Դեռևս չեմ կարող երաշխավորել, որ Հայաստանում ունենք 100 տոկոսով անկախ դատական համակարգ. Փաշինյանը՝ ԵԽԽՎ-ում

Լուրեր

02.07.2026 | 11:57
Եթե ՌԴ-ն փակի իր շուկան ՀՀ-ի առաջ, ԵՄ-ն կբացի դուռը 450 միլիոնանոց շուկայով․ ֆոն դեր Լայեն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 11:54
«ՀայաՔվե»-ի և «Մայր Հայաստան»-ի բողոքի ակցիան՝ ՈՒՂԻՂ
02.07.2026 | 11:50
Ուզում եք՝ շուտ անցկացնեք, սղղացնեք՝ «դեմոկրատիայի և շառաչող թափանցիկության» պայմաններում․ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 11:43
Նիկոլ Փաշինյանի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի համատեղ ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
02.07.2026 | 11:38
Փորձ է արվում սահմանափակել ՀՀ քաղաքացիների իրավունքը․ Արծվիկ Մինասյանը՝ ընտրական ցենզի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 11:37
Նիժնի Նովգորոդին ուկրաինական ԱԹՍ-ների հարվածի հետևանքով հրդեհվել է «Լուկօյլի» նավթավերամշակման գործարանը
02.07.2026 | 11:28
Բագրևանդ թաղամասում բացահայտվել է համակարգչային հափշտակություններով զբաղվող ենթադրյալ հանցավոր խումբ
02.07.2026 | 11:14
Փաշինյանը կառավարությունում հյուրընկալել է Ուրսուլա ֆոն դեր Լայենին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 11:06
Նոր նշանակումներ Պաշտպանության նախարարությունում
02.07.2026 | 11:00
Ազգային ժողովի արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
02.07.2026 | 10:51
Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացուն
02.07.2026 | 10:42
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Կիևին․ զոհվել է 11, վիրավորվել՝ 56 մարդ
02.07.2026 | 10:25
Ուրսուլա ֆոն դեր Լայենը ժամանեց Երևան. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 10:16
«Ականատեսը» ընտրելու իրավունքի սահմանափակման նախագիծը սահմանադրական խնդիր է համարում
02.07.2026 | 10:00
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 2-ի դրությամբ
Բոլորը

Դեռևս չեմ կարող երաշխավորել, որ Հայաստանում ունենք հարյուր տոկոսով անկախ դատական համակարգ, բայց առանց սեթևեթանքի կարող եմ վստահեցնել, որ ձգտում ենք ունենալ 100 տոկոսով, առանց պայմանականությունների և պայմանների անկախ դատական համակարգ, որի որոշումներն ու վճիռները վստահելի կլինեն ոչ միայն հայ հանրության, այլև միջազգային հանրության համար: ԵԽԽՎ-ում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով խորհրդարանականներից մեկի հարցին, թե ի՞նչ է տեղի ունենում նախկին քաղաքական գործիչների դատավարություններում և որքանո՞վ է ապահովված արդարադատությունը:

«Մենք հասկանում ենք, որ առանց անառարկելիորեն անկախ դատական համակարգի մենք չենք կարող երաշխավորել վերջնականորեն և անշրջելիորեն մեր ժողովրդավարության ինստիտուցիոնալ և շարունակական ուժեղացումը»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

Ըստ Փաշինյանի՝ իր գլխավորած Կառավարությունը վերացրել է ենթադրաբար գոյություն ունեցող այն պրակտիկան, երբ դատական համակարգն ուղղորդվում էր կառավարության կողմից:

«Մենք ամբողջապես հրաժարվել ենք այս գործելակերպից։ Բայց կարող է մի փոքր տարօրինակ հնչել, բայց ես, օրինակ, չունեմ 100 տոկոսով վստահություն, որ դատական համակարգի վրա գոյություն ունեցած այլ ազդեցության լծակներ մինչև այսօր չեն պահպանվել: Եվ ես չունեմ համոզվածություն, որ մեր դատական համակարգում կոռուպցիա չկա: Բայց որ մենք լիարժեքորեն նվիրված ենք անկախ դատական համակարգ ունենալու օրակարգին, դրանում, խնդրում եմ, որևէ կասկած մի ունեցեք»,- ասաց ՀՀ վարչապետը:

Առանց մեղադրական վճռի գույքի բռնագանձման ինստիտուտի ու դրանից օգտվելու հնարավորությունների մասին հարցին էլ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է, որ այդ խնդրի հետ կապված Հայաստանում լուրջ մտահոգություններ կան, այդ թվում՝ նախկին կառավարության ներկայացուցիչների շրջանում:

«Եվ շատ կարևոր եմ համարում արձանագրել, որ այս պրակտիկան ոչ միայն միջազգայնորեն ընդունված է, այլև, ըստ էության, 2015 թվականից գտնվում է Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունների շրջանակում, այդ թվում՝ Եվրախորհրդի առջև: Բայց Հայաստանը ժողովրդավար երկիր է, և այստեղ որոշումները միանձնյա չեն կայացվում։ Այս ինստիտուտի վերաբերյալ մենք պետք է ունենանք լայն քննարկումներ և այդ քննարկումների արդյունքում պետք է կայացնենք որոշում: Այս հարցում Եվրոպայի խորհրդի հետ մեր համագործակցությունը շատ կարևոր է, որ, քավ լիցի, հանկարծ որևէ մեկը չփորձի սա համարել հետապնդումների գործիք, որովհետև այդ էջը մեր երկրում, ինչպես արդեն ասացի, անշրջելիորեն փակվել է»,- շեշտեց վարչապետը: