալ, օրենքի շրջանակներում: Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության ղեկավարին պետք է բնութագրեմ` որպես շատ լավ աշխատողի, որովհետև այդ համակարգն աշխատում է հստակ, կարգապահ, իսկ այն դժգոհությունները, որոնք վերջին շրջանում կան, այդ դժգոհությունները թերի օրենսդրական կարգավորումների արդյունք են, և բարելավվելու ուղղությամբ մենք որոշակի փորձեր ենք անում»։