Մենք շարունակելու ենք օժանդակել մարդու իրավունքների, արդարադատության, կրթության բարեփոխումներին. «Բաց հասարակության Հիմնադրամներ-Հայաստանի» գործադիր տնօրեն Լարիսա Մինասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.06.2026 | 23:19
Կանանց Հայաստանի հավաքականը 0:6 հաշվով պարտվեց Բելառուսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 23:00
Antropic-ը զգուշացնում է․ ԱԲ զարգացումը 25 տոկոս հավանականությամբ կարող է դուրս գալ մարդու վերահսկողությունից
09.06.2026 | 22:52
Միկա Բադալյանին կալանավորելու միջնորդությունը բավարարվել է
09.06.2026 | 22:34
Եղիշե Մելիքյանը` Մոլդովայի հետ ոչ-ոքիի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 22:17
Տրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կանգառ կամ կայանում կատարելու համար կազմվել է 7595 արձանագրություն․ ՆԳՆ
09.06.2026 | 22:04
«Թալիբան»-ն Աֆղանստանի պետական ​​ծառայողներին արգելել է սմարթֆոններ օգտագործել
09.06.2026 | 21:50
Ալբանիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
09.06.2026 | 21:37
27/7 ընտրատեղամասի տվյալները սխալ են մուտքագրվել ոչ միայն  ԲՀԿ-ի դեպքում
09.06.2026 | 21:33
Բաքվի վերաքննիչ դատարանում Արայիկ Հարությունյանի փաստաբանը խնդրել է արդարացնել իր պաշտպանյալին
09.06.2026 | 21:24
Ադրբեջանը ծրագրում է Թուրքիայից KAAN կործանիչներ գնել
09.06.2026 | 21:10
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.06.2026 | 20:55
Հայաստանի հավաքականը բաց թողեց հաղթանակը Մոլդովայի դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 20:45
Մի քանի քվեն ու պատերազմի սպառնալիքը․ ինչպես վերահաշվարկը կարող է փոխել ապագա ԱԺ-ի պատկերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 20:39
«Օսիպյանը հրաժարվել է բուժզննումից․ հացադուլի 14-րդ օրից հետո կյանքը ցանկացած պահի կարող է դադարել»․ փաստաբան
09.06.2026 | 20:30
Ով էր վստահ, որ հաղթելու է․ սպասելիքներ և իրականություն․ ԵզրաԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը «Բաց հասարակության Հիմնադրամներ-Հայաստանի» գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանի հետ

Տիկի՛ն Մինասյան, մեր զրույցը սկսենք շատ պարզ, բայց, թերևս, ամենակարևոր հարցից՝ ինչո՞ւ է Ջորջ Սորոսը միլիոնավոր դոլարների ծրագրեր ֆինանսավորում Հայաստանում։ Հայտնի է, որ նա դա անում է աշխարհի բազմաթիվ՝ 20-ից ավելի երկրներում, և մինչ օրս 14 միլիարդ դոլար է ծախսել, բայց կոնկրետ մեր երկրում 1997 թվականից մինչ օրս ավելի քան 47.7 մլն դոլարի ծրագրեր են իրականացվել։ Եթե ամբողջացնելու լինենք Հիմնադրամի հասցեին ուղղվող մեղադրանքները, հիմնական մեխը հետևյալն է՝ ինչո՞ւ պետք է Ջորջ Սորոսը հենց այնպես միլիոնավոր դոլարներ ներդնի Հայաստանում, եթե չկան ինչ-ինչ թաքնված նպատակներ։  Ո՞րը կամ որո՞նք են հիմնադրամի նպատակները։

– Հենց այնպես չեն ծրագրերը ֆինանսավորվում: Հիմնադրամը 20-ից ավելի երկրներում գործունեություն է ծավալել: Նպատակն այդ երկրներում և Հայաստանում նույնն է՝ աջակցել ժողովրդավարությանը, աջակցել քաղաքացիական հասարակության ձևավորմանը և հզորացմանը, որպեսզի հասարակությունը կարողանա պաշտպանել իր շահերը, պաշտպանել մարդու իրավունքները և ժողովրդավարական ինստիտուտները: Հիմնադրամի նպատակն է՝ աջակցել այդ ինստիտուտների կայացմանը և պահանջել թափանցիկ ու հաշվետու կառավարում: Հայաստանում մենք աջակցում ենք արդարադատության բնագավառի բարեփոխումներին, սատարում ենք բոլոր այն գաղափարներն ու արժեքները, որոնք պաշտպանվում են և ամրագրված են թե՛ մեր քաղաքականության, թե՛ մեր Սահմանադրության մեջ:

– Դուք ունե՞ք հարցի պատասխանը, թե ինչու է հենց հիմա այսքան ակտիվացել Հիմնադրամի դեմ քարոզչությունը:

– Սա, ցավոք, միայն հայկական կամ ներհայաստանյան երևույթ ու խնդիր չէ: Մենք տեսնում ենք վերջին տարիների ընթացքում ամբողջ աշխարհում ավտորիտար կառավարությունների շքերթը և վերելքը։ Տեսնում ենք, որ այդ կառավարությունների շարժիչ ուժը վախի վրա հիմնված քաղաքականությունն է։ Անցյալ տարի թավշյա հեղափոխության շնորհիվ ավտորիտար կառավարումից շրջադարձ կատարվեց, և բացարձակ ավտորիտար հեռանկար ունեցող երկիրը հիմա առաջ է շարժվում՝ դառնալով ժողովրդավար և բաց երկիր, և բացարձակ վստահության պակասի մթնոլորտում գոյություն ունեցող հասարակությունը հիմա համախմբված է մեծ վստահությամբ՝ իր լեգիտիմ իշխանության և կառավարության հանդեպ: Ինձ թվում է՝ հենց այդ խորը վստահությունն է այդ մղիչ ուժը, այդ հնարավորությունը՝ տեր դառնալու երկրին և մաս դառնալու կառավարմանը,  և հենց այդ վստահության դեմ են աշխատում ստեղծել մի մթնոլորտ, երբ կասկածը, անվստահությունը, թշնամու պատկերը դառնան գերիշխող և այն մեծ խնդիրները, որ հիմա ծառացած են մեր առջև՝ ապահովել երկրի իսկապես շրջադարձը՝ ավտորիտար, փակ հասարակությունից դեպի բաց և ժողովրդավար հասարակություն, այդ խնդիրների լուծումն այդպիսով խաթարելն է:

– Ձեր Հիմնադրամի քննադատներից մեկն օրերս եթերում հայտարարեց, թե Սորոսի հիմնադրամը որևէ օգտակար ծրագիր չի իրականացրել Հայաստանում և խորը ափսոսանք հայտնեց, որ ժամանակին, երբ Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմում կարևոր պաշտոն ուներ, իրենք չփակեցին  հիմնադրամը: Ի՞նչ կարող եք ասել այս կապակցությամբ: Արդյո՞ք Ձեր  ղեկավարած հիմնադրամի կողմից իրականացված ծրագրերն իսկապես օգտակար են եղել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար։

– Մինչ Ձեր հարցին անդրադառնալը՝ կուզեմ նշել, որ այդ պաշտոնյայի հարցադրման մեջ կա մի շատ հատկանշական և բացատրող մի բան նախկին ռեժիմների մասին. դա այն է, որ մինչև օրս այդ պաշտոնյան մտածում է, որ ռեժիմը կարող է, իրավունք ունի փակել՝ ով դուրը չի գալիս, և կան այդպիսի ռեժիմներ, ցավոք: Մենք գիտենք, որ մեր տարածաշրջանում երկու հիմնադրամ փակվել է՝ Ադրբեջանում և Թուրքիայում: Դա իսկապես ցուցիչ է նախորդ ռեժիմների և իրական մոտեցումների: Հիմա դժվար է, իհարկե, այդպիսի հարցին պատասխանել՝ «չէ՛, չէ՛, շատ օգտակար գործ ենք արել»: Բայց կուզենամ, որ մեր ունկնդիրները և հասարակությունն այդ հարցը տան և փորձեն պատասխանը գտնել մեր՝ բավական բաց գործունեության մեջ:

Միայն կուզենամ ասել՝ արդյո՞ք բազմաթիվ և բազմազան նպատակ ունեցող ինստիտուցիոնալ բարեփոխումները՝ թե՛ հանրակրթության, թե՛ նախադպրոցական, թե՛ բարձրագույն կրթության և անգամ գիտության ծրագրերը, որոնք ազգանվեր ծրագրեր են,  արդյո՞ք առաջին և միակ հայալեզու գրականության էլեկտրոնային շտեմարանի ստեղծումը և հասու դարձնելը բոլոր գիտական գրադարաններում օգտակար ծրագիր չէ, արդյո՞ք հայաստանյան կրթությանը և գիտությանը հնարավորություն տալը՝ ունենալ 6.000 գիտական ամսագրերի բաժանորդագրություն /ընդ որում՝  ռետրոսպեկտիվ, այն է՝ 1992 թվականից/, օգտակար չէ հայաստանյան գիտության և կրթության համար, արդյո՞ք օգտակար չէ պաշտպանել երեխայի իրավունքը փակ հաստատություններում:

Ֆինանսական ճգնաժամի ժամանակ բազմաթիվ մարդիկ շատ մեծ նյութական պրոբլեմներ ունեցան և, մասնավորապես, խոցելի խմբերը, արդյո՞ք օգտակար չէր 65.000 անձի՝ երեխա, ծեր, կարիքավոր ընտանիքներ, օգնություն հասցնելը։ Եվ կամ՝ երեխաների ամառային հանգիստն ապահովելը, որ մենք արեցինք Հայ Առաքելական եկեղեցու Արարատյան թեմի հետ համատեղ, դա օգտակա՞ր, թե՞ վնասակար էր։

– Տիկին Մինասյան, ամփոփելով՝ որո՞նք են լինելու Հիմնադրամի ծրագրային առաջնահերթություններն արդեն նոր Հայաստանում՝ հաշվի առնելով նոր իրողություններն ու մարտահրավերները:

– Իսկապես անելիքները շատ մեծ են, բավական լուրջ պրոբլեմներ են գոյացել տարբեր բնագավառներում, դա առողջապահությունն է, կրթությունը, հանրային կառավարումը։ Միայն համազգային մոբիլիզացիայի դեպքում, բոլոր ուժերի միասին աշխատելու դեպքում կարող ենք այս պրոբլեմները հաղթահարել և առաջ գնալ։ Մենք, մնալով մեր առաքելությանը հավատարիմ, մեր ծրագրերը և օժանդակությունը տեսնում ենք արդարադատության, մարդու իրավունքների բնագավառում բարեփոխումների,   կոռուպցիայի դեմ պայքարում, կրթության բարեփոխումների  ոլորտում: Այն ծավալով գիտելիքը և հմտությունը, որ կա քաղհասարակության մեջ, շատ կուզենայինք նաև մասնակից դառնալ այդ քննարկումներին, և այդտեղ մեր նպատակն է հզորացնել քաղհասարակությունը և ընձեռնել քաղաքական քննարկումների ու երկխոսության հնարավորություն՝ կառավարություն-հասարակություն, Ազգային ժողով-հասարակություն հարթություններում, որ մենք, իսկապես, կարողանանք մեծ և բազմաթիվ պրոբլեմների լավագույն լուծումները գտնել:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան