Ղարաբաղը թեև չճանաչված, բայց երկիր է, ոչ թե հակամարտություն. Վիգեն Սարգսյան. Interfax

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ղարաբաղը թեև չճանաչված, բայց երկիր է, ոչ թե հակամարտություն, ու մինչ այս փաստը չըմբռնվի, կարգավորումն անհնար է. այս մասին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը Interfax գործակալությանը տված հարցազրույցում:

Արդեն քառորդ դար է, դե ֆակտո անկախ պայմաններում, այնտեղ իրական մարդիկ են ապրում: Նրանք  ժողովրդավարական սկզբունքների վրա կառուցված իրենց կառավարությունն են ստեղծել ու պատասխանատու են իրենց որոշման համար»,- ասել է Սարգսյանը:

Խոսելով երկրի տարածքում օտարերկրյա պետությունների կողմից նոր ռազմաբազաների բացման մասին, նշել է, որ Երաևանն այն չի նախատեսում, բայց պատրաստվում է արդիականացնել Գյումրիում Ռուսաստանի բազան:

«Ներկայում Հայաստանում այլ երկրների ռազմաբազաներ բացելու քննարկումներ հաստատ չկան: Մենք նման հարցում չունենք նաև ռուսական կողմից»,- ասել է Սարգսյանը:

Նա նաև նշել է, որ Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազան մեծ նշանակություն ունի: «Մենք ինտենսիվ կերպով շփվում ենք ռուս գործընկերների հետ բազայի արդիականացման, հնարավորությունների ընդլայնման հարցերի շուրջ: Կան հստակ թեմաներ, ուղղություններ, որտեղ մեր համատեղ աշխատանքի արդյունքում կարող են ի հայտ գալ համագործակցության նոր ձևեր»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ խոսքը, մասնավորապես, ՀՕՊ ոլորտում համագործակցության մասին է: