ԿԳՆ-ն գործարկում է առաջին դասարանցիների ընդունելության առցանց համակարգը

Լուրեր

14.12.2024 | 19:57
Ինչ իրավիճակ է ճանապարհներին 19։35-ի դրությամբ
14.12.2024 | 19:00
Մեքենաների մեջից լսվող երաժշտությունը նախ պետք է կարգավորվի օրենքով, մինչև որ դառնա մտածելակերպ. Սասուն Սահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.12.2024 | 18:52
Կամային հաղթանակ Դանիայի նկատմամբ. ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի հաջող մեկնարկը ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլում
14.12.2024 | 18:16
ՆԳ նախարարը Ոստիկանության անձնակազմի հետ օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
14.12.2024 | 17:43
Հաստատվել է ՖԻՖԱ Աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլի խաղացանկը
14.12.2024 | 17:18
Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
14.12.2024 | 16:44
Անդրանիկ Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել Վիեննայում ՄԱԿ-ի գրասենյակի գլխավոր տնօրենին
14.12.2024 | 16:15
Վրաստանի նախագահ է ընտրվել ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Միխայիլ Կավելաշվիլին
14.12.2024 | 15:55
Օդի ջերմաստիճանը կնվազի
14.12.2024 | 15:31
Ավազակային հարձակում, սպանություն և սպանության փորձ կատարած ոստիկանության գնդապետը ցմահ ազատազրկվեց. Գլխավոր դատախազություն
14.12.2024 | 15:01
Բետիսն առաջընթաց է Թիկնիզյանի համար․ Գուրենկո
14.12.2024 | 14:42
Թողարկվելու է մաեստրո Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտության ալբոմը
14.12.2024 | 14:18
Ռուսաստանում արգելափակվել է Viber-ը
14.12.2024 | 13:57
Պետության կողմից փոխհատուցվող արտամարմնային բեղմնավորման ծրագրին այս տարի ավելի քան 6300 շահառու է դիմել
14.12.2024 | 13:33
Առողջության համապարփակ ապահովագրությունը ներդրվելու է․ Անահիտ Ավանեսյան
Բոլորը

ՀՀ ԿԳՆ-ից տեղեկացնում են, որ Երևան քաղաքի պետական հանրակրթական դպրոցներում 2019-2020 ուսումնական տարվա առաջին դասարանցիների ընդունելությունը կատարվելու է բացառապես էլեկտրոնային գրանցման եղանակով:

«ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր  հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանը և Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի /ԿՏԱԿ/ տնօրեն Արտակ Պողոսյանը ներկայացրել են  առցանց համակարգը, որը գործարկվելու է 2019 թվականի մայիսի 15-ին` ժամը 09:00-ին:

Ներկայացնելով համակարգը` ԿԳ նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանը նշել է, որ նպատակը բոլորի համար դպրոցի ընտրության մրցակցային հավասար պայմանների ապահովումը, թափանցիկության բարձրացումն ու հնարավոր կոռուպցիոն ռիսկերի չեզոքացումն է. «Հաշվի առնելով, որ առաջին դասարան ընդունվելու գործընթացի հետ կապված նախկինում եղել են դժգոհություններ` ինչպես ծնողների, այնպես էլ տարբեր դպրոցների կողմից, որոշվեց  մշակել գրանցման առցանց համակարգ, որպեսզի բոլոր ծնողները հավասար մեկնարկային պայմաններ ունենան: Առցանց համակարգն այս տարի փորձարկվելու է Երևանում և հետագայում կարող է տարածվել նաև մարզերում: Յուրաքանչյուր ծնող, աշխարհի ցանկացած ծայրից իր երեխային կարող է առցանց համակարգով գրանցել Երևանի պետական հանրակրթական դպրոցներ` առաջին դասարան հաճախելու համար»,- նշել է Լուսինե Առաքելյանը: Նախարարի տեղակալի հավաստմամբ` համակարգի ներդրման վերաբերյալ  հանրային լայն իրազեկում է նախատեսված: Բացի այդ ԿԳՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության, հանրակրթության վարչությունների և ԿՏԱԿ-ի աշխատակիցները մշտապես տեղեկատվություն կտրամադրեն քաղաքացիներին` տեղեկատու հեռախոսահամարների և ֆեյսբուքյան էջի միջոցով: Լ. Առաքելյանի տեղեկացմամբ` Երևանի պետական հանրակրթական դպրոցները, տրամադրված պետական լիցենզիայի տեղերի շրջանակում, սեպտեմբերի 1-ին կարող են ընդունել 14358 առաջին դասարանցու: Կանխատեսվում է սակայն, որ մայրաքաղաքում դպրոց կհաճախի 13 հազարից մի փոքր ավելի թվով երեխա.  «Համակարգը լինելու է թափանցիկ ու հաշվետու և նախարարությունը մշտական վերահսկողության տակ է պահելու հայտագրման գործընթացը,- նշել է ԿԳ նախարարի տեղակալը և շարունակել,- Միաժամանակ` նկատի ունենալով, որ կարող են լինել քաղաքացիներ, ովքեր կունենան  համակարգից օգտվելու դժվարություններ, Երևանի վարչական շրջաններում նախատեսում ենք  ստեղծել կենտրոններ, որոնք նման քաղաքացիներին կաջակցեն  հայտագրվել»: Լ. Առաքելյանի խոսքով` աջակցման կենտրոններ են դառնալու ավագ դպրոցները` յուրաքանչյուր վարչական շրջանում մեկ ավագ դպրոց, որոնց ցանկը լրացուցիչ կհրապարակվի: Լ. Առաքելյանը հատուկ ընդգծել է, որ Երևանի հիմնական դպրոցներին հանձնարարված է որևէ ինքնիրավչության չդիմել:

ԿՏԱԿ-ի տնօրեն Արտակ Պողոսյանը փորձարկել է առցանց համակարգը` ցույց տալով, թե ինչ հերթական քայլեր է անհրաժեշտ կատարել գրանցման համար:

Առցանց հայտագրման համար անհրաժեշտ է կատարել հետևյալ քայլերը` մուտք գործել հայտագրման համակարգի՝ https://hayt.emis.am/ էջ, ընտրել համայնքը,

ապա` դպրոցների ցանկից՝ դպրոցը, ստուգել  որտեղ կան ազատ տեղեր և սեղմել  «ավելացնել հայտ»  կոճակը։  Եթե կոճակն ակտիվ չէ, նշանակում է՝ տվյալ դպրոցում ազատ տեղեր չկան, հետևաբար պետք է ընտրել մեկ այլ դպրոց:

Այնուհետև պետք է մուտքագրել ծնողներից մեկի հանրային ծառայությունների, այսինքն` սոցիալական  քարտի  համարանիշը, ծնողի անունը, ազգանունը, գործող էլեկտրոնային փոստի հասցեն ու սեղմել «շարունակել» կոճակը: Այս քայլերը կատարելուց հետո համակարգում կհայտնվի երեխայի հանրային ծառայությունների, այսինքն` սոցիալական քարտի համարանիշը մուտքագրելու համար անհրաժեշտ դաշտը։ Մուտքագրումից հետո  համակարգը բնակչության պետական ռեգիստրից ավտոմատ կներբեռնի երեխայի անձնական մյուս տվյալները` անուն, ազգանուն, ծննդյան տարեթիվ և այլն։

Տվյալները ստուգելուց հետո պետք է սեղմել  «շարունակել» կոճակը, էկրանի վրա կհայտնվի հայտի հաստատումը հավաստող էջն ու Ձեր էլփոստին կուղարկվի ծածկագիր։ Ծածկագիրը տեղադրելով վերևի պատուհանում, կարող եք մուտք գործել Ձեզ համար ստեղծված էջ և տեսնել տեղեկատվություն` դպրոց ընդունվելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկի և դրանք դպրոց ներկայացնելու  ժամկետի մասին։ Ուշադրություն` սահմանված վերջնաժամկետում փաստաթղթերը դպրոց չներկայացնելու դեպքում հայտը կչեղարկվի։ Համակարգը նաև հնարավորություն է տալիս սեփական ցանկությամբ Ձեր էջի միջոցով չեղարկել  հայտագրումը և ընտրել նոր դպրոց:

Արտակ Պողոսյանի տեղեկացմամբ` հնարավոր խնդիրներից և դպրոցների կողմից ընդունելության գործընթացին միջամտելու փորձերը բացառելու նկատառումից ելնելով համակարգում ներդրվել է նաև պաշտպանական մեխանիզմ: Մասնավորապես այդ նպատակով` Երևանի հիմնական դպրոցների համակարգիչներից  մուտքը դեպի հայտագրման համակարգ արգելափակվելու է: «Բացի այդ` ապրիլի 19-ից կգործարկվի նաև stugum.emis.am կայքը, որի միջոցով մինչև հայտագրման համակարգի գործարկումը, ծնողները կարող են ստուգել իրենց և իրենց երեխաների անձնական տվյալների առկայությունն ու ճշգրտությունը: Ստուգման համար պետք է ընդամենը մուտքագրել հանրային ծառայությունների կամ որ նույնն է` սոցիալական  քարտի  համարանիշը և ստուգել, արդյոք իր և երեխայի տվյալները գրանցված են: stugum.emis.am համակարգը ստուգում է նաև ծնող-երեխա կապը հավաստող անձնական տվյալների հավաստիությունը: Սա արվել է այն նպատակով, որ որևէ այլ անձ մեկ այլ երեխայի հայտագրելու հնարավորություն չունենա: Տվյալների մեջ խնդիրներ հայտնաբերելու դեպքում, պետք է դիմել անձնագրային կամ քաղաքացիական ակտերի գրանցման բաժին` անճշտությունները վերացնելու համար»,- նշել է Արտակ Պողոսյանը: ԿՏԱԿ-ի տնօրենը նաև նշել է, որ հայտարգրման համակարգը գործարկվելուց հետո բաց է լինելու և գործելու է մշտապես` կապ ապահովելով նաև դպրոցների առցանց կառավարման համակարգի հետ:

Նշենք, որ Hayt.emis.am համակարգ կարելի է  մուտք գործել ցանկացած վայրից:

Հարցերի դեպքում զանգահարել՝ 010-52-73-43, 010-57-84-55, 010-52-47-77 հեռախոսահամարներով: ԿԳՆ-ի կողմից կթողարկվեն նաև  սոցիալական տեսահոլովակներ, որոնք կհեռարձակվեն տաբեր հարթակներում»,- ասված է հաղորդագրությունում: