Ինչու ՀՀ դատարանը չտեսնելու տվեց Պերմյակովի գործով ակնհայտ հակասությունները․ Ա․ Սաքունցը՝ ՄԻԵԴ դիմելու դրդապատճառների և ակնկալիքների մասին

Լուրեր

24.07.2026 | 23:45
Գագիկ Ծառուկյանի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել. փաստաբան
24.07.2026 | 23:24
Առաջիկայում կմեկնարկեն ՀՖՖ Հայաստանի սիրողական Ա և Բ լիգաների 2026-27 մրցաշրջանները
24.07.2026 | 22:59
Միջազգային քրեական դատարանի անդամ երկրները կողմ են քվեարկել գլխավոր դատախազ Քարիմ Խանի պաշտոնանկությանը
24.07.2026 | 22:46
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
24.07.2026 | 22:25
Ձերբակալվել է Երևանի «Արարատ» կոնյակի, գինու և օղու գործարանի տնօրենը
24.07.2026 | 22:09
Ոստիկանները Մարտիրոս բնակավայրի 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոց
24.07.2026 | 21:53
CHP-ն պառակտվեց․ Թուրքիայի ընդդիմության առաջնորդը նոր քաղաքական ուժ է ստեղծել՝ իր հետ տանելով նախկին կուսակցության 90 պատգամավորի
24.07.2026 | 21:38
Հուլիսի 27-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.07.2026 | 21:25
TikTok-ն անչափահասների համար վտանգավոր է․ Եվրոպական հանձնաժողովը պահանջներ է ներկայացրել ընկերությանը
24.07.2026 | 21:14
Ադրբեջանի Մեջլիսը «վճռական բողոք» է հայտնել ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովի ընդունած հայ գերիների ազատ արձակման վերաբերյալ օրինագծի կապակցությամբ
24.07.2026 | 21:00
Փաշինյանը սրբել-տանելու է բոլորին՝ կմնա միայն ինքը․ ուզում է 2031-ին ԱԺ մտնեն իր վերահսկած ուժերը․ Հակոբ Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.07.2026 | 20:53
ՌԴ-ն փակում է նաև հայկական կաթնամթերքի ճանապարհը․ ՍԱՏՄ-ն սպասում է պնդումների ապացույցներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.07.2026 | 20:39
Թունավորման դեպքերի առնչությամբ ՍԱՏՄ-ն հրապարակել է ստուգվող սննդատեսակների ցանկը
24.07.2026 | 20:26
Բաքվի դատարանում դատախազները հայ գերիների վերաքննիչ բողոքներն «անհիմն» են որակել
24.07.2026 | 20:12
Վրաստանի միակ նավթավերամշակման գործարանը՝ ՌԴ-ի դեմ ԵՄ պատժամիջոցների փաթեթում․ Թբիլիսին արձագանքել է
Բոլորը

Ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող, Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության մեղադրանքով ՀՀ-ում պատիժը կրող Վալերի Պերմյակովի արտահանձման որոշումից հետո Ավետիսյանների իրավահաջորդները կդիմեն ՄԻԵԴ։  Ավետիսյանների ընտանիքի իրավահաջորդներից Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը վստահ է, որ ՄԻԵԴ-ը բավարարելու է իրենց դիմումը։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց Արթուր Սաքունցը։

