Վաստակաշատ արտակարգ և լիազոր դեսպանն այսօր նշում է ծննդյան 80 ամյակը

Լուրեր

09.11.2026 | 12:39
Չենք խրախուսում Երևանում անշարժ գույք ձեռք բերել․ Ղարագյոզյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 12:35
Հայ սամբիստները ևս երկու մեդալ են նվաճել աշխարհի առաջնությունում
09.11.2026 | 12:27
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
09.11.2026 | 12:12
Թրամփը հայտարարել է, որ պատերազմը կավարտվի «մի փոքր այլ տեսք ունեցող Ուկրաինայով»
09.11.2026 | 11:59
ՄԻՊ Անահիտ Մանասյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 11:55
Հայաստանը փորձում է որոշումների պատասխանատվությունը բարդել  ՀԱՊԿ-ի վրա․ ՌԴ ԱԳՆ
09.11.2026 | 11:45
Ուկրաինան հարձակվել է Լենինգրադի մարզի վրա․ ՌԴ խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկում հրդեհ է բռնկվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 11:37
Ալեն Սիմոնյանը Մոսկվայում մասնակցում է ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպմանը
09.11.2026 | 11:29
Փաշինյանն այցելել է Հակակոռուպցիոն կոմիտե․ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 11:16
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձ չեք, որ այդ տոնով եք խոսում․ Մանասյանը՝ Մանուկյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 11:10
Հայաստանի Պրեմիեր լիգա. 13-րդ տուրի արդյունքներն ու բոլոր գոլերը
09.11.2026 | 11:06
Արցախցիների բնակապահովման, զբաղվածության և սոցիալական աջակցության ծրագրերը․ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 11:02
ԹՐԻՓՓ-ը համահունչ է վարչապետ Փաշինյանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը․ Դեյվիդ Ալեն
09.11.2026 | 10:50
Իսրայելը նոր վարչապետ ունի
09.11.2026 | 10:35
Հայաստանի հավաքականը սկսել է հավաքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը ապրիլի 6-ին նշում է ծննդյան 80-ամյակը:

Ոչ միայն դիվանագիտության, այլև լրագրության, քաղաքագիտության և մարդկային հաղորդակցության գաղտնիքներին ու հմտություններին տիրապետող Նավասարդյանն այժմ Հայ-ռուսական համալսարանի համաշխարհային քաղաքականության և միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչն է, քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ:

Արման Նավասարդյանի նախնիների մեծ մասը զոհ է գնացել 1915-ի Հայոց ցեղասպանությանը: Ծնողները հրաշքով են փրկվել և հասել Մերձավոր Արևելք, ապա տեղափոխվել Խորհրդային Հայաստան: 1970-ականներին ԽՍՀՄ արտգործնախարարության դիվանագիտական ակադեմիան գերազանցությամբ ավարտելուց հետո Արման Նավասարդյանը պատասխանատու պաշտոններ է զբաղեցրել Խորհրդային միության ԱԳՆ-ի կենտրոնական ապարատում և արտասահմանյան ներկայացուցչություններում: Դեռևս խորհրդային դիվանագիտական համակարգում քաղաքական ճիշտ կանխատեսումների և հաշվարկված քայլերի համար Նավասարդյանին կնքում են գրոսմայստեր տիտղոսով, իսկ ԽՍՀՄ փլուզումից հետո գրոսմայստեր դիվանագետին հրավիրում են նորանկախ Հայաստան՝ ԱԳՆ-ն ձևավորելու համար:

ՀՀ ԱԳՆ փոխնախարար Նավասարդյանի ծրագրերն ու պլանավորումն են դրված այդ գերատեսչության հիմքերում: Հետագա տարիներին եղել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հայկական ազգային հանձնաժողովի նախագահ, գլխավորել Հայաստանի պատվիրակությունը ԵԱՀԿ-ում և ՄԱԿ-ի Վիեննայում գործող բոլոր միջազգային կազմակերպություններում, ՀՀ առաջին դեսպանը Ավստրիայում և համատեղության կարգով՝ Հունգարիայում, ՀՀ դեսպանը Լիբանանում:

Արցախյան պատերազմի տարիներին ադրբեջանական կողմի և միջազգային հանրության հետ բանակցային գործընթացի ղեկը հենց Արման Նավասարդյանի ձեռքում էր: 1992-ի մարտին Նավասարդյանի ակտիվ ջանքերով ու մասնակցությամբ Թեհրանում ստորագրվեց արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման եռակողմ (Հայաստան, Իրան, Ադրբեջան) համաձայնագիրը:

Վաստակաշատ արտակարգ և լիազոր դեսպանը նաև Բնության և հասարակության մասին գիտությունների միջազգային ակադեմիայի իսկական անդամ է, միջազգային հարաբերությունների, արտաքին քաղաքականության և դիվանագիտության վերաբերյալ հարյուրավոր հոդվածների հեղինակ:

Արման Նավասարդյանի ուսումնասիրությունները ոչ վերբալ հաղորդակցության ոլորտում մեծ հեղինակություն են վայելում դիվանագետների, լրագրողների ու քաղաքական գործիչների շրջանում: Նա Հայաստանում դիվանագիտական հոգեբանության ուսումնասիրության հիմնադիրն է, այդ թեմայով արժեքավոր մենագրությունների հեղինակ։

Կյանքի 8-րդ տասնամյակում էլ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը ակտիվորեն շարունակում է հասարակական գործունությունը, հանդես գալիս քաղաքական վերլուծություններով, որոնք գրեթե միշտ իրականություն են դառնում: