Առանց դատավճռի գույքի բռնագանձման միջոցով կարելի է ոչնչացնել նրան, ով դուրդ չի գալիս. Վարդան Բոստանջյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.03.2026 | 15:10
Վթարային ջրանջատում Երևանում և Արմավիրում
08.03.2026 | 14:51
Իսրայելը փետրվարի 28-ից առաջին անգամ մասնակիորեն բացել է օդային տարածքը
08.03.2026 | 14:15
Իմ տղայի ծաղիկն եմ ուզում, իմ բալային եմ ուզում. անհետ կորածների մայրերի ակցիան` Մարտի 8-ին. ՏԵՍԱՆՅՈւԹ
08.03.2026 | 14:08
Մեզ համար տոն չկա, ասացեք` որտե՞ղ է իմ տղան, հերիք է. անհետ կորածի մայր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.03.2026 | 13:48
Օդի ջերմաստիճանը մարտի 9-10-ին կնվազի
08.03.2026 | 13:23
ԱՄՆ-ը պաշտոնապես ճանաչել է Վենեսուելայի նոր կառավարությունը
08.03.2026 | 12:54
Այսօր կանայք հանդես են գալիս ոչ միայն որպես մասնակցող, այլև նախաձեռնող ուժ․ Ալեն Սիմոնյան
08.03.2026 | 12:49
Իրանում համաձայնության են եկել երկրի գերագույն առաջնորդի ընտրության հարցում
08.03.2026 | 12:32
Թեհրանի վրա «նավթային անձրև» է տեղում․ Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանի նավթային պահեստներին․ CNN
08.03.2026 | 12:12
Բեյրութում հյուրանոցի վրա հարվածի հետևանքով 4 մարդ է զոհվել․ Իսրայելը հայտարարում է, որ թիրախը իրանցի հրամանատարներն էին
08.03.2026 | 11:50
Հայ կնոջ կերպարը դարեր շարունակ մարմնավորել է նվիրում, հոգատարություն, ուժ և պատասխանատվություն․ Վահագն Խաչատուրյան
08.03.2026 | 11:24
Դոնալդ Թրամփի կարծիքով՝ Մինաբ քաղաքում աղջիկների դպրոցի շրջանում տեղի ունեցած հարվածի պատասխանատվությունը կրում է Թեհրանը
08.03.2026 | 10:47
«Կնոջ ներկայությունը յուրաքանչյուր ոլորտում ստեղծում է կայունություն, արդարություն, մարդասիրություն»․ Ծովինար Թադևոսյան
08.03.2026 | 10:21
«Սեփական ուժերի վրա վստահ կինն ինքնին գեղեցիկ է». Նիկոլ Փաշինյան
08.03.2026 | 10:12
Հանրապետության մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, տնտեսագետ Վարդան Բոստանջյանի հետ

– Պարո՛ն Բոստանջյան, Կառավարության կողմից Հարկային օրենսգրքում առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է մի շարք ապրանքների ակցիզային դրույքաչափերի բարձրացում, եկամտային հարկի դրույքաչափի նվազեցում ընդամենը 1.830 աշխատողների համար, Երևանից դուրս միկրոբիզնեսի չհարկում և այլն։ Այս փոփոխությունները նպաստելո՞ւ են տնտեսական հեղափոխությանը:

– Ես դեռ չեմ կարող ասել՝ նպաստելո՞ւ են, թե՞ ոչ: Այդուհանդերձ, կարծում եմ, որ այդ փոփոխություններում պոպուլիզմն անհրաժեշտից շատ է։ Եկամտային հարկի համահարթեցումը ոչ մասնագետներին կարող է թվալ բավականաչափ նվազում, բայց այդ քայլերով մենք պետական մուտքերը չենք կարող ապահովել այնքան, որքան պետք է պետական գործառույթներն ապահովելու համար։ Կտրուկ իջեցնում ենք մուտքերը, բայց փոխհատուցելու համար բարձրացնում ենք ակցիզային հարկը։ Մյուս կողմից՝  համահարթեցման դեպքում փոքր եկամուտ ունեցող մարդկանց մոտ ոչինչ չի փոխվում, փոխարենը նրանց համար առաջին անհրաժեշտության մի շարք ապրանքներ կթանկանան։ Եվ ստացվում է, որ նոր դժվարություններ ենք ստեղծում նրանց համար, ում ուզում էինք օգնել։ Իսկ ակցիզային հարկով հարկվողները ՓՄՁ սուբյեկտներն են, որոնք չունեն մեծ եկամուտներ։

Եկամտային հարկի համահարթեցման դեպքում բյուջե չի մուտքագրվելու 27.5 մլրդ դրամ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե այդ գումարը կմնա մարդկանց մոտ, կներդրվի տնտեսության մեջ և կնպաստի տնտեսության զարգացմանը։ Վարչապետը նաև հավելել էր, թե կենսաթոշակները 5.000 դրամով բարձրացնելու համար անհրաժեշտ է 30 մլրդ դրամ, ինչն առայժմ չկա, կամ էլ՝ Զինված ուժերում աշխատավարձերը 10 տոկոսով բարձրացնելու համար 9 մլրդ դրամ է պետք: Տնտեսության զարգացման տեսանկյունից 5.000 դրամով թոշակների բարձրացո՞ւմը, ԶՈւ-ում աշխատավարձերը 10 տոկոսով բարձրացնե՞լը, թե՞ 1.830 աշխատողների եկամտային հարկի դրույքաչափը նվազեցնելն է ավելի արդյունավետ։

– Այդ բոլոր խնդիրները հարցի համալիր լուծում չեն։ Տնտեսության մեջ նման երևույթները պահանջում են համակողմանի վերլուծություն, ընդհանուր խնդիրների բացահայտում և դրանց լուծման միաժամանակյա համալիր մոտեցում։ Դրանք բացակայում են։

– Նիկոլ Փաշինյանը գրառում էր կատարել, թե ավելի քան 11 հազար նպաստառու ամիսը 100 հազար դրամ և ավելի «վարկ է փակում»: Եվ նրանց նպաստի վրա պետությունը տարեկան 4.5 մլրդ դրամ է վճարում։ Վարչապետը զուգահեռաբար նշել էր, որ Զինված ուժերում աշխատավարձերը 10 տոկոսով բարձրացնելու համար 9 մլրդ դրամ է անհրաժեշտ։ Եվ հարց էր բարձրացրել՝ այդ նպաստառուները պե՞տք է զրկվեն նպաստից, թե՞ ոչ։ Որքանո՞վ է ճիշտ այս հարցադրումը:

– Նպաստառու դասակարգումը վատ ինստիտուտ է, քանի որ մարդը դադարում է իր մեջ ռեզերվներ փնտրելուց: Նա աստիճանաբար հոգեբանորեն հայտնվում է մի վիճակում, որ իրեն թող պահեն։ Ընդհանրապես, դա վատ բան է։ Մարդիկ պետք է աշխատեն, իհարկե, պետությունն էլ պետք է աշխատելու հնարավորություն ստեղծի։ Ինչ վերաբերում է ԶՈւ-ում աշխատավարձերի բարձրացմանը, մենք գտնվում ենք բարդ իրավիճակում, և մեր անվտանգության ապահովման համար կանգնած մարդիկ պետք է ստանան մի գումար, որով կարողանան գոնե իրենց ընտանիքների ամենահասարակ խնդիրները լուծել: Հակառակ պարագայում՝ նրանք չեն կարողանա ամբողջ հոգով նվիրվել իրենց գործին:

– Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ աշխատանքային խումբ է ձևավորվել, ծանր հանցագործությունների դեպքում մեղադրյալի կողմից գույքի օրինականության ապացուցման պարտականության և առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման ինստիտուտների ներդրման համար։ Ինչպե՞ս եք գնահատում այդ նախաձեռնությունը։

– Վատ եմ գնահատում, ցանկալի չէ, որ նման բան լինի: Դա սուբյեկտիվ բնույթ է կրում, և դրա անվան տակ կարելի է ոչնչացնել բոլոր նրանց, ովքեր դուրդ չեն գալիս։ Ամբողջ աշխարհում աքսիոմատիկ ձևով ամրագրված է սեփականության իրավունքի պաշտպանությունը։ Սեփականության իրավունքի պաշտպանությունը պետք է Սահմանադրության ընդգծված նորմ դառնա։ Իսկ դու այնպիսի ինստիտուտ ստեղծիր քո երկրում, որ անօրինական ձևով սեփականություն չձևավորվի: Եվ հետ դառնալ ու ասել, թե քանի որ չես կարողանում ապացուցել, որ փիղ չես, ուրեմն արժանի ես գնդակահարման։ Իմ համոզմամբ՝ ովքեր կիրառեն այդ ինստիտուտը, հայտնվելու են կոտրած տաշտակի առջև։

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Արմինե Ավետյան