Թուրքիայի իշխանություններն ավելի ու ավելի են ճնշում ազատ խոսքը. Կարո Փայլանը՝ Հայոց ցեղասպանության հիշատակի ակցիան խոչընդոտելու մասին

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Ստամբուլում Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման ու հիշատակի արարողություններն այս տարի անցնում են բավական լարված մթնոլորտում:

Նախ՝ Ստամբուլի շրջանի ղեկավարությունն արգելեց Սուլթան Ահմեդի մզկիթի մոտ արդեն ավանդական դարձած հիշատակի ցույցի անցկացումը. թույլատրվել էր անցկացնել միայն լուռ երթ՝ առանց ցուցապաստառների ու ելույթների: Արգելվել էր նաև այնտեղ մամլո ասուլիս անցկացնել: Երթին մասնակցում էին թուրք իրավապաշտպաններ, Թուրքիայի Մեջլիսի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը, հյուրեր արտասահմանից, որոնց թվում՝ Եվրախորհրդարանի ու Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավորներ: Այն պահին, երբ լրագրողները սկսեցին հարցեր ուղղել Կարո Փայլանին և երթն այդ պատճառով կանգ առավ, ոստիկաններն անմիջապես միջամտեցին: Նրանք նաև լրատվամիջոցների ներկայացուցիչներին արգելեցին հարցեր ուղղել Փայլանին:

Ի պատասխան՝ թուրք իրավապաշտպանները հայտարարեցին, որ չեն ենթարկվելու արգելքին, քանի որ այն հակաիրավական է: Կարճատեւ մամլո ասուլիս, այնուամենայնիվ, տեղի ունեցավ: Փայլանը կտրուկ քննադատեց Թուրքիայի իշխանություններին՝ նշելով, որ սա Թուրքիայում օրեցօր վատթարացող քաղաքական ու իրավական միջավայրի հետևանքն է:

Նրա խոսքով՝ վերջին տարիներին ապրիլի 24-ին նման միջոցառումներ Ստամբուլում անցկացվել են, իսկ այժմ Թուրքիայի իշխանություններն ավելի ու ավելի են ճնշում ազատ խոսքը: Ըստ կազմակերպիչների՝ հիշատակի միջոցառումն արգելել է ոչ թե Ստամբուլի քաղաքապետարանը, որ վերջին ՏԻՄ ընտրություններից հետո անցել է Ժողովրդահանրապետական կուսակցության վերահսկողությանը, այլ տարածաշրջանի իշխանությունը, որն ուղիղ կերպով ենթարկվում է երկրի Կառավարությանը: Եվրախորհրդարանի պատգամավորն ու ֆրանսիացի խորհրդարանականներից մեկը նույնպես քննադատեցին Թուրքիայի իշխանությունների որոշումը: Նրանց խոսքով՝ այս արգելքը մարդու իրավունքների կոպտագույն խախտում է:

Հիշատակի միջոցառումները շարունակվեցին Մարդու իրավունքների պաշտպանության Ստամբուլի գրասենյակում և քաղաքի հայկական գերեզմանատանը, որտեղ ոգեկոչվեց նաև 2011 թվականին թուրքական բանակում սպանված հայազգի Սևակ Բալըքչըի հիշատակը: Կարո Փայլանն արարողությունից հետո հայտարարեց, որ Սևակի սպանության համար պետք է ներողություն խնդրել, քանի որ չկարողացան կանխել այն, ինչպես Հրանտ Դինքի պարագայում: Նա նշեց, որ քանի դեռ Թուրքիան չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, նման դեպքեր կարող են տեղի ունենալ: