Ապրիլի 1-ի դրությամբ՝ սողանքային երևույթի ակտիվացման մեկ ահազանգ է եղել՝ Սյունիքի մարզից

Լուրեր

09.11.2026 | 14:29
Թաղման նպաստները չեն չեղարկվի․ իշխանությունները հանրային դժգոհությունից հետո հրաժարվել են նախաձեռնությունից
09.11.2026 | 14:27
Մեկնեմ և ինձ ցույց տան ամենալավ իրավիճակը, ի՞նչ անեմ դրանից հետո. ՄԻՊ-ը` գերիներին այցելելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 14:15
Հայաստանի առևտրային պակասուրդը ռեկորդայի՞ն է․ ինչ են ցույց տալիս պաշտոնական տվյալները
09.11.2026 | 14:13
Տիգրան Ավինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 14:04
Գոլի հեղինակ դարձած Վահան Բիչախչյանը նշել է՝ ինչու չի միացել Հայաստանի հավաքականին
09.11.2026 | 13:56
Շոյգուն խոսել է Հարավային Կովկասում խաղաղության հաստատումից և կոչ արել վերսկսել «3+3» ձևաչափը
09.11.2026 | 13:43
Ինչ փոփոխություններ են կատարվել արցախցիների աջակցության ծրագրերում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:31
Կրակովի կենտրոնում հրաձգություն իրականացրած անձը մահացել է հիվանդանոցում
09.11.2026 | 13:26
Գեղասահորդներ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը 4-րդ տեղն են գրավել Չինաստանի Գրան Պրիում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:18
ԼՂ-ից տեղահանվածներին 30 հազար դրամների տրամադրման ծրագրի ժամկետը երկարացվել է․ պաշտոնյա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:11
ՄԻՊ-ը` երաժշտական դպրոցի տնօրենի մասնակցությամբ միջադեպի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:06
Կառլոս Ալկարասը նվաճել է հերթական տիտղոսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 12:54
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմի վերսկսումը «խիստ անհավանական» է
09.11.2026 | 12:45
ԱԺ ծեծկռտուքի դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
09.11.2026 | 12:39
Չենք խրախուսում Երևանում անշարժ գույք ձեռք բերել․ Ղարագյոզյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանի տարածքում ավելի քան 2.500 սողանքային տեղամասեր կան, որոնց մի մասը՝ 70 տեղամաս, որտեղ խնդիրը սուր է, առանձնացված է: Ապրիլի 1-ին հրավիրված ասուլիսում ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների վերացման կազմակերպման վարչության պետի պաշտոնակատար, գնդապետ Տիգրան Գիդաչյանը տեղեկացրեց, որ 2019թ. ապրիլի 1-ի դրությամբ՝ սողանքային երևույթի ակտիվացման մեկ ահազանգ է եղել՝ Սյունիքի մարզից: Նրա խոսքով՝ սողանքների, քարաթափման հետ կապված խնդիրների հիմնական պատճառը ջրերն են՝ գրունտային ջրեր, անձրևաջրեր, առատ ձնհալ:

Ըստ Գիդաչյանի՝ սողանքների տեսանկյունից առավել վտանգավոր գոտիներ են Սյունիքը, Տավուշը, Վայոց ձորը, Լոռին. «Մեր կողմից կանխարգելիչ միջոցառումներ են իրականացվում, աշխատում ենք բնակիչների հետ, հորդորում, որ այդ տարածքներում ջրերի կառավարմանը հատուկ ուշադրություն դարձնեն, առատ չջրեն հողատարածքները: Իհարկե, անձրևները նույնպես իրենց ազդեցությունն ունեն, սակայն բնակիչների կողմից ճիշտ քայլերը նույնպես կարևոր են»:

ԱԻՆ-ը մշակվել և արդեն իրականացնում է աղետների ռիսկի կառավարման պլաններ: Ըստ Տիգրան Գիդաչյանի՝ դրանցում առանձին հատվածով նշված են համայնքին սպառնացող հնարավոր վտանգները, և եթե կան սողանքային, քարաթափման երևույթներ, ապա նախանշված են կոնկրետ միջոցառումներ, գործողություններ, որոնք ուղղված են խնդիրների կանխարգելմանը, հետևանքների նվազեցմանը: Ինչ վերաբերում է սողանքային հատվածներում բնակիչների բնակարանային խնդրին, Քաղաքաշինության կոմիտեի բնակարանային ֆոնդի կառավարման և կոմունալ ենթակառուցվածքների վարչության պետ Արզումանյանի տեղեկացմամբ՝ գոյություն ունի հայեցակարգ, որում ներկայացված են բոլոր խնդիրները: Անդրադառնալով մայրաքաղաքի Սարի թաղի վթարային տների խնդրին՝ Տիգրան Գիդաչյանը նշեց, որ այն նոր չէ, բարձրացվել է Կառավարությունում: Գործադիրի որոշումներով իրականացվել են հատկացումներ՝ վերաբնակեցման կամ օգնություն ցուցաբերելու համար: Տանյա Արզումանյանն էլ հավելեց, որ 2009-2010 թվականներին Սարի թաղում այդ պահի դրությամբ 4-րդ աստիճանի վթարայնության տների բնակիչները վերաբնակեցվել են: