Ո՞վ է նշանակվելու Վանաձորի մայր թատրոնի տնօրենի պաշտոնում

Լուրեր

14.05.2026 | 11:17
ԼՀԿ-ի նախընտրական քարոզարշավը Երևանում. ՈՒՂԻՂ
14.05.2026 | 11:15
Ընտրակաշառք տալու գործով երեկ ձերբակալված անձանցից երկուսը կալանավորվել են, մեկի նկատմամբ կիրառվել է տնային կալանք
14.05.2026 | 11:07
Արսեն Հարությունյանը RAF-ում նորամուտը կնշի օլիմպիական չեմպիոնի դեմ գոտեմարտով
14.05.2026 | 11:00
Կառավարության նիստը. ՈՒՂԻՂ
14.05.2026 | 10:53
Մեսիի դուբլը «Ինտեր Մայամիին» հաղթանակ է պարգևել գոլառատ խաղում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 10:50
«Հայաստան» դաշինքի Սպիտակի գրասենյակում խուզարկություններ են․ կան ձերբակալվածներ
14.05.2026 | 10:47
Թրամփ-Սի բանակցություններ Պեկինում. Չինաստանի ղեկավարը զգուշացրել է Թայվանի շուրջ հնարավոր հակամարտության մասին
14.05.2026 | 10:44
Դատախազությունը պահանջում է նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի եղբորից բռնագանձել 3 անշարժ գույք, մեքենա ու 236 մլն դրամ
14.05.2026 | 10:39
Վթարների պատճառով թիվ 5, 15, 31 երթուղիները սպասարկող ավտոբուսները ուշացումով կաշխատեն
14.05.2026 | 10:30
«Քաղաքացիական պայմանագրի» նախընտրական քարոզարշավը Աջափնյակում. ՈՒՂԻՂ
14.05.2026 | 10:18
Արտարժույթների փոխարժեքները՝ մայիսի 14-ի դրությամբ
14.05.2026 | 10:03
Հենրիխ Մխիթարյանը հերթական տիտղոսն է նվաճել «Ինտերի» կազմում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
14.05.2026 | 09:53
ԿԳՄՍՆ-ում քննարկվել է ժամանակակից արվեստի և գրահրատարակչության 2027-2029 թթ. ծախսային ծրագիրը
14.05.2026 | 09:38
ԱՄՆ-ն ողջունում է Հայաստանի և Թուրքիայի միջև առևտրային սահմանափակումների վերացումը
14.05.2026 | 09:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
Բոլորը

Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրենի պաշտոնը մի քանի օր է` թափուր է: Տնօրեն Ագնեսա Շահնազարյանի աշխատանքից ազատվելուց հետո, լուրեր են շրջանառվում, որ այդ պաշտոնը կզբաղեցնի Վանաձորի Կառլոս Աբովյանի անվան կերպարվեստի թանգարանի գիտաշխատող Լուսինե Սահակյանը:

Լուրը փորձեցինք ճշտել Լուսինե Սահակյանից, սակայն մեր հեռախոսազանգերը մնացին անպատասխան:

Factor.am-ին հասած տեղեկություններով, այսօր երեկոյան Լուսինե Սահակյանն արդեն պաշտոնապես կնշանակվի այդ պաշտոնում:

Դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Վահե Շահվերդյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իրենք էլ միայն լսել են, որ թատրոնը կղեկավարի Լուսինեն, սակայն նրա հետ դեռևս չեն հանդիպել: Շահվերդյանը հարկ համարեց նշել, որ այս պահին թատրոնը գտնվում է բնականոն աշխատանքի մեջ. «Այսօր թատրոնում հանգստյան օր է, բայց բեմի մոնտաժողներն աշխատում են, վաղվա ներկայացման դեկորացիան են դնում: Ոչ մի արտակարգ ու արտասովոր բան չի եղել թատրոնում, թեև բոլորս վշտացած ենք մեր տնօրենի գնալու կապակցությամբ: Որովհետև մենք հրաշալի տնօրեն ունեինք: Իսկ ինչ վերաբերվում է նոր տնօրենին՝ ոչ մեկս դեռ իրեն չի տեսել, ես ծանոթ չեմ: Ես լսել եմ միայն անուն ազգանունը: Բայց չեմ ճանաչում, չեմ կարող որևէ բան ասել, կարող է և հրաշալի անձնավորություն է»:

Տաթևիկ Ղազարյան