-Պարոն Սաքունց, ինչո՞ւ որոշեցիք ՄԻԵԴ դիմել և ի՞նչ հիմքով եք դիմել։

-Թե՛ դատաքննության, թե՛ քրեական գործի ամբողջ տրամաբանությունը հանգեցրեց նրան, որ պետք է դիմենք ՄԻԵԴ։ Մենք ունենք բազմաթիվ հարցեր Ավետիսյանների ընտանիքի սպանության հետ կապված՝ նախաքննություն իրականացնող մարմնին և դատարանին, որոնցից պատասխանները չստացանք։ Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի կողմից սպանության դրդապատճառը հայտնի չէ։ Սպանության նկարագրության հանգամանքների մեջ կան փաստեր, որոնք մեկը մյուսին հակասում են՝ անգամ Պերմյակովի ցուցմունքների մեջ կա հակասություն։ Ըստ ցուցմունքի՝ նա մտել է տուն ջուր խմելու, բայց այդ ժամանակ տանը ջուր չի եղել․ ո՛չ ջրի տարա է եղել, ո՛չ էլ ջրի մատակարարում, մենք հարցում ենք կատարել «Ջրմուղին»։ Սպանությունից հետո նա փոխվում է, ինչո՞ւ է համազգեստը թողնում տանը, իսկ զինվորական կոշիկները տեղավորում խորդանոցում․ լրիվ անտրամաբանական է։ Էդպես էլ փորձարարություն չարվեց ինքնաձիգի 28 կրակոցների լսելիության հետ կապված։Մյուս կողմից՝ Պերմյակովն ասում է՝ ես փոքր երեխային դաշունահարեցի, որ հանկարծ հարևանները երեխայի ձայնը չլսեն։ Բա կներեք, եթե հարևանների՝ երեխայի ձայնը լսելու վերաբերյալ մտածում էր, 28 կրակոցի ձայնը ո՞նց էր հնարավոր չլսեին։ Հետո՝ որտե՞ղ է գտնվել Պերմյակովը 20 ժամ․ Ավետիսյանների բնակարանից դուրս գալուց հետո, նա ասում է սահմանի մոտ է եղել՝ պոմպակայանում, նա Ավետիսյանների տանը գտնվելու ժամանակ վեց  գլանակ է ծխել, բա 20 ժամվա ընթացքում մի գլանակ էլ չի՞ ծխել։

-Ձեր թվարկած անհամապատասխանությունները ինչո՞ւ չտեսավ հայաստանյան դատական համակարգը։

-Այն, որ հայաստանյան դատական համակարգը  համաձայնեց դատերն անցկացնել ռուսական ռազմաբազայի տարածքում, վկայում է այն մասին, որ քաղաքական առումով հայկական կողմը կաշկանդված էր, որովհետև ոչինչ չէր խանգարում դատական նիստերն անցկացնել Գյումրիում։ Եվ հետո, Պերմյակովը հայտնաբերվելուց հետո թե՛ նախաքննության, թե՛ դատաքննության ընթացքում մեկ վայրկյան անգամ չի գտնվել Հայաստանի իրավապահ մարմինների հսկողության ներքո․ նա շարունակվեց գտնվել ռուսական ռազմաբազայի տարածքում։ Ավելին՝ առաջին դատական նիստի ժամանակ,  դատարանում հսկողություն էին իրականացնում ռուսական ռազմաբազայի զինվորները․ երբ մենք հարց բարձրացրինք, թե իրենք ինչ կարգավիճակով են մասնակցում, միջնորդեցինք հեռացնել, դատարանը մերժեց։ Սա քաղաքական որոշման մասին է խոսում․ այդպես էլ չհարցաքննվեց ռուսական ռազմաբազայի հրամանատարը, թիկունքի գծով տեղակալը։ Իրավական գնահատական չտրվեց ՌԴ քննչական կոմիտեի կողմից  Ավետիսյանների սպանության փաստով քրեական գործի ապօրինի հարուցման վերաբերյալ, ՀՀ այն ժամանակվա Գլխավոր դատախազի կողմից էլ պատշաճ ջանքեր չգործադրվեցին․․․ Խախտումների ծավալը ցույց է տալիս, որ հայկական կողմը կաշկանդված է, քանի որ գործ ունի ռուսական կողմի հետ։

-Այս իրավիճակում ի՞նչ ակնկալիք ունեք՝ դիմելով ՄԻԵԴ։

-Միանշանակ է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը իմ նշած փաստական հանգամանքների հիման վրա ճանաչելու է Հայաստանի Հանրապետությանը պատասխանատու իր քաղաքացիների կյանքի իրավունքի պաշտպանության հարցում ոչ պատշաճ ջանքեր գործադրելու համար, որովհետև պետությունը պոզիտիվ պարտականություն ունի իր սպանված քաղաքացիների մահվան փաստով արդյունավետ քննություն անցկացնելու և մեղավորներին բացահայտելու հարցում։ Մյուս կողմից՝ մեղավոր է ճանաչվելու նաև ՌԴ-ն, որի ռազմաբազայի զինծառայողի կողմից ՀՀ քաղաքացիների կյանքի իրավունքը խախտվել է․ռուսական կողմը խախտել է, հայկական կողմն էլ այդ խախտման փաստով պատշաճ քննություն չի իրականացրել։ Ավելին՝ ինձ համար հարցեր կան Ավետիսյանների ընտանիքի մյուս անդամների իրավահաջորդների ներկայացուցիչների պահվածքի հետ կապված։