Հայաստանը 19 կետով բարելավել է իր դիրքերը. «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը հրապարակել է 2019թ. աշխարհում մամուլի ազատության ինդեքսը

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

«Լրագրողներ առանց սահմանների» ազդեցիկ միջազգային ոչ կառավարական կազմակերպության «Մամուլի ազատության» զեկույցի համաձայն Հայաստանը անցած տարվա համեմատ 19 կետով՝ առաջընթաց է գրանցել՝ գրավելով  աշխարհում 61-րդ տեղը։

Դա պայմանավորված է անցած տարի մամուլում ու սոցիալական հարթակներում լայնորեն լուսաբանված Թավշյա հեղափոխությամբ, որով էլ պայմանավորեց կառավարության ազդեցության թուլացումը հեռուստաալիքների նկատմամբ։

Վրաստանը մեկ հորիզոնականով է բարձր և գտնվում է 60-րդ տեղում, Թուրքիան 158-րդ տեղում է,  Ադրբեջանը՝ 166-րդ, Իրանը՝ 170-րդ։

Լայվերի հեղափոխություն

Նոր մեդիան դարձավ 2018թ․ գարնանը տեղի ունեցած հեղափոխության անմիջական արդյունք, որն իշխանության բերեց նախկին լրագրողի։

Հայաստանում մեդիա դաշտը բազմազան է, բայց բևեռացված, ու շատ հեռուստաալիքների խմբագրական ուղղվածությունը համընկնում է իրենց սեփականատերերի շահերի հետ։ Այլ խոսքերով, լրագրողական անկախությունն ու մեդիաների սեփականատերերի թափանցիկությունը շարունակում են մնալ մեծ խնդիր։

Թվային հեռարձակումը սահմանափակումներ առաջացրեց մի շարք մարզային հեռուստատեսությունների համար, մի խնդիր, որին նոր կառավարությունը պետք է փորձի լուծում տալ՝ վերականգնելով կորցրած հնարավորությունները։

Նաև կառավարությունը պետք է զերծ մնա ցանկացած չարաշահումից «կեղծ լուրերի» դեմ պայքարի ընթացքում։ Մտահոգություն է առաջացնում, որ այդ նպատակով օգտագործվում է անվտանգության ծառայությունը, ինչին հետևում է սոցիալական մեդիայի օգտատիրոջ ձերբակալություն։

Հետաքննական լրագրությունը, որը ծաղկում է ապրում օնլայն հարթակում, շատ լավ հնարավորություն ունի դառնալ կոռուպցիայի դեմ պայքարի համազգային հարթակ։