Հանձնաժողովում այդ մասին խոսել են, ամեն ինչ պարզ է. աղմկոտ գրառումից հետո Արսեն Թորոսյանը հանդիպել է պատգամավորներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.11.2026 | 15:55
Հանրաքվեի ցանկացած ելք վատ է ՀՀ-ի համար․ մեր խնդիրն է՝ թույլ չտալ, որ հարցը դրվի հանրաքվեի․ Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 15:42
Վարազդատ Լալայան. «Պայքարը ցույց տվեց, որ այս մարզավիճակում էլ կարող էի հաղթել մրցակիցներիս». ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 15:42
Ընդդիմադիր շարժման իրավաբանների ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 15:34
Թուրքիայում մեկնարկել է COP31 կլիմայական համաժողովը․ կմասնակցի նաև Փաշինյանը
09.11.2026 | 15:25
Հունվարի 1-ից  թոշակները 1000 դրամով չեն բարձրանա․ պատճառը թաղման նպաստի վճարումը դադարեցնելու մասին նախագծի չեղարկումն է
09.11.2026 | 15:15
«Մոսկվայի շանտաժի վերջը եկել է»․ Մոլդովան գործարկել է Եվրոպային կապող նոր էլեկտրահաղորդման գիծը
09.11.2026 | 15:03
Մեսին առաջինն է, որ երկրորդ տարին անընդմեջ արժանացել է MLS-ի «Ոսկե խաղակոշիկին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 14:56
Եվրոպան ճնշում կգործադրի ԱՄՆ-ի վրա ու կփորձի զսպել Թրամփին՝ կանխելու Ուկրաինային անբարենպաստ խաղաղության պարտադրումն ու Իրանի դեմ նոր հարվածները
09.11.2026 | 14:47
Էդուարդ Սպերցյանը հյուրընկալվել է «Կրասնոդարին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 14:36
Մեզ վստահեցրել են, որ այդ նախագիծը ոչ մի կերպ չի փոխի տարածաշրջանի սահմանները․ Իրանի ԱԳՆ-ն TRIPP-ի մասին
09.11.2026 | 14:29
Թաղման նպաստները չեն չեղարկվի․ իշխանությունները հանրային դժգոհությունից հետո հրաժարվել են նախաձեռնությունից
09.11.2026 | 14:27
Մեկնեմ և ինձ ցույց տան ամենալավ իրավիճակը, ի՞նչ անեմ դրանից հետո. ՄԻՊ-ը` գերիներին այցելելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 14:15
Հայաստանի առևտրային պակասուրդը ռեկորդայի՞ն է․ ինչ են ցույց տալիս պաշտոնական տվյալները
09.11.2026 | 14:13
Տիգրան Ավինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 14:04
Գոլի հեղինակ դարձած Վահան Բիչախչյանը նշել է՝ ինչու չի միացել Հայաստանի հավաքականին
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցն ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի հետ.

-Տիկին Մակունց, Ազգային ժողովի պատվիրակույթունը պաշտոնական այցով Գերմանիայում էր, ինչպիսի՞ արդյունքներ գրանցվեցին:

-Բավականին ջերմ ընդունելություն ենք ունեցել: Հանդիպումներ եղել են տարբեր հարթակներում՝ հիմնականում խորհրդարանական ձեւաչափերով: Պայմանավորվածությունները եւ այն նախնական համաձայնությունները, որոնք ձեռք են բերվել, եղել են խորհդարանական հարթակներում, առանձին հանձնաժողովներում: Ձեռքբերում դեռեւս չենք կարող ասել, բայց կարեւոր նախնական պայմանավորվածություններից է այն, որ Գերմանիայի կառավարության եւ խորհրդարանի մակարդակով քննարկվելու է Հայաստանում Զարլանդի համալսարանի գիտահետազոտական մասնաճյուղ ունենալը: Սրա հետ կապված խորացված քննարկումներ ենք ունեցել:

-Առաջիկայում Վիեննայում կայանալու է Փաշինյան-Ալիեւ հանդիպումը, ի՞նչ եք կարծում, հնարվոր կլինի Արցախը ներգրավել բանակցային գործընթացում:

-Ես այդ հարցին պատասխանել չեմ կարող: Այն, որ Փաշինյան-Ալիեւ հանդիպում է տեղի ունենալու, կարծում եմ, դրանով պայմանավորված չէ Արցախի ներգրավվածությունը:

-Այս պահին ԱԺ-ում քննարկվում է նվազագույն կենսաթոշակի շեմը բարձրացնելու եւ 25 հազար դրամի հասցնելու հարցը, սակայն արտախորհրդարանական ուժերը հայտարարում են, որ սոցիալական խնդիրների պատճառով անհանդուրժողականության մեծ ալիք է բարձրանալու: Ի՞նչ եք կարծում, կա՞ նման առիթ:

–Հաճախ փորձում ենք խնդիրները լուծել գլոբալ առումով եւ իմանալով, որ լոկալ լուծումներ եւս կարող ենք ունենալ: Հաշվի առնելով այն շտապողականությունը հասարակության մեջ, որ կա, այնուամենայնիվ չմոռանանք, որ շտապողականությունը երբեմն կարող է մեզ ավելի դանդաղեցնել, քան մոտեցնել խնդրի լուծմանը: Ցանկացած խնդրի լուծում պահանջում է քայլ-քայլ մոտեցում: Կլինեն խնդիրներ, որոնց հնարավոր կլինի ամբողջական տարբերակով լուծումներ գտնել: Ես, մասնավորապես, կենսաթոշակների բարձրացման նախագիծը դրական եմ գնահատում: Այն մեզ մոտեցնում է աղքատության նվազեցմանը:

-Հաշվի առնելով, որ գազավորված խմիչքների եւ ծխախոտի ակցիզային հարկն է ավելանում, գրավատների պետտուրքն է բարձրանում, օպտիմալացման արդյունքում աշխատատեղեր են կրճատվում, չեք կարծում, որ այս ամենը իսկապես կարող է սոցիալական լարվածության առիթ դառնալ։

-Թե՛ կառավարությունը, թե՛ Ազգային ժողովը ամենաօրյա կտրվածքով ամեն ինչ անում է, որպեսզի քաղաքացների սոցիալական խնդիրները հասցեագրենք ու լուծումներին մոտենանք: Սա կարող եմ ասել որպես Ազգային ժողովի պատգամավոր:

-Տիկին Մակունց, անդրադառնանք Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի այն գրառմանը, որտեղ նա հայտնել էր, որ «Իմ քայլը» խմբակցության որոշ պատգամավորներ խոչընդոտում են համակարգի զարգացմանը: Այդ գրառումից հետո տեղեկություն եղավ, որ Դուք եւ խմբակցության մի քանի պատգամավորներ հանդիպել եք նախարարի հետ: Խնդրում եմ մանրամասնել, թե ի վերջո ու՞մ էր ուղղված այդ գրառումը:

-Ես այդ հանդիպմանը ներկա չեմ եղել, չեմ հասցրել, որովհետեւ գործուղման եմ եղել: Հարցը պետք է դիտարկենք ոչ թե անձերի տիրույթում, այլ բովանդակության: Վստահ եմ՝ հանձնաժողովում այդ մասին խոսել են, ամեն ինչ պարզ է: Անհանգստանալու կարիք չկա:

-Նիկոլ Փաշինյանը վերջին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ եթե ընտրությունները լինեին այս պահին, ապա «Իմ քայլը» ավելի շատ քվեներ կստանար: Ի՞նչ եք կարծում, եթե ընտրությունները հիմա լինեին՝ դուք 88-ից ավելի՞ պատգամավորներ կունենայիք:

-Կարիք չկա վարչապետի ասածը մեկնաբանելու, որովհետեւ վարչապետն ասել է այն, ինչ մտածում է:

-Այսինքն՝ այս ամիսներին իշխանությունը որեւէ ձախողում, թերացում չի ունեցե՞լ, որ հիմա այդպիսի հավակնոտ հայտարարություններ են հնչում:

-Ես ինքս չեմ կենտրոնացել նրա վրա, թե ինչպիսին կլինեին արդյունքները, եթե ընտրությունները լինեին վաղը:

Մանրամանսները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան