Այսպիսի թիմի դեմ պայքարում դժվար է ստացվում, երբ տարածություն ու ժամանակ ես տալիս. Հենրիխ Մխիթարյան

Լուրեր

30.10.2026 | 18:32
ԱՄՆ վերաքննիչ դատարանը կասեցրել է որոշումը, որը Պետդեպին պարտավորեցվել էր «Գրին քարտի» խաղարկություն անցկացնել
30.10.2026 | 18:29
IDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններով
30.10.2026 | 18:22
Կառավարությունում գլխավոր տեղը պետք է պատկանի ընդդիմությանը․ այն Սամվել Կարապետյանինն է․ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 18:18
Սամվել Մայրապետյանի և նրա կնոջ ընկերության՝ Աբովյան 10 հասցեի գույքի բռնագանձման գործը կրկին կքննվի դատարանում
30.10.2026 | 18:15
Այն, ինչ կարելի է Փաշինյանին, քրեորեն պատժելի է մյուսների համար․ ինչպես է օրենքը կիրառվում ընտրողաբար
30.10.2026 | 18:10
Բելառուսն արգելել է հայկական կոնյակի վաճառքը // Ալեն Սիմոնյանը Մոսկվա կմեկնի․ ԼՈՒՐԵՐ
30.10.2026 | 18:02
Վրաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են արագացնել սահմանի սահմանազատման գործընթացը
30.10.2026 | 17:54
Աշոցքում ՔՊ-ի ավագանու ընտրական ցուցակը կգլխավորի Կարեն Մանուկյանը
30.10.2026 | 17:45
Արծվիկ Մինասյանը՝ ԵՊՀ-ում աշխատող եղբոր մասին, որը կաշառքի գործով է անցնում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 17:34
«Ապրելու երկիրը» կմասնակցի Կապանի ՏԻՄ ընտրություններին․ ցուցակը կգլխավորի Տիգրան Աղասյանը
30.10.2026 | 17:26
«Խաղաղության համաձայնագրի ստորագրման համար կարևոր է, որ ՀՀ-ն անհրաժեշտ քաղաքական և իրավական քայլեր ձեռնարկի»․ Բայրամով
30.10.2026 | 17:17
Փաշինյանը հանձնարարել է զարգացնել պետական համակարգում երիտասարդների ներգրավման մեխանիզմները
30.10.2026 | 17:09
«Թուրք», «ռուս», «քուրդ», «եզդի» բառերը որպես վիրավորանք օգտագործելն անընդունելի է․ ՄԻՊ
30.10.2026 | 17:01
Ամասիայում ՔՊ-ի ավագանու ընտրական ցուցակը կգլխավորի Ջեմմա Հարությունյանը
30.10.2026 | 16:55
Ընտրվելու դեպքում կդադարեցնեմ անդամակցությունը ՀՅԴ-ին․ Մինասյանը՝ հանձնաժողովի անդամ դառնալու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ավագ, Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորած թիմի պարտությունը Բոսնիա-Հերցեգովինայի հետ դիմակայությունում, Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի առաջին տուրում, հաղորդում է NEWS.am Sport-ի թղթակիցը Սարաեւոյից։

«Կարծում եմ՝ 1:0 հաշվի ժամանակ գոլը պակասեց, մոտ էինք գոլ խփելուն, բայց չստացվեց, հակառակ էֆեկտը եղավ, երկրորդ գոլը բաց թողեցինք, որը խաղում ինչ-որ չափով վերջակետ դրեց։ Բայց 11 մետրանոցից հետո ինչ-որ հույսեր կային, սակայն ժամանակը քիչ էր, արդեն ինչ-որ բան անել չէինք կարող։

Ոչ թե հավատն էր պակասում, այլ փորձը պակասեց։ Այսպիսի թիմի դեմ պայքարում դժվար է ստացվում, երբ տարածություն ու ժամանակ ես տալիս։ Առաջին խաղակեսում հիմնականում պաշտպանվում էինք, բայց վերահսկում էինք։ Երկրորդ խաղակեսը մենք ավելի լավ սկսեցինք, ավելի շատ տարածություն ու հնարավորություն ունեինք։ Առաջին հանդիպումն էր, տղաները դեռ հունի մեջ չէին մտել։

Ավելի շատ փորձում էինք մրցակցին դիմավորել դաշտի կենտրոնում, քանի որ գիտեինք, որ Պյանիչը շատ արագ փոխանցումներ է ապահովում Ջեկոյին պաշտպանների թիկունքում։

Հուսով եմ Ֆինլանդիայի թիմի դեմ առաջիկա խաղում այսպես չի լինի, կհասնենք դրական արդյունքի»,- ասել է Հենրիխ Մխիթարյանը։

Հիշեցնենք, որ Հայաստանի թիմը պարտվել է 1։2 հաշվով։ Ավելացված ժամանակում Հենրիխ Մխիթարյանը դիպուկ իրացրեց 11 մետրանոցը։