Արմեն Գևորգյանի պաշտպանները դիմել են Մարդու իրավունքների պաշտպանին

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպանները դիմել են մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին՝ նրա խախտված իրավունքները վերականգնելու հարցով:

Ծավալուն դիմումում նշված է, որ Արմեն Գևորգյանի ամբողջ գույքի վրա կալանք դնելով՝ խախտվել են վերջինիս իրավունքները. «Գտնում ենք, որ քրեական հետապնդման մարմինների կողմից Արմեն Գևորգյանի ամբողջ գույքի վրա կալանք դնելով՝ անհամաչափորեն սահմանափակվել է նրա՝ ՀՀ Սահմանադրությամբ և Եվրոպական Կոնվենցիայով երաշխավորված սեփականության իրավունքը, ուստի անհրաժեշտություն է առաջացել քրեական դատավարության օրենսդրությամբ վերապահված գործիքակազմից զատ՝ դիմել Մարդու իրավունքների պաշտպանին՝ Արմեն Գևորգյանի խախտված հիմնարար իրավունքները վերականգնելուն ուղղված համապատասխան գործողություններ կատարելու համար»։

Նամակում նշված է նաև, որ պաշտպանական կողմի համար անհասկանալի է, թե ինչ նպատակով է Գևորգյանի ողջ գույքը կալանքի տակ առնվել. «Ուսումնասիրելով Արմեն Գևորգյանի գույքի վրա կալանք դնելու մասին որոշումը՝ նկատում ենք, որ վարույթն իրականացնող քննիչը, որոշման նկարագրական-պատճառաբանական մասում վկայակոչելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 232-րդ հոդվածը, որտեղ նշված են գույքի վրա կալանք դնելու բոլոր նպատակները, չի նշել, թե Արմեն Գևորգյանի գույքի վրա կալանքը կոնկրետ ո՞ր նպատակով կամ նպատակներով է դրվել, այն դեպքում, երբ գույքի վրա կալանք դնելու մասին որոշման մեջ կոնկրետ նպատակի վկայակոչումը, կոչված է ապահովելու հիշյալ որոշման որոշակիությունը, ինչը տվյալ դեպքում ուղղակի բացակայում է»:

Հիշեցնենք, որ Արմեն Գևորգյանը մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 311 հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (պաշտոնատար անձի կողմից առանձապես խոշոր չափերի կաշառք ստանալը), ՀՀ ՔՕ 190 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (փողերի լվացում, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով) ՀՀ ՔՕ 38-300.1 հոդվածի 1-ին մասով (սահմանադրական կարգի տապալմանը օժանդակելը):

Լիլիթ Շաբոյան