Ուսուցչի անձին վերաբերող հարց չի քննարկվել, մարզպետարանի պաշտոնյաների ներկայությո՞ւնն է խանգարել

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Factor.am-ն անդրադարձել էր ապրիլի 19-ին Վանաձորի Պուշկինի անվան թիվ 4 հիմնական դպրոցում հրավիրված մանկավարժական խորհրդի նիստին: Դպրոցում դասավանդող ռուսերենի ուսուցչուհի Կարինա Հարությունովան պնդում էր, թե նիստի ընթացքում քննարկվելու են իրեն վերաբերող հարցեր, նշելով նաև, որ նիստին նախորդող օրերին դպրոցի ուսուցչական կազմն ընդդեմ իրեն ստորագրահավաք էր իրականացրել:

Մանկավարժական խորհրդի նիստը, սակայն, լրատվամիջոցներին լուսաբանել թույլ չտվեցին։
Նիստին մասնակցում էին նաև ներկայացուցիչներ Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչությունից:

Factor.am-ը փորձեց մարզպետարանից պարզաբանում ստանալ, թե արդյո՞ք իրավունք ունեն լրագրողներին արգելել ներկա գտնվել նիստերին.

«Կանոնադրության 84-րդ կետում գրված է, որ նիստին կարող են մասնակցել մանկավարժական խորհրդի անդամները և խորհրդակցական ձայնի իրավունքով այլ անձիք: Այլ անձի մեջ մտքի երկվություն է տալիս, դրա համար․ քանի որ այս կետը հակասություն է առաջացրել, լրագրողները մտնում են, թե ոչ, լրագրողների մուտքը թույլատրելու վերաբերյալ հարցը մանկխորհում դրվել է քվեարկության և ճնշող մեծամասնությամբ դեմ են արտահայտվել անդամները, որպեսզի լրագրողները ներկա լինեն նիստին: Տնօրենի կողմից էլ առաջարկվել է ձայնագրել նիստի ընթացքը, այս հարցը նույնպես դրվել է քվեարկության, սակայն մանկխորհրդի անդամները կրկին դեմ են արտահայտվել այս հարցին: Նաև տնօրենին թույլ չեն տվել, որ ձայնագրի»,- Factor.am-ին փոխանցեցին մարզպետարանի Տեղեկատվության և հաuարակայնության հետ կապերի բաժնից:

Մեր ճշտող հարցին, թե արդյո՞ք նիստի ընթացքում քննարկվել են Կարինա Հարությունովային վերաբերող հարցեր և եղել է ընդդեմ նրա կազմակերպված ստորագրահավաք, մարզպտարանի Տեղեկատվության և հաuարակայնության հետ կապերի բաժնից վստահեցրեցին, որ անձնական բնույթի որևէ հարց չի քննարկվել.

«Մանկավարժական խորհուրդը հրավիրել է տնօրենը, դպրոցի մանկավարժների դիմումի հիման վրա՝ ուսումնական գործընթացի վրա ազդող մի շարք գործոններ վերացնելու և դպրոցի բարոյահոգեբանական մթնոլորտը վերականգնեու նպատակով: Նիստի ընթացքում ուսուցչի անձի հետ կապված հարց չի քննարկվել»:

Մինչդեռ ուսուցչուհի Կարինա Հարությունովան մեզ հետ զրույցում ասաց, որ նիստի ընթացքում քննարկված դիմումն ուղղված է եղել իր գործունեությանը. «Ես մինչև հիմա չեմ տեսել դիմումը, տնօրենն էլ մերժեց ներկայացնել կրկնօրինակը, բացատրեց, որ դիմումը պարունակում է անձնական տվյալներ և ինքը պարտավոր չէ այն տրամադրել, չնայած, որ այն վերաբերում է իմ գործունեությանը: Բայց ասաց, որ դա իմ դեմ չի, մինչդեռ ընթերցելիս ասվում էր՝ Կարինա Ռոբերտովնայի գործունեության դեմ: Ինձ համար մինչև վերջ էլ պարզ չեղավ, թե ինչի համար էր այդ մանկխորհրդի նիստը հրավիրվել, բայց ոնց հասկացա՝ լրագրողների մուտքը դպրոց արգելելու համար: Այսինքն, ուսուցիչները բողոքում էին, որ լրագրողները եկել էին դպրոց իմ հարցը լուսաբանելու, և իրենք խանգարում էին ուսումնական պրոցեսը, այն դեպքում, որ լրագրողները մոտեցել են դասամիջոցին, պահպանել են էթիկայի կանոնները,- ասաց Հարությունովան և շարունակեց.

«Այնտեղ իմ հարազատների հետ կապված իմ անձնական հարցին վերաբերող քննարկում պետք է լիներ, բայց քանի որ լիազոր մարմնի ներկայացուցիչները նստած էին, դադարեցին, չշարունակեցին»:

Տաթևիկ Ղազարյան