Կայացավ բռնցքամարտի աշխարհի առաջնության վիճակահանությունը
Կայացավ Համբուրգում մեկնարկող բռնցքամարտի աշխարհի առաջնության վիճակահանությունը:
Հայաստանն աշխարհի առաջնությունում ներկայացնում են Եվրոպայի չեմպիոն Հովհաննես Բաչկովը (64 կգ քաշային կարգ) եւ Կարեն Տոնականյանը (60 կգ):
Նախնական փուլում Տոնականյանի մրցակիցը ավստրիացի Հարի Գարսիդն է: Հովհաննես Բաչկովը պայքարն սկսելու է երկրորդ շրջանից: