Մինսկի խումբը պետք է հաշվի նստի ՀՀ նկատմամբ միջազգային բարձր վերաբերմունքի հետ. Վլադիմիր Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.12.2024 | 23:30
Թուրքիան Մեծ Բրիտանիայից շահագործումից հանված Super Hercules ռազմատրանսպորտային ինքնաթիռներ կգնի
11.12.2024 | 23:17
Դեսպան Հարությունյանը վերահաստատել է Կանադայի հետ հարաբերություններն առավել խորացնելու Հայաստանի հանձնառությունը
11.12.2024 | 22:52
Երևանում և 6 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.12.2024 | 22:37
ԱՄՆ-ը կարող է «իրանական» պատժամիջոցներ կիրառել ռուսական նավթի դեմ
11.12.2024 | 22:21
Բելառուսից թոշակառուն դատապարտվել է 4 տարվա ազատազրկման՝ Լուկաշենկոյին և ոստիկանին վիրավորելու համար
11.12.2024 | 22:08
Էրդողանը դավաճանեց Ռուսաստանին․ Ալեքսանդր Դուգինը՝ Սիրիայում իրադարձությունների մասին
11.12.2024 | 21:58
Երևանի Բագրևանդի-Նելսոն Ստեփանյան փողոցների խաչմերուկում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցներով
11.12.2024 | 21:44
Ադրբեջանի ընդդիմությունը ԱՄՆ-ին ու ԵՄ-ին կոչ է անում երկրի իշխանությունների դեմ պատժամիջոցներ սահմանել
11.12.2024 | 21:29
Օրբանը զանգահարել է Պուտինին․ քննարկվել է ուկրաինական հակամարտությունն ու իրավիճակը Սիրիայում
11.12.2024 | 21:17
Հակոբ Ասլանյանը փոշմանել է, բայց արդեն ուշ է․ նա հեռացվեց ՔՊ-ից
11.12.2024 | 21:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Ասադի տապալումը Սիրիայում, ՌԴ-ի թուլացումը, Թուրքիայի դերի աճը․ ի՞նչ վիճակ ստեղծվեց Մերձավոր Արևելքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 20:51
Քննարկվել են Հայաստանում անցկացվելիք COP 17-ի կազմակերպման վերաբերյալ առանցքային հարցերը
11.12.2024 | 20:43
Օլաֆ Շոլցը պաշտոնապես Բունդեսթագին վստահության քվեի խնդրանք է ներկայացրել
11.12.2024 | 20:27
Մալիբուում խոշոր անտառային հրդեհ է մոլեգնում, որը սպառնում է հոլիվուդյան աստղերի առանձնատներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 20:12
Մանդատս վայր եմ դրել այլ աշխատանքի անցնելու նպատակով. Դավիթ Առուշանյան
Բոլորը

Factor.amի հարցազրույցը ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանի հետ․

– Պարո՛ն Կարապետյան, այսօր շատ քննարկվող հարցերից մեկը վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ մարտի 29-ին Վիեննայում հնարավոր հանդիպումն է։ Ի՞նչ տեղեկություններ կարող եք ասել այդ հանդիպման մասին։

– Նախ ուզում եմ ընդգծել, որ նման դեպքերում միշտ ձեռք է բերվում պայմանավորվածություն, որ հանդիպման օրվա և տեղի մասին հայտարարվի համատեղ։ Այս պահին ես չեմ կարող հաստատել, միևնույն ժամանակ, կարող եմ ասել, որ առաջիկայում լինելու է այդ հանդիպումը: Մենք պատրաստվում ենք դրան, և ակնկալում ենք, որ այն կլինի արդյունավետ:

– Երբ էլ որ այն լինի, ո՞րն է լինելու քննարկման օրակարգը:

– Պետք է նկատի ունենալ այն հանգամանքը, որ սա լինելու է առաջին հանդիպումը, որն ամբողջությամբ կազմակերպված է լինելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից։ Նախորդ հանդիպումները եղել են առանձնազրույցի ձևով, ոչ մի օգնական չի մասնակցել։ Շատ անկաշկանդ մթնոլորտ է եղել, ինչն ավելի բաց խոսելու հնարավորություն է տվել։ Մյուս կողմից՝ դու չես կարող հենվել այդ մտքերի փոխանակման վրա՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ արդեն միջնորդների ներկայացմամբ, վստահ եմ, Ալիևը չի կարողանա իրեն նույն կերպ դրսևորել։

– Այնուամենայնիվ՝ ի՞նչն է լինելու քննարկման հիմնական թեման։ Ինչպես Նիկոլ Փաշինյանն է ասել՝ Արցախը բանակցային սեղան վերադարձնելու հա՞րցը, թե՞ այլ հարցեր ևս լինելու են։

– Բնականաբար՝ դա մեր առաջնային խնդիրն է։ Մայիսի 9-ից սկսած՝ Նիկոլ Փաշինյանը բազմիցս արտահայտվել է, որ երկկողմ հանդիպումներում խոսում է դրա անհրաժեշտության մասին, և այլ կերպ չի էլ կարող լինել։ Շատ հստակ է, որ եթե դու ուզում ես խաղաղություն, կարգավորում, ուզում ես, որ պայմանավորվածությունները գնան առաջ և ոչ թե ֆուտբոլի գնդակի նման մի կողմից մյուսը նետվեն, պետք է, որ բոլոր կողմերը ունենան պատշաճ լեգիտիմություն։ Մենք ունենք պատշաճ լեգիտիմություն։ Ադրբեջանը դրա մասին է ասում, միջազգային հանրությունը ընդունում է նրա լեգիտիմությունը՝ որպես ընտրված նախագահի։ Մնում է Արցախը։ Առանց Արցախի ընտրված իշխանությունների՝ ցանկացած պայմանավորվածություն չի կարող իրագործել։ Հենց այդ միտքն ունենալով՝ վարչապետ Փաշինյանն այլ հիմնավորումներով գնալու է պայմանավորվածությունների։

– Ադրբեջանը չի ընդունում Արցախը բանակցային սեղան վերադարձնելու՝ Ն.Փաշինյանի դիրքորոշումը, Մինսկի խմբի համանախագահները նույնպես չեն ընդունել ձեւաչափի փոփոխության առաջարկը։ Ո՞րն է լինելու հայկական կողմի հաջորդ քայլը, շարունակելո՞ւ է պնդել, և արդյո՞ք դա փակուղի չի տանելու։

– Վստահ եմ, որ փակուղու մասին խոսելն իմաստ չունի։ Բանակցային սեղանին նստելու են տարբեր վիճակում գտնվող երկու երկրների ղեկավարներ։ ՀՀ-ն մեկը մյուսի հետևից ստանում է միջազգային հանրության կողմից հավաստիացումներ բարեփոխումների դրական ընթացքի մասին։ Ամենակարևորներից մեկն այն է, որ միջազգային բոլոր դիտորդական կազմակերպությունները հաստատեցին, որ դեկտեմբերի 9-ի ընտրությունները ժողովրդավարության բոլոր նորմերի համաձայն ազատ ու արդար էին։ Երեկ մենք ստացանք նման ևս մեկ հավաստիացում՝ արդեն ԵԽ համազեկուցողների կողմից: Հաշվի առնելով այն իրավիճակը, երբ միջազգային հանրությունը միանշանակ ողջունում է ՀՀ-ում տեղի ունեցող գործընթացները, երկրորդը, որ Փաշինյանն ունի մեծ վստահություն ժողովրդի կողմից և լիազորված է վարելու բանակցությունները, մյուս կողմից՝ Ադրբեջանը, որը գիտենք, թե ինչ խնդիրներ ունի, համապատասխան վերաբերմունք ունի միջազգային հանրության կողմից: Մենք հույս ունենք, որ իրենք պատշաճ խոհեմություն կցուցաբերեն և ոչ թե բանակցություններին կմասնակցեն մամուլի, ներքին օգտագործման համար հայտարարություններով, այլ ավելի կառուցողական կլինեն և իրենց ժողովրդին, համանախագահներին ցույց կտան, որ պատրաստ են շարժվելու առաջ։

– Բայց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ մարտի 9-ի հայտարարությունը Հայաստանի որոշ քաղաքական ու վերլուծական շրջանակների կողմից կոշտ և վերջնագրային որակվեց։ Համանախագահները, հիշեցնեմ,  հորդորում էին ձեռնպահ մնալ բանակցային ձևաչափը միակողմանիորեն փոխելու  մասին հայտարարություններից։

– Ուշադրություն մի դարձրեք նման հայտարարություններին, Մինսկի խումբը միջազգային ինստիտուտներից մեկն է, որն ունի իր կարծիքը։ Ես բավականին հավասարակշիռ եմ համարում այդ հայտարարությունը, միաժամանակ համոզված եմ, որ ամբողջությամբ հավասարակշռված չէր։ Բայց միջազգային հանրությունն այլ վերաբերմունք ունի ՀՀ-ի նկատմամբ։ Այն գործիչները, որոնց մասին խոսում եք, մերժվել են ժողովրդի կողմից: Նրանք այնպիսի վիճակի են հասցրել բանակցությունները, այնպիսի ցածր նշաձողի են իջեցրել, համաձայնություններ են տվել այնպիսի անընդունելի պայմանների, որ նրանց ցանկացած խոսք պարզապես ծիծաղ է առաջացնում։ Կարևորն այն է, թե մենք ներքին բարեփոխումների առումով ինչ վիճակում ենք. Փաշինյանը վայելում է ժողովրդի և միջազգային հանրության աջակցությունը։ Մինսկի խումբն էլ, ինձ թվում է, կհարմարվի այդ վիճակին։ Չի կարող չհարմարվել, նրանք պետք է հաշվի նստեն մեր երկրի նկատմամբ միջազգային հանրության վերաբերմունքի հետ:

– Պարո՛ն Կարապետյան, այսօր պատերազմի վերսկսման հավանականությունը որքան եք գնահատում։

– Բավականին երկար ժամանակ սահմանին որևէ լուրջ ընդհարում չի եղել։ Սա նախ վկայություն է կողմերի բարի կամքի, բայց նաև չեմ վախենա ասել, որ ցույց է տալիս ուժային բալանսը, որ կա սահմանին։ Կարծում եմ՝ Ադրբեջանը կարող էր ունենալ գայթակղություն խախտելու հրադադարը, բայց միջազգային հանրության կողմից ՀՀ-ին և Ադրբեջանին տրվող գնահատականներն այդ երկրին թույլ չեն տալիս հանդգնության գնալ։ Ավելին, Ալիևն իր շատ գործողություններում ընդօրինակում է Փաշինյանի վարքագիծը՝ փորձում է սելֆիներ անել, դուրս գալ փողոց, մարդկանց հետ հանդիպել, ընդառաջել տարբեր ժողովրդական խմբերին:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Արմինե Ավետյան