Թե՛ գործադիր, թե՛ օրենսդիր իշխանության լեգիտիմությունը շարունակում է մնալ նախկին կառավարման համակարգի տրամաբանության մեջ․ Արթուր Սաքունց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.11.2026 | 14:15
Հայաստանի առևտրային պակասուրդը ռեկորդայի՞ն է․ ինչ են ցույց տալիս պաշտոնական տվյալները
09.11.2026 | 14:13
Տիգրան Ավինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 14:04
Գոլի հեղինակ դարձած Վահան Բիչախչյանը նշել է՝ ինչու չի միացել Հայաստանի հավաքականին
09.11.2026 | 13:56
Շոյգուն խոսել է Հարավային Կովկասում խաղաղության հաստատումից և կոչ արել վերակենդանացնել «3+3» ձևաչափը
09.11.2026 | 13:43
Ինչ փոփոխություններ են կատարվել արցախցիների աջակցության ծրագրերում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:31
Կրակովի կենտրոնում հրաձգություն իրականացրած անձը մահացել է հիվանդանոցում
09.11.2026 | 13:26
Գեղասահորդներ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը 4-րդ տեղն են գրավել Չինաստանի Գրան Պրիում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:18
ԼՂ-ից տեղահանվածներին 30 հազար դրամների տրամադրման ծրագրի ժամկետը երկարացվել է․ պաշտոնյա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:11
ՄԻՊ-ը` երաժշտական դպրոցի տնօրենի մասնակցությամբ միջադեպի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:06
Կառլոս Ալկարասը նվաճել է հերթական տիտղոսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 12:54
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմի վերսկսումը «խիստ անհավանական» է
09.11.2026 | 12:45
ԱԺ ծեծկռտուքի դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
09.11.2026 | 12:39
Չենք խրախուսում Երևանում անշարժ գույք ձեռք բերել․ Ղարագյոզյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 12:35
Հայ սամբիստները 5 մեդալ են նվաճել աշխարհի առաջնությունում
09.11.2026 | 12:27
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
Բոլորը

Թեև հեղափոխությունից հետո տրամաբանություն է փոխվել, ունենք ընտրության միջոցով վստահություն ունեցող Ազգային ժողով և Կառավարություն, սակայն նույնը չի կարելի ասել դատական իշխանության վերաբերյալ, և այն մեխանիզմները, որոնք կիրառվում են օրենսդիր և գործադիր իշխանության ձևավորման ժամանակ, դատական իշխանության դեպքում կիրառելի չեն։ Այսօր՝ ապրիլի 2-ին «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնության կազմակերպած «Հետհեղափոխական Հայաստան. համակարգային խնդիրների՝ համակարգային լուծումներ» խորագրով քննարկման ժամանակ ասաց իրավապաշտպան Արթուր Սաքունցը՝ նշելով, որ դատական իշխանության բարեփոխումների հարցում պետք են այլ մոտեցումներ։

«Այժմ ունենք մի իրավիճակ, երբ գործադիր իշխանությունը հրապարակավ զերծ է մնում դատական իշխանությանը թելադրելու գործառույթից, սակայն այդ համակարգն ամբողջությամբ չի փոխվել։ Մարդու իրավունքների պաշտպանի նախկին զեկույցը, որտեղ խոսքը գնում է դատական համակարգում կոռուպցիայի մասին, մնում է օրակարգում: Եվ այս վերջին դեպքը՝ կապված դատավորի կալանավորման  հետ, փաստում է, որ դատական համակարգը պետք է փրկել, հակառակ պարագայում՝ ամենաբարձր լեգիտիմության պարագայում էլ կձախողվեն բոլոր բարեփոխումները»,- ասաց Սաքունցը՝ հավելելով, «Թե՛ գործադիր, թե՛ օրենսդիր իշխանության լեգիտիմությունը շարունակում է մնալ նախկին կառավարման համակարգի տրամաբանության մեջ. իշխանության  տարանջատման և զսպման մեխանիզմը չի փոխվել»։

Ըստ Սաքունցի՝ երբ խոսում ենք տրամաբանության փոփոխությունից, ապա պետք է հիշել, որ այն պետք է արտահայտվի գործառույթների, կառավարման մեխանիզմների փոփոխությամբ: Դա, նրա խոսքով, վերաբերում է և՛ դատախազությանը, և՛ ոստիկանությանը,  և՛ ԱԱԾ-ին, և՛ ՔԿՀ-ներին,  և՛ ԴԱՀԿ ու փաստաբանական ծառայություններին:

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղավնի Սուքիասյան